
Ավելի քան կրկնակի անկում. Հայաստանում կրճատվել է գորգերի արտադրությունը
Հայկական գորգերի արտադրությունը կրճատվել է ավելի քան 2 անգամ: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2016 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին մեր երկրում գորգերի և գորգեղենի արտադրության ծավալները կազմել են 17 տոննա: Համեմատության համար նշենք, որ 2015 թվականի նույն ժամանակահատվածում ցուցանիշը կազմել էր 39.6 տոննա:
Ըստ վերջին տվյալների՝ Հայաստանում գորգագործությամբ զբաղվում է 5 ընկերություն: Գործում են նաև մի քանի փոքր տնայնագործական արտադրություններ։