Հայկական Ժամանակ. Հայաստանում խոզաբուծությունը կկենտրոնանա օլիգարխների ձեռքում
Հայկական Ժամանակ օրաթերթն անդրադարձել է Հայաստանի խողաբուծության ոլորտում ընթացող գործընթացներին։
«Հայաստանում խոզաբուծությամբ զբաղվող փոքր և միջին տնտեսվարողները մեծ վտանգներ են տեսնում իրենց բիզնեսի համար: Նրանց համոզմամբ հաջորդ տարվա գարնանից ՀՀ-ում խոզաբուծությունը կկենտրոնանա մի քանի օլիգարխների ձեռքում:
Խնդիրն այն է, որ մի քանի ամիս առաջ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը կտրուկ հզորացրել է իր խոզաբուծական ֆերմաները: Խոզի մսի մթերման գնի նվազման պատճառով ֆերմերները չեն ստանալու իրենց ակնկալած եկամուտները:
Նրանք հույս ունեն, որ գոնե Ամանորի նախաշեմին կկարողանան արագ իրացնել իրենց արտադրանքը, բայց պատկերացում չունեն, թե ինչ են անելու դրանից հետո: Ամենապարզ հաշվարկները ցույց են տալիս, որ մթերման ցածր գինը խոզաբուծությունը դարձնում է անեկամտաբեր», – գրում է պարբերականը։