Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Ռոբերտ Նազարյան. ՀԾԿՀ-ն հակված է նվազեցնել էլեկտրաէներգիայի սակագինը
07/11/2016 14:14
Կիսվել

Ռոբերտ Նազարյան. ՀԾԿՀ-ն հակված է նվազեցնել էլեկտրաէներգիայի սակագինը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը պարզաբանել է, թե ինչու է հանձնաժողովը որոշում կայացրել սեփական նախաձեռնությամբ վերանայել էլեկտրաէներգիայի սակագինը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Ռոբերտ Նազարյանն ասաց, որ էլեկտրաէներգիայի սակագինն այդ վերանայման արդյունքում կնվազի: «Համաձայն օրենքի՝ մենք սակագները վերանայելու իրավունք ունենք երկու դեպքում: Վերանայում ենք, եթե ունենք հայտ որևէ ընկերությունից կամ եթե մենք գտնում ենք, որ անհրաժեշտություն կա համակարգի ֆինանսական կայունությունն ապահովելու համար, մեր նախաձեռնությամբ սկսում ենք վերանայել: Եթե հիշում եք, 2014թ. մեր նախաձեռնությամբ սկսեցինք էլեկտրաէներգիայի սակագնի վերանայում իրականացնել, և մեզ մեղադրում էին, թե ինչո՞ւ եք սկսել, եթե նման հայտ չկա, որովհետև այն ժամանակ գնում էր սակագների բարձրացում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Նազարյանը:

Նա հավելեց, որ այս դեպքում ակնհայտ է, որ ջերմային կայաններին վաճառվող գազի գինը սահմանվում է 15 դոլարով ավելի ցածր, բնական է, որ էլեկտրաէներգիայի սակագինը ևս պետք է վերանայվի և համարժեք գնահատական տրվի: «Տվյալ պարագայում ակնհայտ է, որ հանձնաժողովը հակված է իջեցնել էլեկտրաէներգիայի սակագինը»,- ընդգծեց Նազարյանը:

Հարցին, որքանո՞վ կնվազի էլեկտրաէներգիայի սակագինը, Նազարյանը պատասխանեց. «Ես այս պահին կդժվարանամ այդ հարցին պատասխանել, որովհետև, բացի իմ նշած բաղադրիչից, մենք նաև նոր ֆինանսական տարի ենք սկսում: Այս ընթացքում եղել են նաև որոշակի ներդրումներ, որոնք մենք պետք է հաշվի առնենք: Բոլոր ընկերություններին արդեն ուղարկել ենք համապատասխան գրություն, որ սակագինը վերանայելու գործընթաց ենք սկսել և խնդրել ենք իրենց բոլոր խնդիրները ներկայացնեն մեզ, որպեսզի մենք հաշվարկ կատարենք և ճիշտ ազդակ հաղորդենք սակագնին»:

Ռոբերտ Նազարյանը հայտնեց, որ արդեն նոյեմբերի վերջին հստակ կունենան գազի սակագինը, որը գործողության մեջ կմտնի հունվարի 2017թ. -ից, իսկ դեկտեմբերի վերջին կլինի էլեկտրաէներգիայի սակագնի մասին որոշումը, որը կգործի 2017թ. փետրվարի 1-ից:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52