Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Երևանում կայացել է «Հայաստանը որպես կամուրջ դեպի մեծ շուկաներ» միջազգային տնտեսական համաժողովը
20/09/2016 21:00
Կիսվել

Երևանում կայացել է «Հայաստանը որպես կամուրջ դեպի մեծ շուկաներ» միջազգային տնտեսական համաժողովը

Սեպտեմբերի 20-ին, «Արտադրված է Հայաստանում-2016» ցուցահանդեսի շրջանակում, Մերիդիան Էքսպո կենտրոնում տեղի է ունեցել «Հայաստանը որպես կամուրջ դեպի մեծ շուկաներ» թեմայով միջազգային տնտեսական համաժողովը։

Համաժողովի պաշտոնական բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը:

Համաժողովի ընթացքում ներկայացվել են Հայաստանի Հանրապետության, Եվրասիական տնտեսական միության և Իրանի Իսլամական Հանրապետության գործարար և ներդրումային միջավայրները, եղել են զեկույցներ Հայաստանի հաղորդակցության, զբոսաշրջության, դեղագործության, էներգետիկայի և գյուղվերամշակման ոլորտների վերաբերյալ։ Ներկայացվել են նաև ԵԱՏՄ կարգավորումները, այդ թվում՝  մաքսային սակագնային  և ոչ սակագնային կարգավորումները։

Մասնավորապես Հայաստանի զբոսաշրջության զարգացման դինամիկան և հեռանկարները ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, Հայաստանի ներդրումային միջավայրը և հնարավորությունները՝ Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Մկրտիչեանը։

Ելույթներով հանդես են եկել նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Վերոնիկա Նիկիշինան, Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը և այլոք։

Համաժողովին մասնակցել են տնտեսության տարբեր ոլորտների պատասխանատու պաշտոնյաներ և մասնագետներ Հայաստանից, Եվրասիական տնտեսական հանձնաժողովից, Իրանի Իսլամական Հանրապետությունից, ինչպես նաև գործարար համայնքի, միջազգային կառույցների, հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52