Տնտեսական

USD BUY - 366.50+0.00 USD SELL - 369.00+0.50
EUR BUY - 418.00+0.00 EUR SELL - 425.00+1.00
OIL:  BRENT - 80.38+1.52 WTI - 77.54+2.01
COMEX:  GOLD - 4224.10+1.27 SILVER - 66.26+0.00
COMEX:  PLATINUM - 1668.20+0.44
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 161.27+0.02 EUR/GBP - 1.1467+0.22
FOREX:  EUR/USD - 1.1467+0.22 GBP/USD - 1.3232+0.34
STOCKS RUS:  RTSI - 1038.31-0.96
STOCKS US: DOW JONES - 51564.70+0.00 NASDAQ - 26517.93+0.00
STOCKS US: S&P 500 - 7500.58+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 71250.06+0.28 TOPIX - 4044.96-0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 23924.81+0.00 SSEC - 4090.48+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10363.27-0.35 CAC40 - 8421.14-0.55
STOCKS EUR:  DAX - 24985.82-0.16
19/06/2026  CBA:  USD - 368.15-0.04 GBP - 487.28+0.28
19/06/2026  CBA:  EURO - 421.97-0.05
19/06/2026  CBA:  GOLD - 50140-1257 SILVER - 801.91-24.41
9 ամսում՝ 54% աճ. 2016թ.-ը հաջող տարի է հայկական ադամանդագործության համար
15/11/2016 22:30
Կիսվել

9 ամսում՝ 54% աճ. 2016թ.-ը հաջող տարի է հայկական ադամանդագործության համար

Հայաստանի ադամանդագործության ոլորտում գործող ընկերություններն այս տարի գրանցել են դրական զարգացումներ:

Ըստ վերջին վիճակագրական տվյալների՝ տարվա առաջին ինն ամսում՝ հունվար-սեպտեմբերին, Հայաստանում արտադրվել է 85 հազար 630 կարատ ադամանդ (1 կարատ = 0,2գ): Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է շուրջ 54%-ով:

Նշենք, որ մեր երկրում ադամանդի մշակումն իրականացվում է հիմնականում օտարերկրյա ընկերությունների մասնաճյուղերի կողմից: Հայաստանում մշակվող ադամանդի հումքը առավելապես ներմուծվում է Ռուսաստանից, Բելգիայից և Իսրայելից, իսկ արտադրված ադամանդի մեծ մասն արտահանվում է:

Ըստ պաշտոնական տվյալների՝  Հայաստանում ադամանդի մշակմամբ զբաղվում է հիմնականում 9 ընկերություն: 2015 թվականին այս ընկերությունները համադրելի գներով թողարկել էին 14.2 մլրդ դրամի արտադրանք: Բնեղեն արտահայտությամբ՝ 2015 թվականին Հայաստանում արտադրվել էր 81 հազար 346 կարատ ադամանդ: 2014 թվականին ցուցանիշը կազմել էր 59 հազար 712 կարատ ադամանդ: 2013 թվականին արտադրվել էր 94 հազար կարատ ադամանդ:

Հիշեցնենք, որ Հայաստանը խորհրդային ժամանակաշրջանում համարվել է ադամանդի վերամշակման կենտրոններից մեկը: 1973 թվականին «Սապֆիր» արտադրական միավորման կազմում բացվել է առաջին վերամշակման արտադրամասը, իսկ 1976 թվականին հիմնվել է «Շողակն» գործարանը՝ տարեկան 140 հազար կարատ վերամշակման հզորությամբ:

Հանրապետության ադամանդների մշակման բնագավառի հաջող տարիներ են համարվում 2000-ական թվականների կեսերը, երբ մշակվել է մինչև 123,3 մլրդ դրամի հումք (2003 թվական): Նշված ժամանակահատվածում հանրապետությունում գործել են ադամանդի մշակման մինչև 25 ընկերություններ:

19/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.15
-0.04
Եվրո (EUR)
421.97
-0.05
Ռուբլի (RUR)
5.0095
+0.0028
Լարի (GEL)
138.92
-0.02
50140
-1257
Արծաթ
801.91
-24.41