Տնտեսական

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 389.00+0.50
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 415.00+0.00
OIL:  BRENT - 72.07+0.50 WTI - 68.28+0.56
COMEX:  GOLD - 2617.30-0.30 SILVER - 31.09+1.40
COMEX:  PLATINUM - 959.50-0.50
LME:  ALUMINIUM - 2563.00-2.19 COPPER - 9142.00-3.19
LME:  NICKEL - 15897.00-3.05 TIN - 30208.00-4.55
LME:  LEAD - 2024.00+0.00 ZINC - 2938.00-1.39
FOREX:  USD/JPY - 154.83+0.85 EUR/GBP - 1.0618-0.23
FOREX:  EUR/USD - 1.0618-0.23 GBP/USD - 1.2738-0.79
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43910.98-0.86 NASDAQ - 19281.40-0.09
STOCKS US: S&P 500 - 5983.99-0.29
STOCKS JAPAN:  NIKKEI - 39376.09-0.40 TOPIX - 2741.52+0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 19846.88-2.84 SSEC - 3421.97-1.39
STOCKS EUR:  FTSE100 - 8025.77-1.22 CAC40 - 7226.98-2.69
STOCKS EUR:  DAX - 19033.64-2.13
12/11/2024  CBA:  USD - 387.51+0.15 GBP - 496.75-2.21
12/11/2024  CBA:  EURO - 411.46-1.85
12/11/2024  CBA:  GOLD - 32701.06-814.29 SILVER - 390.15-2.77
ՏՏ ոլորտի նկատմամբ մոտեցումները պետք է լինեն կանոնակարգված
21/11/2016 21:00
Կիսվել

ՏՏ ոլորտի նկատմամբ մոտեցումները պետք է լինեն կանոնակարգված

«Հայաստան 20.18 – 2018թ.՝ Հայաստանը 20 ամենանորարար երկրների շարքում». այս խորագրով նոյեմբերի 18-19-ը Դիլիջանում անցկացվեց  գործարար ինովացիոն ֆորում, որին մասնակցում էր նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության պատվիրակությունը՝ նախարարի տեղակալ Գագիկ Թադևոսյանի գլխավորությամբ։

Միջոցառման նպատակն էր թեմատիկ քննարկումների, գործարար ներկայացումների և շփումների միջոցով վեր հանել Հայաստանի ինովացիոն զարգացման մարտահրավերները, քննարկել դրանք հաղթահարելու եղանակներն ու ծրագրերը։

Վարչապետ Կարեն Կարապետյանի անունից ողջունելով ֆորումի մասնակիցներին՝ Գագիկ Թադևոսյանը նշել է, որ միջոցառումը կարևոր նշանակություն ունի ինովացիոն ոլորտի շահառուներին համախմբելու, առկա հիմնախնդիրները համատեղ քննարկելու և համագործակցության ձևաչափեր մշակելու համար:

Նախարարի տեղակալը կարևորել է ՏՏ ոլորտի կառավարման արդյունավետության բարձրացման խնդիրը՝ շեշտելով, որ պետք է նպաստել, որպեսզի տեղեկատվական տեխնոլոգիաներ, ինովացիոն և գործարար ծրագրեր առաջարկող ֆիրմաների, պրովայդերների նորարարական առաջարկները կյանքի կոչվեն։ Նա ընդգծել է, որ  ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տանում է հետևողական աշխատանք, որպեսզի ՏՏ  ոլորտի նկատմամբ մոտեցումները՝ սկսած  մասնագետներ պատրաստելու ծրագրերից, արտադրության  և ինովացիոն գործընթացներից, ինչպես նաև միջազգային հարթակներում ՀՀ ձեռքբերումները ներկայացնելուն ուղղված աշխատանքները լինեն կանոնակարգված։

«Հայաստան 20.18 – 2018թ.՝ Հայաստանը 20 ամենանորարար երկրների շարքում» գործարար ինովացիոն ֆորումին մասնակցել են  միջազգային կազմակերպությունների շուրջ 200 ներկայացուցիչներ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Բուլղարիայից, Իսրայելից, Վրաստանից:

Ֆորումը իրականացվել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից (ԻՏՁՄ):

12/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.51
+0.15
Եվրո (EUR)
411.46
-1.85
Ռուբլի (RUR)
3.95
+0.00
Լարի (GEL)
141.82
-0.43
32701.06
-814.29
Արծաթ
390.15
-2.77