Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 399.50-1.50 EUR SELL - 406.50-0.50
OIL:  BRENT - 114.73-2.26 WTI - 100.78-2.41
COMEX:  GOLD - 4022.30+0.78 SILVER - 54.11+0.74
COMEX:  PLATINUM - 1520.10-2.71
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.68+0.55 EUR/GBP - 1.1172-0.27
FOREX:  EUR/USD - 1.1172-0.27 GBP/USD - 1.334-0.24
STOCKS RUS:  RTSI - 973.16+0.75
STOCKS US: DOW JONES - 52361.58+0.28 NASDAQ - 26169.38+0.82
STOCKS US: S&P 500 - 7676.77+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 63268.37+1.73 TOPIX - 3997.37+0.61
STOCKS CHINA:  HANG SENG - 23041.32-0.73 SSEC - 3648.30-1.33
STOCKS EUR:  FTSE100 - 10767.33+0.72 CAC40 - 7847.32+0.83
STOCKS EUR:  DAX - 25410.84+0.91
27/10/2026  CBA:  USD - 360.93+0.05 GBP - 480.65-1.12
27/10/2026  CBA:  EURO - 402.36-1.75
27/10/2026  CBA:  GOLD - 46692+127 SILVER - 627.21+1.83
Գյուղնախարարն այցելել է «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն»
14/10/2016 19:01
Կիսվել

Գյուղնախարարն այցելել է «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն»

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր այցելել է «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» ՊՈԱԿ՝ աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով:

Այցի ընթացքում Իգնատի Առաքելյանը շրջել է կենտրոնում կառուցվող ժամանակակից ջերմոցային տնտեսությունում, որտեղ ոռոգումն իրականացվելու է կաթիլային համակարգի միջոցով: Նախարարը հետևել է գիտական կենտրոնի վերազինման ուղղությամբ իրականացվող շինարարական աշխատանքներին և գոհունակություն արտահայտել կենտրոնի գործունեությամբ:

«Գիտական կենտրոններն այսօր ապահովում են գյուղատնտեսության զարգացման ապագան՝ վաղվա օրը,  ուստի մենք պետք է նրանց առաջ ճիշտ նպատակ դնենք, առկա հարցերին համակարգային մոտեցում ցուցաբերենք և տարբեր աղբյուրներից ֆինանսական միջոցներ ներգրավենք դրանք ժամանակակից սարքավորումներով վերազինելու նպատակով», – նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:

Միաժամանակ նախարարը հավելել է, որ նախարարության ենթակայության գիտական կենտրոնները պետք է մատուցեն նաև խորհրդատվական ծառայություններ:

Ներկայումս կենտրոնի կենսաքիմիայի լաբորատորիայում կատարվում է ստացված սորտերի և հիբրիդների պտուղների որակական ցուցանիշների գնահատում, որոշվում է չոր նյութերի, շաքարների, վիտամինների, նիտրատների պարունակությունը: Այսօր կենտրոնում մշակվել և արտադրությանն են ներկայացվել ևս 32 անուն բաղադրատոմսեր` մարինադներ, մուրաբաներ, աղանդային պահածոներ և այլն:

Կենտրոնում կատարվող գիտական աշխատանքների նպատակն է ստեղծել նոր, մրցունակ, հանրապետության տարբեր բնակլիմայական պայմաններին հարմարված, բերքատու, հիվանդությունների և վնասատուների նկատմամբ համեմատաբար դիմացկուն, պտուղների որակական բարձր ցուցանիշներով օժտված, թարմ օգտագործման և վերամշակող արդյունաբերության պահանջարկը բավարարող բանջարաբոստանային մշակաբույսերի սորտեր և հիբրիդներ, ստանալ դրանց բարձր վերարտադրության անհրաժեշտ քանակի սերմեր, ինչպես նաև մշակել բույսերի աճեցման և բանջարեղենի վերամշակման համար նոր տեխնոլոգիաներ:

Գիտական կենտրոնում ստեղծվել և շրջանացվել են բանջարաբոստանային մշակաբույսերի 126-ից ավելի սորտեր և հիբրիդներ: Այստեղ պահպանվում է տեղական սորտերի և պոպուլյացիաների հարուստ գենոֆոնդ, որն ընդգրկում է 3780-ից ավելի սորտանմուշներ:

27/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.93
+0.05
Եվրո (EUR)
402.36
-1.75
Ռուբլի (RUR)
4.4786
+0.0024
Լարի (GEL)
139.06
+0
46692
+127
Արծաթ
627.21
+1.83