Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Վահան Մարտիրոսյանը ծանոթացավ Գեղարքունիքում ընթացող ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներին
14/11/2016 21:33
Կիսվել

Վահան Մարտիրոսյանը ծանոթացավ Գեղարքունիքում ընթացող ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էր, որտեղ ընթացքի մեջ է  «Կենսական նշանակության ճանապարհացանցի  բարելավում» ծրագրով իրականացվող 20 կմ-ից ավելի ճանապարհահատվածների հիմնանորոգումը: Այդ նպատակով ներդրվել է շուրջ 3 միլիարդ 200 մլն դրամ: Այս ծրագրով մարզում հիմնանորոգվում են 3 ճանապարհահատվածներ:

Առաջինը Երանոս – Ծակքար ճանապարհահատվածն է, որտեղ վերականգնվող մոտ 6 կմ երկարությամբ հատվածը, միանալով Սևան – Մարտունի – Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհին, Գեղարքունիքի մարզի 4 համայնք կապում է Մարտունի քաղաքի և հարակից այլ համայնքների հետ: Շուրջ 6 միլիոն դրամ արժողությամբ այս ծրագրով  նախատեսված աշխատանքների 30 տոկոսն արդեն իրականացված է:

Հիմնանորոգվող հաջորդ ճանապարհահատվածն ընդգրկում է Վաղաշեն, Աստղաձոր, Զոլաքար, Վարդենիկ համայնքները: Այստեղ նախարարին  ներկայացվեցին կատարված աշխատանքների արդյունքները, նշվեց, որ նախատեսվող 10,5կմ-ից արդեն ասֆալտապատվել է 7,3 կմ-ը:

Վարդենիկ համայնքի ղեկավար Հովիկ Հովեյանի խոսքով` հիմնանորոգումից հետո իրենց համայնքով անցնող ճանապարհահատվածում երթևեկության ինտենսիվությունն անհամեմատ մեծացել է: Նույն համայնքի բնակիչ Վրաստան Առաքելյանն էլ հիշեց, թե ինչ անմխիթար վիճակում էր գտնվում ճանապարհը:

«Ազգաբնակչության անունից շնորհակալություն եմ հայտնում հիմնանորոգման աշխատանքների համար: Այս մասշտաբի ու որակի աշխատանք մեր համայնքում չէինք տեսել»,- նշեց համայնքի բնակիչը:

Ավելի քան 15 տարի  այս ճանապարհները չեն նորոգվել և եղել են դժվարանցանելի։ Բնակիչները երկար են սպասել այս հիմնանորոգմանը:

Ճանապարհաշինական աշխատանքների ընթացքում հեռացվել է գոյություն ունեցող արդեն քայքայված ենթահիմքը և փոխարինվել նորով: Ասֆալտապատման աշխատանքներին զուգահեռ, վերականգնվում են նաև ջրահեռացման համակարգերը: Կատարվելու են ճանապարհային նշանների, արգելապատնեշների և արգելափակոցների տեղադրման աշխատանքներ:

Տեղում  ծանոթանալով և հետևելով իրականացվող աշխատանքների ընթացքին` նախարար Վահան Մարտիրոսյանը մեկ անգամ ևս կարևորեց կառուցվող ճանապարհի որակը, ընդգծելով, որ հիմնանորոգվող ճանապարհահատվածները պետք է երկար տարիների կյանք ունենան:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների  նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի տնօրեն Էմիլ Սարգսյանը հավաստիացրեց, որ աշխատանքների նկատմամբ իրականացվում է խիստ վերահսկողություն, աշխատանքները կատարվում են որակով, շինարարական ընկերությունները գործածում են նորագույն տեխնիկա:

Մարտունի – Վարդենիս – ԼՂՀ սահման  միջպետական ավտոճանապարհի 4,34 կմ ճանապարհահատվածը ևս հիմնանորոգվում է: Աշխատանքների մեծ մասն արդեն արված է:

Գեղարքունիքի մարզի 8 համայնքների համար իրապես կենսական նշանակություն ունեցող այս ճանապարհների հիմնանորոգման աշխատանքները, ըստ նախատեսվածի, ավարտվելու են 2017-ի կեսերին:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52