Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2608.50+0.79 COPPER - 9216.50-0.17
LME:  NICKEL - 15715.00-1.76 TIN - 29776.00-0.47
LME:  LEAD - 2064.50-0.15 ZINC - 3135.00+0.29
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
Վախթանգ Միրումյան. Ներդրվել է շահութահարկի կանխավճարային այլընտրանքային համակարգ
25/01/2017 15:27
Կիսվել

Վախթանգ Միրումյան. Ներդրվել է շահութահարկի կանխավճարային այլընտրանքային համակարգ

2017 թվականի հունվարի 1-ից հարկային միջավայրը բարելավող օրենսդրական մի շարք փոփոխություններ են գործում

Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ հարկային միջավայրը բարելավող մի շարք օրենսդրական փոփոխություններ են  կատարվել, որոնք ուժի մեջ են մտել 2017 թվականի հունվարի 1-ից: ԱԱՀ վճարողների շրջանառու ֆինանսական միջոցների օգտագործման արդյունավետության բարձրացման նպատակով ազատականացվել է ԱԱՀ հաշվանցումների կարգը: Ըստ ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանի, բոլոր ԱԱՀ վճարողներն ԱԱՀ-ի գծով հաշվանցումները կատարում են հաշվառման հաշվեգրման մեթոդով՝ անկախ իրենց մատակարարներին վճարելու հանգամանքից. «Նրանք կարող են մատուցվող ծառայությունների դիմաց հաշվարկված ԱԱՀ գումարից նվազեցնել իրենց մատակարարների հարկային հաշիվներում ԱԱՀ-ի գումարը, ինչը բավարար է բյուջե վճարման ենթակա հարկը պակասացնելու համար, ընդ որում, այն կատարելու համար այլևս չի պահանջվում մատակարարներին կատարել վճարում»: Տնտեսվարողները փաստում են՝ նոր փոփոխությամբ հնարավորություն է ընձեռվում շրջանառու ֆինանսական միջոցներն ուղղել բիզնեսի զարգացմանը, ըստ հարկի վճարողի՝ ընկերությունը 2016 թվականի ընթացքում իրականացրել է 27 միլիարդ  դրամի արտահանում, ինչի համար այդ ապրանքերը ներմուծելիս սահմանին վճարել է 1.4 միլիարդ դրամի ԱԱՀ: Իսկ այս տարի արդեն այդ գումարները կուղղվեն ապրանքաշրջանառության ծավալների ավելացմանը:

Ներդրվել է նաև շահութահարկի կանխավճարային այլընտրանքային համակարգ, ինչը հարկ վճարողներին հնարավորություն կընձեռի վճարումները կատարել ոչ թե նախորդ տարվա շահութահարկի գումարի 18.75 տոկոսի չափով, այլ նախորդ եռամսյակի ընթացքում ապրանքների մատակարարումից, աշխատանքների կատարումից և ծառայությունների մատուցումից ստացվող եկամուտների երկու տոկոսի չափով: «2017 թվականի հունվարի 1-ից, համաձայն հարկային օրենսգրքի, հարկ վճարողները կարող են կամավոր հիմունքներով օգտվել այդ համակարգից: Արդյունքում, բոլոր այն հարկ վճարողներն, ովքեր նախորդ տարին ավարտել են մեծ շահույթով, սակայն ընթացիկ տարում մեծ շահույթ չեն ակնկալում, կարող են ընտրել կանխավճարների կատարման այլընտրանքային տարբերակը՝ դրանով իսկ կրճատելով իրենց կողմից վճարվող շահութահարկի կանխավճարների գումարները, միաժամանակ բարձրացնելով շրջանառու ֆինանսական միջոցների օգտագործման արդյունավետությունը: Այսինքն տնտեսվարողն ընթացիկ տարում կկատարի կանխավճար՝ կախված արդեն ընթացիկ իրացման շրջանառությունից՝ վճարելով դրա 2 տոկոսը: Ընտրությունը վերապահված է հարկ վճարողներին»,-ընդգծել է ՊԵԿ նախագահի տեղակալը: Տնտեսվարողների դիտարկմամբ՝ շահույթ չունենալու պարագայում կարող են օգտվել շահութահարկի կանխավճարային այլընտրանքային համակարգից. «Նախկինում կանխավճարներից խուսափելու նպատակով ստիպված փակում էինք ընկերությունը, ինչն իր հերթին որոշակի դժվարություններ էր ստեղծում տնտեսվարողի համար: Այժմ շահութահարկի կանխավճարային այլընտրանքային համակարգը թույլ կտա նաև խնայած ֆինանսական միջոցներն ուղղել տնտեսական գործունեության խթանմանը»:

Մեկ այլ փոփոխությամբ՝ օրենսդրությամբ սահմանված կարգով, լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ ունեցող հարկ վճարողի կամ ՀՀ կառավարության հավանությանն արժանացած ծրագիր իրականացնող ռեզիդենտ՝ շահութահարկ վճարողների խմբի կողմից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններից ՀՀ տարածք ապրանքների ներմուծումն ազատվել է ԱԱՀ-ից, եթե այդ կամ դրանց վերամշակման արդյունքում ստացված ապրանքները ներմուծման օրվան հաջորդող 180 օրվա ընթացքում արտահանվում են (այդ թվում՝ ԵԱՏՄանդամ պետություններ): «Նախկինում գործող մեխանիզմի համեմատ, երբ որ ներմուծման ժամանակ գանձվում էր ԱԱՀ և հետ  էր վերադարձվում որոշակի ժամանակատարությամբ, 2017 թվականի հունվարի 1-ից նման տնտեսվարող սուբյեկտների համար ԱԱՀ-ն չի գանձվելու և չի էլ վերադարձվելու, ինչը ևս լրացուցիչ՝ ժամանակային առումով ֆինանսական միջոցների կենտրոնացման հնարավորություն է տալիս տնտեսվարող սուբյեկտներին»,-նշել է Վախթանգ Միրումյանը:

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90