Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 103.43-3.35 WTI - 89.78-4.51
COMEX:  GOLD - 4177.60+1.09 SILVER - 60.67-0.90
COMEX:  PLATINUM - 1719.30+0.27
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 156.69-0.39 EUR/GBP - 1.1334-0.25
FOREX:  EUR/USD - 1.1334-0.25 GBP/USD - 1.3227-0.11
STOCKS RUS:  RTSI - 843.22+0.46
STOCKS US: DOW JONES - 51349.92-0.26 NASDAQ - 26797.54-0.09
STOCKS US: S&P 500 - 7670.84-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10636.71-0.45 CAC40 - 8035.87-0.53
STOCKS EUR:  DAX - 25399.21+0.10
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
Հայաստանի մրցակցային միջավայրը զգալիորեն բարելավվել է
03/10/2016 12:26
Կիսվել

Հայաստանի մրցակցային միջավայրը զգալիորեն բարելավվել է

Հայաստանի մրցակցային միջավայրը զգալիորեն բարելավվել է. Գնահատականը Համաշխարհային մրցունակության զեկույցի կողմից է

Օրերս հրապարակված  2016 թվականի Համաշխարհային մրցունակության զեկույցի  համաձայն, Հայաստանում մրցակցային միջավայրի բարելավման ուղղությամբ արձանագրվել է զգալի առաջընթաց։ Նշեք, որ մրցունակության զեկույցը յուրաքանչյուր տարի հրապարակվում է Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից և հանդիսանում է աշխարհի երկրների մրցունակության գնահատման միջազգային ճանաչում ունեցող առաջատար աղբյուրը։ Զեկույցում ներկայացված տվյալների համաձայն, մեր երկիրը զգալի առաջընթաց է արձանագրել մրցակցության վրա գերիշխող դիրք ունեցող սուբյեկտների ազդեցության, ինչպես նաև հակամենաշնորհային քաղաքականության արդյունավետությունը բնութագրող ցուցանիշների գծով։

Մրցակցության վրա գերիշխող դիրք ունեցող սուբյեկտների ազդեցության ցուցանիշով գրանցվել է վերջին 10 տարիների ամենաէական առաջընթացը

Տվյալ երկրում տնտեսական մրցակցության իրավիճակի կարևոր բնութագրիչներից մեկը համարվում է մրցակցային դաշտի վրա գերիշխող տնտեսվարողների  ազդեցությունը: Այս ցուցանիշով Հայաստանն աշխարհի 138 երկրների շարքում զբաղեցնում է 51-րդ հորիզոնականը, ինչը նշանակում է, որ մեր դիրքերը բարելավել ենք միանգամից 28 կետով: Ի դեպ,  սա վերջին 10 տարիների լավագույն ցուցանիշն է:  Համեմատության համար նշենք, որ մեր երկիրն այս ցուցանիշով զգալիորեն գերազանցում է ԱՊՀ անդամ բոլոր պետություններին, ինչպես նաև տարածաշրջանի և Արևելյան Եվրոպայի մի շարք երկրների։ Օրինակ, Ադրբեջանը զբաղեցնում է 74-րդ, Վրաստանը՝ 76-րդ, Լիտվան՝ 77-րդ, Ուկրաինան՝ 99-րդ, Ռուսաստանի Դաշնությունը՝ 59-րդ, Ղազախստանը՝ 69-րդ, Սլովակիան 80-րդ, Հունգարիան՝ 113-րդ, Մոլդովան՝ 127-րդ հորիզոնականը և այլն։

11 կետով առաջընթաց է արձանագրվել հակամենաշնորհային քաղաքականության արդյունավետությունը բնութագրող ցուցանիշի գծով

Այս ցուցանիշով Հայաստանն աշխարհի 138 երկրների շարքում զբաղեցնում է 77-րդ տեղը: Մասնավորապես, Հայաստանին զիջում են մի շարք պետություններ, որոնք զբաղեցնում են հետևյալ հորիզոնականները. Սլովակիա՝ 86-րդ, Ռումինիա՝ 101-րդ, Վրաստան՝ 114-րդ, Մոլդովա՝ 134-րդ, Ուկրաինա՝  136-րդ, Ռուսաստանի Դաշնություն՝ 82-րդ, Ղազախստան՝ 83-րդ  և այլն։

30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11