
Ադրբեջանի տնտեսությունը նվազել է 4%-ով
2016 թվականի 9 ամիսների ընթացքում Ադրբեջանի համախառն ներքին արդյունքը կազմել է 436,3 մլն մանաթ, կամ մեկ բնակչի հաշվարկով՝ 4512,5 մանաթ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը , հայտնում է ադրբեջանական marja.az լրատվական կայքը:
Ադրբեջանի պետական վիճակագրության կոմիտեի հրապարակած հաղորդագրության համաձայն՝ Ադրբեջանի համախառն ներքին արդյունքի 65,7 տոկոսը կազմում է տնտեսության ոչ նավթային հատվածը, իսկ 34,3 տոկոսը՝ նավթային եւ գազային հատվածը:
Այս հաղորդագրության մեջ նշվում է, որ 2016 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Ադրբեջանի շինարարական ոլորտում գրանցված համախառն ներքին արդյունքը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 3,9 տոկոսով նվազել է: