Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 103.43-3.35 WTI - 89.78-4.51
COMEX:  GOLD - 4177.60+1.09 SILVER - 60.67-0.90
COMEX:  PLATINUM - 1719.30+0.27
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 156.69-0.39 EUR/GBP - 1.1334-0.25
FOREX:  EUR/USD - 1.1334-0.25 GBP/USD - 1.3227-0.11
STOCKS RUS:  RTSI - 843.22+0.46
STOCKS US: DOW JONES - 51349.92-0.26 NASDAQ - 26797.54-0.09
STOCKS US: S&P 500 - 7670.84-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10636.71-0.45 CAC40 - 8035.87-0.53
STOCKS EUR:  DAX - 25399.21+0.10
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
ՀԾԿՀ սահմանած սակագինը չի վերաբերում ինքնավար արևային կայաններին
05/12/2016 16:49
Կիսվել

ՀԾԿՀ սահմանած սակագինը չի վերաբերում ինքնավար արևային կայաններին

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից արևային կայանների համար սահմանված սակագինը վերաբերում է բացառապես մինչև 1 մեգավատ հզորություն ունեցող կայաններին։ ՀՀ էներգետիկ ենթակառույցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանի խոսքով, այն որևէ կերպ չի առնչվում սեփական կարիքների բավարարման նպատակով ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից տեղադրվող մինչև 150 կՎտ հզորությամբ ինքնավար կայաններին։ Վերջիներիս սակագինը կարգավորված է «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքով։ Ըստ այդմ, սեփական կարիքները բավարարելուց հետո, ավելցուկային էլեկտրաէներգիան բաշխիչ ցանցերին վաճառելիս ինքնավոր արտադրողները ստանում են փոխհատուցում` գործող սակագնի 50 տոկոսի չափով։  Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հայկ Հարությունյանի փոխանցմամբ՝ նոյեմբերի 16-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատած սակագինը 1 մեգավատանոց արևային կայանների համար կազմում է 42,6 դրամ, առանց ԱԱՀ։ Նույնը գործում է հողմային կայաններում արտադրվող էլեկտրաէներգիայի դեպքում։ Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ այն բավական արդյունավետ սակագին է նման կայանների համար։

Բացի այդ,  պետությունը 20 տարի ժամկետով երաշխավորում է դրանց կողմից արտադրված էլեկտրաէներգիայի գնումը։

Նշենք նաև, որ ի տարբերություն ինքնավարների՝ մինչև 1 մեգավատանոց կայանների գործունեությունը ենթակա է լիցենզավորման։

30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11