Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Հյուսիս-Հարավի կառուցման աշխատանքներում ուժեղացվել է ընթացիկ հսկողությունը
21/10/2016 12:10
Կիսվել

Հյուսիս-Հարավի կառուցման աշխատանքներում ուժեղացվել է ընթացիկ հսկողությունը

Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի կառուցման աշխատանքներում ուժեղացվել է ընթացիկ հսկողությունը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արթուր Առաքելյանը: «Որակական առումով աշխատանքները վերահսկվում են ինժեներական համապատասխան կապալառուների կողմից: Տրանշ 1-ի դեպքում մենք խնդիր ենք ունեցել, ընկերությունը շեղումներ է թույլ տվել, որի համար ֆինանսական պատիժ է կրել: Այդ պրոցեսն իրականացվել է հրապարակային: Այդուհանդերձ, կարող եմ ասել, որ Տրանշ 1-ը բազմակողմ փորձաքննություններ է անցել և համապատասխանում է սահմանված որակին: Այսօր Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ծրագրի աշխատանքները բնական հունով ընթանում են, որակական հարցերի մասով խնդիր չկա, ինժեներական թիմն աշխատում է, անկախ լաբորատորիան գործում է: Մենք փոքր փոփոխություններ կատարեցինք պայմանագրերում, որով ուժեղացրեցինք ընթացիկ հսկողության մեխանիզմները, արդյունքները տեսանելի են»,-ասաց Արթուր Առաքելյանը:

Ներկայացնելով Հյուսիս-Հարավ ծրագրի աշխատանքները՝ Արթուր Առաքելյանը նշեց, որ ավարտին է հասել Տրանշ 1-ը, որում ընդգրկված է Արտաշատից դեպի Երևան և Երևանից դեպի Աշտարակ հատվածը: Այն ամբողջովին շահագործման է հանձնվել: Փոխնախարարի փոխանցմամբ, այս պահին այդտեղ իրականացվում են որոշակի շինարարական աշխատանքներ՝ կապված գյուղտեխնիկայի, անասունների տեղաշարժումն ապահովող անցումների, ինչպես նաև շրադարձների ապահովման հետ կապված:

«Այժմ իրականացվում են Տրանշ 2-ով նախատեսված Աշտարակից դեպի Թալին հատվածի շինարարական աշխատանքները: Մեկնարկել են բետոնապատման աշխատանքները: Պլանավորում ենք՝ եղանակը եթե թույլ տա, ապա այս տարի 10 կմ միակողմանի հատվածում բետոնապատման աշխատանքները կավարտվեն: Այս տարի էլ մեկնարկեց Տրանշ 3-ը: Կա նաև Իրանի սահմանից դեպի Հայաստանի խորքն ընկած հատվածը, այսինքն՝ ծրագրի հարավային մասը: Սա արդեն Տրանշ 4-ն է: Այդ հատվածի հետ կապված հայտարարված նախաորակավորման ընթացակարգ կա, որը դեռ ամփոփման փուլում է: Նախաորակավորման գործընթացն ավարտին է հասցվում, շուտով կհարապարակենք արդյունքները: Եթե մրցույթն ամփոփվի սահմանված կարգով, ապա ձմռանը նախագծային փուլը կմեկնարկի»,-ավելացրեց նախարարի տեղակալը:

«Արմենպրես»-ի այն դիտարկմանը, որ ժամանակին կար ճանապարհաշինարարական հատվածի հարակից տարածքում բնակիչների դժգոհությունը՝ կապված իրենց ազատ տեղաշարժն ապահովող ենթակառուցվածքների բացակայության հետ, Արթուր Առաքելյանը նշեց, որ տրանշներով նախատեսված հետագա բոլոր այդպիսի աշխատանքները ներառված են արդեն հիմնական պայմանագրերում, որով կապահովվի գյուղացիների ազատ տեղաշարժը:

«Հիմա էլ ապահովվում է, բայց վերգետնյա տարբերակով՝ սահամանափակելով այդ հատվածում արագությունը: Հետագա տրանշներում մենք չենք ունենա այնպիսի խնդիր, որ նախ կառուցվի ճանապարհը, հետո նոր ենթակառուցվածքները: Արդեն պլանավորել ենք նոր ստանդարտներով աշխատել՝ առավել հարմարավետ դարձնելով հարակից հատվածի բնակիչների աշխատանքը», – հավելեց փոխնախարարը:

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը» խոշոր ենթակառուցվածքային ծրագիր է, որի նպատակն է միջազգային բարձր ստանդարտներին բավարարող 556 կմ ընդհանուր երկարությամբ Մեղրի-Երևան-Բավրա ավտոճանապարհի միջոցով երկրի հարավը կապել հյուսիսի հետ: Ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող այս ճանապարհի կառուցումը կապահովի Հայաստանի հարավային սահմանից դյուրին երթևեկը մինչև Վրաստանի սահման, ապա նաև դեպի Սևծովյան նավահանգիստներ, թույլ կտա իրականացնել եվրոպական չափանիշներին համապատասխանող բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ, զարգացման լուրջ հնարավորություններ կընձեռի Հայաստանի հարավից հյուսիս ընկած բոլոր բնակավայրերին:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98