Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 399.50-1.50 EUR SELL - 406.50-0.50
OIL:  BRENT - 114.73-2.26 WTI - 100.78-2.41
COMEX:  GOLD - 4022.30+0.78 SILVER - 54.11+0.74
COMEX:  PLATINUM - 1520.10-2.71
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.68+0.55 EUR/GBP - 1.1172-0.27
FOREX:  EUR/USD - 1.1172-0.27 GBP/USD - 1.334-0.24
STOCKS RUS:  RTSI - 973.16+0.75
STOCKS US: DOW JONES - 52361.58+0.28 NASDAQ - 26169.38+0.82
STOCKS US: S&P 500 - 7676.77+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 63268.37+1.73 TOPIX - 3997.37+0.61
STOCKS CHINA:  HANG SENG - 23041.32-0.73 SSEC - 3648.30-1.33
STOCKS EUR:  FTSE100 - 10767.33+0.72 CAC40 - 7847.32+0.83
STOCKS EUR:  DAX - 25410.84+0.91
27/10/2026  CBA:  USD - 360.93+0.05 GBP - 480.65-1.12
27/10/2026  CBA:  EURO - 402.36-1.75
27/10/2026  CBA:  GOLD - 46692+127 SILVER - 627.21+1.83
Նախարարի մասնակցությամբ քննարկվել են գյուղատնտեսության ոլորտի զարգացման հիմնահարցեր
04/10/2016 17:01
Կիսվել

Նախարարի մասնակցությամբ քննարկվել են գյուղատնտեսության ոլորտի զարգացման հիմնահարցեր

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր հրավիրել էր խորհրդակցություն` գյուղատնտեսության  առաջիկա և հեռանակարային զարգացման ծրագրային հիմնադրույթները քննարկելու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցում էին նախարարի տեղակալներ Ռոբերտ Մակարյանը, Արմեն Հարությունյանը, սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը,  նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների, նախարարության համակարգի կազմակերպությունների ղեկավարներ:

«Գյուղատնտեսության ոլորտում պետությունն  իրականացնում է մի շարք ծրագրեր, որոնք թեպետ որոշակի արդյունքներ տվել են, սակայն այսօր բավարար  չեն, և մենք ունենք մի իրավիճակ, երբ դժգոհ են բոլորը` թե գյուղացին, թե վերամշակողը, իսկ սա նշանակում է, որ սուբսիդավորման ծրագրերը սխալ են աշխատում, ուստի անհրաժեշտ է վերանայել մոտեցումները, օպտիմիզացնել դրանց իրականացման մեթոդները, որպեսզի «արտադրությունից մինչև շուկա» շղթայում ներգրավված բոլոր սուբյեկտները շահույթով աշխատեն: Գյուղացին  և վերամշակողն իրենց խնդիրների բեռով ամեն օր թակում են նախարարության դուռը, և մենք պետք է ստեղծենք ռեալ գործիքակազմ` նրանց օգնության ձեռք մեկնելու համար»,- իր խոսքում մասնավորապես նշել է նախարար Առաքելյանը:

Նախարարի խոսքով` անհրաժեշտ է ստեղծել պետական երաշխիքով գործող հիմնադրամ, որի միջոցով հնարավոր կլինի լուծումներ տալ գյուղատնտեսական ապրանքների արտադրման, վերամշակման և իրացման խնդիրներին, առավել մատչելի պայմաններով վարկավորում ապահովել գյուղոլորտի համար: Հիմնադրամը կունենա նաև գյուղատնտեսական միավորումների կողմից ավել արտադրված և չիրացված արտադրանքի պետական երաշխիքով գնման և իրացման ֆինանսավորման գործառույթ, որը թույլ կտա արտադրող տնտեսություններին սպառել իրենց ավելցուկ արտադրանքը և ապահովել ֆինանսական կայունությունը:

Խորհրդակցության ընթացքում հանձնարարվել է նախարարի տեղակալներին ստեղծել աշխատանքային խմբեր, որոնք կզբաղվեն մարզային զարգացման 5 տարվա ծրագրերի մշակմամբ գյուղատնտեսության ոլորտին առնչվող խնդիրների մասով, գյուղատնտեսական զարգացման ուղղությունները պետք է նախագծվեն ելնելով տվյալ  մարզի առանձնահատկություններից:

Անդրադառնալով կոոպերատիվների ստեղծման խնդիրներին` Իգնատի Առաքելյանն ընդգծել է, որ պետք է լրացնել այն օրենսդրական բացերը, որոնք խանգարում են գյուղացիական տնտեսություններին միավորվել,  լրացուցիչ խթաններ ստեղծել, այդ թվում` պետական աջակցություն ցուցաբերել ներդրումների տեսքով, որպեսզի գյուղացին կարողանան ինքը դառնալ գյուղմթերքի վերամշակողը, ինչպես նաև իրացման կազմակերպման հնարավորություններ ունենա:

Նախարարը հավելել է, որ միջինացված հաշվարկով գյուղատնտեսության զարգացմանն ուղղված սուբսիդավորման ծավալը պետք է լինի ընդհանուր արտադրված գյուղմթերքի ծավալի 10 – 15%-ը, որպեսզի կարողանանք այս ոլորտում ռեալ աճ և զարգացում արձանագրել, ուստի անհրաժեշտ է միջոցներ  ձեռնարկել ոլորտի լրացուցիչ ֆինանսավորման աղբյուրներ գտնելու ուղղությամբ:

Քննարկվել են նաև գյուղատնտեսական ապահովագրության ներդրման,  բնակլիմայական աղետների վնասների հաշվարկման թափանցիկության ապահովման, վիճակագրության, նախարարության կառուցվածքային բարեփոխումների, աշխատանքի արդյունավետության ավելացման և այլ խնդիրներ,  պատասխանատուներին տրվել են համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ:

27/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.93
+0.05
Եվրո (EUR)
402.36
-1.75
Ռուբլի (RUR)
4.4786
+0.0024
Լարի (GEL)
139.06
+0
46692
+127
Արծաթ
627.21
+1.83