
Նախատեսվում է նորացնել շտապ բուժօգնության ավտոպարկը
Այսօր կայացած նիստի ընթացքում գործադիրը հավանություն է տվել ՀՀ բնակչության շտապ բժշկական օգնության և սպասարկման 2016-2020թթ. ռազմավարության իրականացման միջոցառումների ծրագրին, որի շրջանակում կիրականացվեն շտապ և անհետաձգելի բուժօգնության ծառայությունների մատչելիությանը, հասանելիությանը, որակի և արդյունավետության ապահովմանը, կյանքին սպառնացող վիճակներում շտապ բուժօգնության ծառայության արդյունավետ կազմակերպմանն ուղղված միջոցառումներ: Մասնավորապես, նախատեսվում է շտապ բուժօգնության մասնագիտացված բրիգադների ձևավորում, ՀՀ և Երևանի շտապ բուժօգնության ավտոպարկի նորացում, ժամանակակից սարքավորումներով և դեղարկղով ապահովում: Շտապ օգնության ծառայության արագ և որակյալ արձագանքման արդյունքում կնվազեն հաշմանդամության և մահացության դեպքերը: