Տնտեսական

USD BUY - 392.00+2.00 USD SELL - 397.00+2.00
EUR BUY - 410.00+1.00 EUR SELL - 418.00+2.00
OIL:  BRENT - 73.87-0.57 WTI - 70.62-0.52
COMEX:  GOLD - 2670.80-0.04 SILVER - 30.98-0.29
COMEX:  PLATINUM - 941.60+1.85
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 154.14+0.39 EUR/GBP - 1.0509-0.05
FOREX:  EUR/USD - 1.0509-0.05 GBP/USD - 1.268+0.35
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43717.48-0.25 NASDAQ - 20173.89+1.24
STOCKS US: S&P 500 - 6074.08+0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 39457.49-0.03 TOPIX - 2738.33-0.30
STOCKS CHINA:  HANG SENG - 19795.49-0.88 SSEC - 3386.33-0.16
STOCKS EUR:  FTSE100 - 8262.05-0.46 CAC40 - 7357.08-0.71
STOCKS EUR:  DAX - 20313.81-0.45
16/12/2024  CBA:  USD - 393.82-0.19 GBP - 497.95-0.35
16/12/2024  CBA:  EURO - 413.08-0.16
16/12/2024  CBA:  GOLD - 33667.84-336.74 SILVER - 389.15-14.70
Լևոն Տեր-Պետրոսյանի զրահապատ Mercedes-Benz-ը դեռևս չի վաճառվել
13/01/2017 12:51
Կիսվել

Լևոն Տեր-Պետրոսյանի զրահապատ Mercedes-Benz-ը դեռևս չի վաճառվել

Օպտիմալացված ծառայողական մեքենաները վաճառվում են հրապարակային աճուրդներում

Հաշվի առնելով օպտիմալացված ծառայողական ավտոմեքենաների քանակությունն ու դրանց օտարման հետ կապված փուլային աշխատանքների մեծ ծավալը, Պետական գույքի կառավարման վարչությունում, կառույցի ղեկավարի հրամանով, դեռևս անցալ տարվա հուլիսին հանձնաժողով է ստեղծվել, որը զբաղվում է օպտիմալացված և վարչության տնօրինությանը հանձնված՝ օտարման ենթակա տրանսպորտային միջոցների պահառության և օտարման գործընթացներում ծագող խնդիրների կարգավորմամբ: Այդ խնդիրները վարչության պետ Արման Սահակյանի մշտական օրակարգում են, դրված է գործընթացի թափանցիկ ու հրապարակային իրականացման, քաղաքացիներին պատշաճ ծառայութունների մատուցման խնդիրը:

Հանձնաժողովին հաջողվել է անցած կես տարում համակարգված աշխատանքով սկզբունքային շատ հարցերի լուծում տալ, իսկ այսօրվա նիստում ամփոփվել է կատարված հիմնական աշխատանքը:

Հանձնաժողովի նախագահ Արմեն Գևորգյանը ներկայացրել է օտարման ենթակա տրանսպորտային միջոցների պահառության և օտարման գործընթացներում իրականացված քայլերը, հատկապես կարևորել քաղաքացիների հետ տարվող խորհրդատվական աշխատանքը:

Յուրաքանչուր օր թեժ գծով և պատասխանատուների հեռախոսահամարներով ստացվել է շուրջ 30 զանգ: Հարյուրավոր մարդիկ այցելել ու շարունակում են այցելել Վարչություն, Աճուրդի ու պահառության կենտրոններ՝ հետաքրքրող հարցերին տեղում պատասխան ստանալու նպատակով:

Հանձնաժողովի անդամները հրապարակային աճուրդների օրերին ևս տեղում են, քաղաքացիների կողքին:

Այս ընթացքում համագործակցությունը սերտ է նաև ոստիկանության հաշվառման բաժինների հետ, ըստ անհրաժեշտութան միջնորդություններ են ներկայացվում գնորդների մոտ ծագող խնդիրները կարգավորելու համար:

Հանձնաժողովը կշարունակի աշխատանքը՝ քանի դեռ անհրաժեշտությունը կա:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 5 որոշումներով սահմանված՝ 464 միավոր տրանսպորտային միջոցներից Պետական գույքի կառավարման վարչության պետի կողմից առայսօր հաստատվել է շարժական գույքի աճուրդով оտարման վերաբերյալ 17 հրաման, որոնցով 385 միավոր տրանսպորտային միջոց և 3 միավոր կցասարքեր ներկայացվել են օտարման, վաճառվել է 144-ը, վաճառքի գումարը կազմել է 37 508 269 ՀՀ դրամ:

Ներկայացված տրանսպորտային միջոցների 43 տոկոսը վաճառվել է առաջին աճուրդում՝ մրցակցային դաշտում: Վաճառքի կատարման տոկոսը գնահատված արժեքի համեմատ կազմում է 112 տոկոս, առաջիկայում ևս 28 միավոր տրանսպորտային միջոց կներկայացվի աճուրդի:

Զանգվածային լրատվամիջոցները տարբեր մեկնաբանություններով պարբերաբար անդրադառնում են նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, վարչապետերի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների սպասարկած ծառայողական ավտոմեքենային, ինչի վերաբերյալ տեղեկացնում ենք.

1982թ. արտադրության Mercedes-Benz 500 SEL մակնիշի տրանսպորտային միջոցը առայժմ չի գնահատվել, քանի որ Հայաստանի Հանրապետությունում նմանատիպ (զրահապատ) մեքենաների երկրորդային շուկա գոյություն չունի, որտեղից էլ հնարավոր լինի ձեռք բերել բավարար և հավաստի համեմատական տվյալներ: Ներկա պահին ուսումնասիրվում է ԱՊՀ երկրների նմանատիպ մեքենաների երկրորդային շուկան՝ անհրաժեշտ տեղեկությունները ձեռք բերելու նպատակով:

Հաշվի առնելով տվյալ մեքենայի եզակիությունը, միաժամանակ քննարկվում է արժեքի վերաբերյալ տեղեկություն ստանալու համար անմիջապես արտադրողին դիմելու հարցը:

16/12/2024
դրամ
Դոլար (USD)
393.82
-0.19
Եվրո (EUR)
413.08
-0.16
Ռուբլի (RUR)
3.78
-0.05
Լարի (GEL)
140.02
+0.30
33667.84
-336.74
Արծաթ
389.15
-14.70