Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39849.14+1.21 TOPIX - 2773.03+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 20397.05+1.20 SSEC - 3461.50+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
12/12/2024  CBA:  USD - 394.31-0.04 GBP - 502.43+0.70
12/12/2024  CBA:  EURO - 413.87+0.00
12/12/2024  CBA:  GOLD - 34297.96+197.47 SILVER - 401.87-2.58
Սիրիահայերը կարևոր ներդրում ունեն Հայաստանի տնտեսության զարգացման գործում
19/09/2016 16:50
Կիսվել

Սիրիահայերը կարևոր ներդրում ունեն Հայաստանի տնտեսության զարգացման գործում

Երևանում սեպտեմբերի 19-ին կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ կազմակերպված սիրիահայերի արտադրած իրերի ցուցահանդես:

Միջոցառմանը ներկա էր ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը։ Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ սիրիահայերը շատ մեծ ներդրում ունեն Հայաստանի տնտեսության զարգացման գործում։ «Վկան այսօրվա ցուցահանդեսն է։ Դուք կտեսնեք տարբեր ոլորտներում նրանց և՛ ձեռքի աշխատանքները, և՛ ընդհանրապես իրենց ստեղծագործական մտքի արդյունքը և այնպիսի զարդեր, գորգեր, նպարեղեն, որոնք Հայաստանում դեռևս չկային։ Նրանք լրացրին նաև տնտեսական այդ հատվածը։ Ուզում եմ խորին շնորհակալությունս հայտնել սիրիահայերին իրենց գործունեության, ակտիվու թյան, համեստության, կազմակերպվածության համար։ Նաև ուրախ եմ, որ նրանք այս ճանապարհով կարողանում են իրենց վարպետությունը փոխանցել մեզ»,- ասաց Հակոբյանը։

Նախարարի պաշտոնակատարը հավելեց, որ իրենք տարբեր միջոցառումների առիթով նմանատիպ ցուցահանդեսները փորձում են դարձնել պարբերական, քանի որ դրանց մասնակիցները կարողանում են գումար վաստակել, եկամուտ ունենալ և առաջիկա իրենց կենցաղային ծախսերը հոգալ։

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, խոսելով բարեգործական ցուցահանդես-տոնավաճառի, սիրիահայերի խնդիրների մասին՝ տիկին Հակոբյանն անդրադարձավ նաև նոր կառավարության կազմում իր մնալու կամ հնարավոր պաշտոնանկության հարցին.

«Մեր երկրում գոյություն ունեն օրենքներ, Սահմանադրություն, որոնց համաձայն՝ Կառավարության փոփոխությունը տեղի է ունենում վարչապետի առաջարկությամբ՝ նախագահի հրամանագրերով: Ինչպես կորոշեն՝ այնպես էլ տեղի կունենան փոփոխությունները: Իմ անձնական տեսակետն այս պարագայում էական չէ, կարևորը ղեկավարների որոշումն է: Նորից եմ կրկնում՝ ինչպես կորոշեն, այնպես էլ կվարվեմ»,- ասաց նա:

12/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.31
-0.04
Եվրո (EUR)
413.87
+0.00
Ռուբլի (RUR)
3.81
+0.01
Լարի (GEL)
138.84
-0.95
34297.96
+197.47
Արծաթ
401.87
-2.58