Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 103.43-3.35 WTI - 89.78-4.51
COMEX:  GOLD - 4177.60+1.09 SILVER - 60.67-0.90
COMEX:  PLATINUM - 1719.30+0.27
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 156.69-0.39 EUR/GBP - 1.1334-0.25
FOREX:  EUR/USD - 1.1334-0.25 GBP/USD - 1.3227-0.11
STOCKS RUS:  RTSI - 843.22+0.46
STOCKS US: DOW JONES - 51349.92-0.26 NASDAQ - 26797.54-0.09
STOCKS US: S&P 500 - 7670.84-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10636.71-0.45 CAC40 - 8035.87-0.53
STOCKS EUR:  DAX - 25399.21+0.10
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
Պետական գույքի  կառավարման վարչությունում միայն 2017-ին մեկնարկում է ներդրումային 27 ծրագիր
17/02/2017 17:15
Կիսվել

Պետական գույքի կառավարման վարչությունում միայն 2017-ին մեկնարկում է ներդրումային 27 ծրագիր

Պետական  գույքի կառավարման  վարչությունում պետական և մասնավոր հատվածի արդյունավետ համագործակցություն է իրականացվում, ինչի շնորհիվ  վերջին տարիներին հաջողությամբ տասնյակ ներդրումային ծրագրեր են իրականացվում:

Վարչության կողմից մասնավոր հատվածին  տարբեր՝ վաճառքի, վարձակալության, նվիրաբերության կամ անհատույց օգտագործման եղանակներով տարածքներ են հատկացվում, որոնք ներդրումային ծրագրերի համար մեկնարկային պայմաններ են ստեղծում: Իսկ իրականացվող ծրագրերի ներդրումային պարտավորությունների նկատմամբ պատշաճ վերահսկողությունը հնարավորություն է տալիս բարձրացնել դրանց արդյունավետությունը:

Նոր մեկնարկող ծրագրերի հետ  շարունակվում են նաև ընթացիկ տասնյակ ծրագրերը` մասնավորեցման,  օտարման և այլ  պայմանագրերով` ոլորտի  ներուժը լիարժեք օգտագործելու և ներդրումային ծրագրերը խթանելու նպատակով:

2017-ին մասնավոր հատվածի հետ գործակցության արդյունքում միայն օտարման և մասնավորեցման պայմանագրերով մեկնարկել են 16 նոր ծրագրեր, որոնք  իրականացվելու են արտադրական, կրթական, սոցիալական, մարզական ճյուղերում, ձեռնարկատիրական  ու բարեգործական  նպատակներով:

Նոր գնորդներից 12-ի կողմից՝ 50 մլն 470հազ. ՀՀ դրամի չափով, 3-ը ստանձնել են 18 000 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրում, որոնցից ամենախոշորը շարունակում է մնալ Դվին հյուրանոցի ներդրումային ծրագիրը /«Սի-Սի-Ջի կոմունիկացիոն խումբ» ընկերություն, որը մինչ օրս կատարել է՝  15 096 304 ԱՄՆ դոլարի ներդրում/: Համառոտ ներկայացնենք ևս  մի քանի ծրագրեր.

«Ագրոհոլդինգ Արմենիա» ընկերությունը ներդրումային  պարտավորությունները կատարելու արդյունքում  Շիրակի մարզում կստեղծի  նոր աշխատատեղեր և կնպաստի մարզում  գործազրկության նվազմանը:

«Դիլիջանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունը ձեռք է բերել նոր օֆտալմոլոգիական սարքավորումներ,  ինչը թույլ կտա բարելավված առողջապահական  ծառայություններ մատուցել:

1 այլ գնորդ ստանձնել է 2 293 400 եվրոյին համարժեք ՀՀ դրամի ներդրում, ինչը հնարավորություն կտա Գյումրի քաղաքում տեքստիլ արտադրություն գործարկել և նոր աշխատատեղեր ստեղծել, նպաստել տարածաշրջանի զարգացմանը:

«Հրազդան» կինոթատրոնի գնորդը Հրազդան քաղաքում նպաստում է մշակութային կյանքի աշխուժացմանը:

«Վաբա» ընկերությունը  ներդրումների արդյունքում  Լոռու մարզի Դարպաս համայնքում նոր աշխատատեղեր կստեղծի բնակչության համար:

Իսկ տարածքների  անհատույց օգտագործման պայմանագրերով 2017 թվականին պարտավորություններ են ստանձնել 29 գնորդ, որից 7 գնորդ 196 մլն 335հազ. ՀՀ դրամի ներդրումային պարտավորություններ ունի, 22 գնորդ կրթական, մշակութային ու մարզական նշանակության պարտավորություններ  է  ստանձնել գործարար ծրագրերով:

Մասնավորապես. «Ֆեմիդա» ՀԿ-ն նպաստում է իրավական լրագրության զարգացմանը,

«Վիքիմեդիա Հայաստան» ՀԿ-ն աջակցում է Վիքի տեխնոլոգիաների ներդրմանը և տարածմանը Հայաստանում,

«Սատար» ՀԿ-ն նպաստում է սոցիալապես անապահով խմբերի առողջապահական և առողջ ապրելակերպի խնդիրների լուծմանը,

«Հայ Ասպետ» ՀԿ-ն նպաստում է հայագիտական գիտելիքների ձեռքբերմանը,

«Հայկական կարմիր խաչ» ընկերությունը նպաստում է սոցիալ-առողջապահական ոլորտներում հանրության իրազեկվածության բարձրացմանը:

2017թ. նվիրաբերության պայմանագրերով 4  գնորդ 271մլն 870հազ. ՀՀ դրամի պարտավորություններ են ստանձնել:  Մասնավորապես, Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանում կիրականացվեն  նոր ներդրումներ, Արագածոտնի մարզի Աղձք գյուղում մանկապարտեզ կկառուցվի, Գյումրի քաղաքում կրթական-մշակութային կենտրոն կստեղծվի: Մասնավոր հատվածի հետ նոր ներդրումներ ներգրավելու նպատակով  բանակցային աշխատանքները շարունակվում են:

Այսպիսով,  2017թ. մասնավորեցման,  օտարման, անհատույց օգտագործման, նվիրաբերության պայմանագրերով ներդրումների ընդհանուր ծավալը կկազմի  շուրջ 518 մլն 700 հազար ՀՀ դրամ, 18 մլն ԱՄՆ դոլար և 2մլն 300հազ. եվրո:

30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11