Տնտեսական

USD BUY - 371.00-0.50 USD SELL - 374.00-0.50
EUR BUY - 435.00-1.00 EUR SELL - 442.00+0.00
OIL:  BRENT - 95.75+3.60 WTI - 89.12+6.29
COMEX:  GOLD - 4770.00-1.80 SILVER - 82.37+0.77
COMEX:  PLATINUM - 2075.90-3.07
LME:  ALUMINIUM - 3564.50-2.17 COPPER - 13347.00+0.58
LME:  NICKEL - 18117.00-0.67 TIN - 50695.00+1.18
LME:  LEAD - 1962.00+0.49 ZINC - 3446.00+0.64
FOREX:  USD/JPY - 158.89+0.20 EUR/GBP - 1.1762+0.01
FOREX:  EUR/USD - 1.1762+0.01 GBP/USD - 1.3509-0.04
STOCKS RUS:  RTSI - 1128.29-0.58
STOCKS US: DOW JONES - 49447.43+1.79 NASDAQ - 24468.48+1.52
STOCKS US: S&P 500 - 7126.06+1.20
STOCKS JAPAN:  NIKKEI - 58824.89+0.60 TOPIX - 3777.02+0.43
STOCKS CHINA:  HANG SENG - 26361.07+0.77 SSEC - 4082.13+0.76
STOCKS EUR:  FTSE100 - 10667.63+0.73 CAC40 - 8425.13+1.97
STOCKS EUR:  DAX - 24702.24+2.27
20/04/2026  CBA:  USD - 372.85-0.49 GBP - 503.98-0.96
20/04/2026  CBA:  EURO - 438.88-1.47
20/04/2026  CBA:  GOLD - 58385-76 SILVER - 950.84-1.25
Արծվիկ Մինասյանը մասնակցել է «Պատասխանատու գործարարություն» ծրագրի բացման արարողությանը
25/11/2016 20:56
Կիսվել

Արծվիկ Մինասյանը մասնակցել է «Պատասխանատու գործարարություն» ծրագրի բացման արարողությանը

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նոյեմբերի 25-ին մասնակցել է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի և «ԿՍՊ Հայաստան» կազմակերպության նախաձեռնած «Պատասխանատու գործարարություն» ծրագրի բացման արարողությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ծրագրի նպատակը միասնական ընկերությունների խմբի ստեղծումն է,որը  կիրականացնի համատեղ ծրագրեր՝ յուրաքանչյուր ընկերության հետապնդած կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ուղղվածությամբ:

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Արծվիկ Մինասյանն իր խոսքում առաջնային է համարել բիզնեսի զարգացման տեսանկյունից կորպորատիվ սոցիալական պատասխանատվության իրականացման կարևորությունը, առանձնահատուկ ներկայացրել շրջակա միջավայրի պահպանության տեսանկյունից նման քաղաքականության իրականացման արդյունավետությունը:

«Եթե կարողանանք այս գաղափարը քարոզել, տարածել, ապա այն կընդլայնվի: Հանրային պատասխանատվության ներքո բիզնեսն արդյունավետ զարգացում կունենա` մասնակցելով նաև բնապահպանական ծրագրերի իրականացմանը»,-ասել է Արծվիկ Մինասյանը:Նախարարի խոսքով՝ երկրի կայուն զարգացման հիմքը շրջակա միջավայրի պահպանության, առաջընթացի ապահովման մեջ է և այս գործընթացում ոչ պակաս կարևոր նշանակություն ունի հենց կորպորատիվ սոցիալական պատասխանատվության տարրը:

Շնորհակալություն հայտնելով միջոցառման կազմակերպիչներին՝ բնապահպանության նախարարն իր ղեկավարած գերատեսչության անունից վստահեցրել է նման կարևոր նախաձեռնության զարգացմանը մասնակից լինելու և միասին աշխատելու պատրաստակամությունը:

20/04/2026
դրամ
Դոլար (USD)
372.85
-0.49
Եվրո (EUR)
438.88
-1.47
Ռուբլի (RUR)
4.9588
+0.0651
Լարի (GEL)
138.62
-0.22
58385
-76
Արծաթ
950.84
-1.25