Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 399.50-1.50 EUR SELL - 406.50-0.50
OIL:  BRENT - 114.73-2.26 WTI - 100.78-2.41
COMEX:  GOLD - 4022.30+0.78 SILVER - 54.11+0.74
COMEX:  PLATINUM - 1520.10-2.71
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.68+0.55 EUR/GBP - 1.1172-0.27
FOREX:  EUR/USD - 1.1172-0.27 GBP/USD - 1.334-0.24
STOCKS RUS:  RTSI - 973.16+0.75
STOCKS US: DOW JONES - 52361.58+0.28 NASDAQ - 26169.38+0.82
STOCKS US: S&P 500 - 7676.77+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 63268.37+1.73 TOPIX - 3997.37+0.61
STOCKS CHINA:  HANG SENG - 23041.32-0.73 SSEC - 3648.30-1.33
STOCKS EUR:  FTSE100 - 10767.33+0.72 CAC40 - 7847.32+0.83
STOCKS EUR:  DAX - 25410.84+0.91
27/10/2026  CBA:  USD - 360.93+0.05 GBP - 480.65-1.12
27/10/2026  CBA:  EURO - 402.36-1.75
27/10/2026  CBA:  GOLD - 46692+127 SILVER - 627.21+1.83
Իգնատի Առաքելյանն ընդունել է Կոնվերս բանկի ներկայացուցիչներին
02/11/2016 11:29
Կիսվել

Իգնատի Առաքելյանն ընդունել է Կոնվերս բանկի ներկայացուցիչներին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է «Կոնվերս բանկի» խորհրդի նախագահ Արմեն Տեր-Տաճատյանին և խորհրդի անդամ Խուան Կարլոս Օսկոիդիին:

Հանդիպման նպատակն էր քննարկել գյուղատնտեսության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունը:

Ողջունելով հյուրերին` նախարարը հակիրճ ներկայացրել է նոր կառավարության ծրագրով գյուղատնտեսության ոլորտի զարգացման ուղղված առաջնահերթությունները` կարևորելով  այդ աշխատանքներում մասնավոր հատվածի ներգրավումը և համատեղ ծրագրերի իրականացումը:

«ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը բաց է բոլոր առաջարկների համար և պատրաստակամ քննարկել գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը նպաստող ծրագրեր, որոնք հետաքրքիր կլինեն Ձեզ համար»,- նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:

Նախարարը նշել է, որ գյուղատնտեսության ոլորտի տարբեր ճյուղերում` մասնավորապես կաթի արտադրության կազմակերպման, բերքի իրացման, գինեգործության, ինտենսիվ այգիների հիման գործում առկա են  բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծման համար այսօր  գյուղացին և արտադրողը չունեն բավարար միջոցներ և պատրաստ չեն ներդրումներ անել, և առաջարել է կողմերի ներգրավման միջոցով իրականացնել պիլոտային ծրագիր:

Խուան Կարլոս Օսկոիդիին դրական է արձագանքել նախարարի առաջարկին` հավելելով, որ իրենք կարևորում են Հայաստանում գյուղատնտեսության զարգացումը և արդեն իսկ աջակցության ծրագրեր են իրականացնում մասնավորապես կաթի արտադրության ոլորտում: Նա առաջարկել է  նախարարության կոորդինացման ներքո ստեղծել «գյուղատնտեսական սեղան», որի շուրջ կհամախմբվեն շղթայում ընդգրկված բոլոր կողմերը` արտադրող, վերամշակող, պետություն, ֆինանսական կառույց, ինչպես նաև ներկայացնել կոնկրետ ուղղություն, որտեղ քաղաքականության տեսանկյունից առավել նախընտելի է իրականացնել փորձնական ծրագիրը` շեշտելով, որ իրենք պատրատ են անմիջապես անցնել այդ աշխատանքների կատարմանը:

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ:

27/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.93
+0.05
Եվրո (EUR)
402.36
-1.75
Ռուբլի (RUR)
4.4786
+0.0024
Լարի (GEL)
139.06
+0
46692
+127
Արծաթ
627.21
+1.83