«Ալեքս տեքստիլի» նոր բացվող արտադրամասում շուրջ 350 աշխատատեղ կստեղծվի
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը փետրվարի 10-ին այցելել է «Ալեքս տեքստիլի» նոր բացվող արտադրամաս։
Նախարարը շրջայց է կատարել արտադրամասում՝ մանրամասն ծանոթանալով արտադրական գործընթացներին՝ կտորի մշակմանը, կարմանը, դետալների ավելացմանը, կտորի տպագրությանը և այլն։
Սուրեն Կարայանը նշել է․ «Նախօրեին մենք ներկայացրել էինք 2017 թվականին իրականացվող ներդրումների կառուցվածքը, որոնց ցանկում էր նաև թեթև արդյունաբերության ոլորտը։ Նոր բացվող արտադրամասը հենց այդ ցանկից է»։ Նախարարի խոսքով՝ նման այցեր կլինեն են բոլոր այն ընկերություններում, որոնք սկսում կան ընդլայնում են իրենց գործունեությունը և ընդգրկված են նախարարության կողմից ներկայացված ցանկում։ Բոլոր ներդրումային ծրագրերի համար կիրականացվի մշտադիտարկում՝ ծանոթանալու ընթացքին, իրազեկվելու խնդիրներին՝ դրանց լուծում տալու նպատակով, ինչպես նաև քննարկելու, թե պետության աջակցության գործիքակազմից նախարարությունն ընկերություններին էլ ինչ օժանդակություն կարող է տրամադրել ։
Ընկերության տնօրեն Մարատ Մովսիսյանը նշել է, որ մտադիր են շուրջ 350 աշխատատեղ ստեղծել։ Մինչ պաշտոնական բացումը փորձնական արտադրությունն է մեկնարկել, ունեն տարբեր պատվերներ, օրինակ՝ ռուսական «Մանկական աշխարհ» ցանցի կողմից։