Տնտեսական

USD BUY - 360.00-0.50 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 106.87-2.80 WTI - 99.51-1.87
COMEX:  GOLD - 4177.00+0.42 SILVER - 57.02+0.04
COMEX:  PLATINUM - 1663.80+1.88
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.99+0.00 EUR/GBP - 1.1218-0.12
FOREX:  EUR/USD - 1.1218-0.12 GBP/USD - 1.3323-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 64916.70-0.62 TOPIX - 4067.48+0.04
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.00 SSEC - 3730.92+0.39
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
19/10/2026  CBA:  USD - 361.36-0.98 GBP - 481.87-1.38
19/10/2026  CBA:  EURO - 405.41-2.51
19/10/2026  CBA:  GOLD - 48670+298 SILVER - 670.42+9.72
Հայաստանի և Վրաստանի միջև առևտրաշրջանառությունը 2016թ․ աճել է
23/01/2017 20:33
Կիսվել

Հայաստանի և Վրաստանի միջև առևտրաշրջանառությունը 2016թ․ աճել է

Հայաստանի և Վրաստանի միջև առևտրաշրջանառության ծավալները 2016 թվականին, նախորդ տարվա համեմատ, աճ են գրանցել՝ կազմելով 367 մլն ԱՄՆ դոլար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ըն, այս մասին տեղեկացնում է վրացագետ Ալիկ Էրոյանցը ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ`վկայակոչելով Վրաստանի պետական վիճակագրական ծառայության տվյալները:

Ըստ գրառման` Վրաստանի և Ադրբեջանի միջև առևտրաշրջանառության ծավալները զգալի նվազել են՝ 2015 թվականին գրանցած 783 մլն դոլարի փոխարեն 2016-ին գրանցելով ընդամենը 648 մլն:

Վրաստանի 2016 թվականի ամենախոշոր առևտրային գործընկերների շարքում առաջին տեղում է հայտնվել Կանադան, որը վերջին տարիներին այդ դիրքն անսասան պահող Թուրքիային շրջանցել է ավելի քան 300 մլն դոլար շրջանառությամբ: Երկրորդ հորիզոնականում հայտնված Թուրքիան, սակայն, 2015թ. համեմատ բարելավել է Վրաստանի հետ կատարված արտաքին առևտրաշրջանառության ծավալների ցուցանիշները՝ առևտրաշրջանառության ծավալներն ավելացնելով մոտ 8 մլն-ով:
Վերոնշյալ սանդղակում ցուցանիշները բարելավել է նաև Ռուսաստանը՝ 881 մլն տարեկան շրջանառությամբ դառնալով Վրաստանի երրորդ ամենախոշոր առևտրային գործընկերը:

Ինչ վերաբերում է Կանադայի և Վրաստանի միջև առևտրաշրջանառության ծավալների կտրուկ աճին, ապա տվյալ հանգամանքն, ըստ վրացագետի գրառման,  պայմանավորված է Վրաստանի առողջապահության նախարարության՝ միջազգային կազմակերպությունների հետ համատեղ իրականացվող C հեպատիտի դեմ պայքարի ծրագրին, որի արդյունքում Կանադայից Վրաստան է ներմուծվել շուրջ 1.8 մլրդ դոլարի համապատասխան դեղորայք:

«Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ հետազոտություն իրականացված երկրների ցանկում, որտեղ C հեպատիտով վարակված մարդկանց թվաքանակը բնակչության շրջանում մեծ տոկոս է կազմում, Վրաստանը հայտնվել է անբարենպաստ երկրների ցանկի վատագույն եռյակում»,- նշված է Ալիկ Էրոյանցի ֆեյսբուքյան գրառման մեջ:

19/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.36
-0.98
Եվրո (EUR)
405.41
-2.51
Ռուբլի (RUR)
4.3731
+0.0385
Լարի (GEL)
139.24
-0.36
48670
+298
Արծաթ
670.42
+9.72