Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.50 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 102.96+0.66 WTI - 90.44+0.71
COMEX:  GOLD - 4131.80+0.44 SILVER - 59.06-1.40
COMEX:  PLATINUM - 1680.70+0.66
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 158.02-0.09 EUR/GBP - 1.1224+0.21
FOREX:  EUR/USD - 1.1224+0.21 GBP/USD - 1.3236+0.22
STOCKS RUS:  RTSI - 854.56-0.38
STOCKS US: DOW JONES - 51231.64+0.10 NASDAQ - 27193.34-1.25
STOCKS US: S&P 500 - 7765.36-0.47
STOCKS JAPAN:  NIKKEI - 69042.11-1.42 TOPIX - 4091.46-1.51
STOCKS CHINA:  HANG SENG - 23785.79-1.43 SSEC - 3811.90-0.79
STOCKS EUR:  FTSE100 - 10441.60-0.16 CAC40 - 7729.69-0.51
STOCKS EUR:  DAX - 24806.97-1.18
08/10/2026  CBA:  USD - 361.97-0.35 GBP - 477.76-1.08
08/10/2026  CBA:  EURO - 404.72-0.72
08/10/2026  CBA:  GOLD - 47661-756 SILVER - 699.25-11.33
Կարեն Կարապետյան. հարկաբյուջետային քաղաքականության իրականացումը պետք է լինի թափանցիկ և հրապարակային
31/10/2016 13:30
Կիսվել

Կարեն Կարապետյան. հարկաբյուջետային քաղաքականության իրականացումը պետք է լինի թափանցիկ և հրապարակային

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նոյեմբերի 31-ին ելույթ է ունեցել Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ «ՀՀ 2017 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի ներկայացման կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառավարության ղեկավարը, մասնավորապես, նշել է.

«Ազգային ժողովի հարգարժան նախագահ, Հարգելի պատգամավորներ, Կառավարության անդամներ, հրավիրվածներ

Այսօրվանից մեկնարկում են 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները: Կարծում եմ, որ արդյունավետ քննարկումների արդյունքում գալիք տարվա համար հնարավոր կլինի ունենալ բյուջետային ռեսուրսների օգտագործման հնարավորինս նպատակային և օպտիմալ ծրագիր:

Ֆինանսների նախարարը և գերատեսչությունների պատասխանատուները ձեզ կներկայացնեն նախագծի յուրաքանչյուր տարրի մանրամասները: Այդուհանդերձ, կցանկանայի մի քանի կարևոր հանգամանք նշել.

Վերջին երկու տարիներին Հայաստանի տնտեսությունը բնութագրվում է արտաքին աշխարհից ներթափանցող բացասական ցնցումներով՝ պայմանավորված թե´ Ռուսաստանի Դաշնության տնտեսական անկմամբ, թե´ պղնձի համաշխարհային գների էական նվազմամբ: Այս իրավիճակում տնտեսական աճ և կայունություն ապահովելու նպատակով հարկաբյուջետային քաղաքականությունը եղել է հակացիկլիկ, որի արդյունքում անխուսափելի է եղել պետական պարտքի մակարդակի բարձրացումը։

2017 թվականին կառավարությունն իրականացնելու է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ աճի ապահովման նախադրյալ հանդիսացող մակրոտնտեսական կայունության ապահովման համար, սակայն, քանի որ «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքով մենք գործում ենք սահմանափակումների ներքո, 2017 թվականի բյուջեն ներառելու է նվազող դեֆիցիտի միջոցով պարտքի կայունացման մոտեցումը:

Նշեմ, որ բյուջեն կազմելու հիմքում դրել ենք տնտեսությունը չխեղդող, միևնույն ժամանակ հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը մեծացնող կանխատեսումներ: Հարկային եկամուտների մակարդակի գնահատման համար հիմք են ընդունվել տնտեսության իրողություններին համապատասխանող, իսկ ծախսերի մասով՝ զսպող մոտեցումները։

2017 թվականի համար կառավարությունը նպատակադրել է ՀՆԱ-ի շուրջ 3.2 տոկոս աճի մակարդակ: Հաշվի առնելով ստեղծված տնտեսական միջավայրը, ինչպես նաև ընտրական տարում սպասվող տնտեսական պասիվությունը՝ նշված ցուցանիշին հասնելը մեզնից բավական ջանքեր կպահանջի, և մենք վստահեցնում ենք, որ կանենք ամեն ինչ այդ մակարդակն ապահովելու համար:

Հարկաբյուջետային քաղաքականության իրականացումը պետք է լինի թափանցիկ և հրապարակային, հասկանալի՝ յուրաքանչյուր հարկատուի և հասարակության անդամի համար: Մեր մոտեցումը հստակ է՝ հարկատուների կողմից վճարված բյուջետային եկամուտները պետք է օգտագործվեն հնարավորինս խնայողաբար և նպատակային, իսկ արդյունքները՝ տեսանելի հանրության համար»:

Կառավարության ղեկավարը հակիրճ ներկայացրել է, թե ինչպես է ձևավորվել ՀՀ 2017 թ. պետական բյուջեն. հիմքում դրվել են 2016 թ. բազիսային տվյալները՝ դեֆիցիտի առկա մակարդակը, հաջորդ տարվա համար օրենքով դեֆիցիտի սահմանափակման ցուցանիշը, հաշվարկվել է հարկեր/ՀՆԱ հարաբերակցության և եկամուտների հնարավոր աճը: Վարչապետը նկատել է, որ մակրոտնտեսական ցուցանիշներից ելնելով՝ կան սահմանափակումներ, և հաշվի առնելով դրանք՝ 2017 թ. ծախսերի առումով մաքսիմալ կոշտ քաղաքականություն է որդեգրվել, որպեսզի չլինի դեֆիցիտի ավելի աճ, քան սահմանափակումներն են թելադրում: Կարեն Կարապետյանի խոսքով՝ հաշվի է առնվել նաև այն հանգամանքը, որ բիզնեսը, գործարար աշխարհը մաքսիմալ չճնշվի ու կարողանա վերարտադրվել, և այս մոտեցման նպատակը 2017 թ. ավելի աշխույժ տնտեսական իրավիճակ ստեղծելու համար նորմալ պլատֆորմ ձևավորելն է:

08/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.97
-0.35
Եվրո (EUR)
404.72
-0.72
Ռուբլի (RUR)
4.2413
-0.0068
Լարի (GEL)
139.19
-0.16
47661
-756
Արծաթ
699.25
-11.33