Իգնատի Առաքելյան. Հայաստանում կոնյակի և գինու արտադրության տեխնիկական պահանջները կխստացվեն
Հայաստանում կոնյակի եւ գինու արտադրության տեխնիկական պահանջները քայլ առ քայլ կխստացվեն: Այս մասին տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ լրագրողներին ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Նա նշեց, որ քայլեր են տարվում զարգացնելու համար կոնյակագործությունը: «Հայկական կոնյակը բրենդ է եւ շուկայում մրցակցության կարիք չունի: Այլ հարց է, որ մենք, խաղողի որակը պահպանելով պետք է ապահովենք այդ համբավի շարունակականությունը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց գյուղնախարարը:
Նա նշեց, որ հայկական կոնյակի եւ գինու արտադրությունը պետք է համապատասխանի ներկայիս գործող միջազգային չափանիշներին: «Կան գործարաններ, որոնք ուզում են ստանալ բարձրակարգ արտադրանք, գործարաններ էլ կան, որոնք ուղղակի զբաղվում են սպիրտի շշալցմամբ»,-ասաց Իգնատի Առաքելյանը՝ հավելելով, որ ոլորտում կա նաեւ շուկայում ճիշտ ներկայանալու խնդիր: