Տնտեսական

USD BUY - 362.50+0.50 USD SELL - 364.50+0.50
EUR BUY - 416.00+0.00 EUR SELL - 421.50+0.50
OIL:  BRENT - 107.94+0.84 WTI - 104.69+1.70
COMEX:  GOLD - 4280.10-0.69 SILVER - 63.24-0.43
COMEX:  PLATINUM - 1798.50+1.09
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 155.32+0.38 EUR/GBP - 1.1538+0.03
FOREX:  EUR/USD - 1.1538+0.03 GBP/USD - 1.3477-0.06
STOCKS RUS:  RTSI - 874.02-0.90
STOCKS US: DOW JONES - 52093.11-0.63 NASDAQ - 25981.57-0.78
STOCKS US: S&P 500 - 7585.73-0.45
STOCKS JAPAN:  NIKKEI - 63484.10-0.01 TOPIX - 4037.16-0.52
STOCKS CHINA:  HANG SENG - 24667.24-1.00 SSEC - 3864.28-0.54
STOCKS EUR:  FTSE100 - 10658.13-0.37 CAC40 - 8090.28-0.34
STOCKS EUR:  DAX - 25402.28-0.15
15/09/2026  CBA:  USD - 364.18+0.9 GBP - 490.73+0.77
15/09/2026  CBA:  EURO - 420.08+0.85
15/09/2026  CBA:  GOLD - 49962-1268 SILVER - 735.42-10.21
Հայկական CodeFights ՏՏ ընկերությունը 10 միլիոն դոլարի ներդրում է ներգրավել
20/11/2016 23:41
Կիսվել

Հայկական CodeFights ՏՏ ընկերությունը 10 միլիոն դոլարի ներդրում է ներգրավել

CodeFights հայկական ստարտ-ափը (start-up), որն առաջարկում է խաղի միջոցով ստուգել ծրագրավորման ոլորտի գիտելիքներն ու զարգացնել դրանք՝ մրցելով մյուս խաղացողների հետ, ներգրավել է 10 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում ամերիկյան e.ventures ներդրումային հիմնադրամից: Այս մասին գրում է techcrunch.com կայքը:

Ինչպես techcrunch.com-ին տեղեկացրել է CodeFights ընկերության համահիմնադիր Տիգրան Սլոյանը՝ նոր ներդրումներն ուղղվելու են ընկերության ինժեներական, օպերացիոն և վաճառքի բաժինների գործունեության ընդլայնմանն, ինչպես նաև նոր կրթական գործիքների մշակմանը, որոնք կօգնեն սկսնակ և արդեն պրոֆեսիոնալ ծրագրավորողներին ձեռք բերել նոր հմտություններ։

Տիգրան Սլոյանը տեղեկարցել է նաև, որ նախորդ տարվա ապրիլից, երբ ընկերությունը ներգրավել էր 2.4 մլն ԱՄՆ դոլարի նախնական ներդրում, CodeFights-ի օգտատերերի բազան ավելացել է շուրջ 10 անգամ:

Խոստովանելով, որ ընկերության հիմնադրումից հետո կասկածներ կային, թե ինչպես կարող է ընկերությունը գտնել հաճախորդներ՝ Սալոյանը նշել է, որ այսօր հարթակը լայն տարածում է գտնում ամբողջ աշխարհում, ստեղծում է ծրագրավորողների և ոլորտի լավագույն մասնագետների իր բազան, որից կարող են օգտվել խոշոր ընկերությունները՝ գնահատելով ծրագրավորողի իրական գիտելիքներն ու հմտությունները:

Նշենք, որ Codefights խաղային հարթակում գրանցվելուց հետո յուրաքանչյուր ծրագրավորող կարող է սկսել «խաղալ» համակարգի մյուս մասնակիցների հետ և ստանալ միավորներ, որոնք ցույց են տալիս «խաղացողի» հմտությունների զարգացման աստիճանը: Ընկերություններն, իրենց հերթին, կարող են օգտագործել հարթակը՝ «խաղացողների» վարկանիշների հետևելու և մասնագետներ գտնելու նպատակով:

15/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.18
+0.9
Եվրո (EUR)
420.08
+0.85
Ռուբլի (RUR)
4.3052
+0.0055
Լարի (GEL)
139.8
+0.43
49962
-1268
Արծաթ
735.42
-10.21