
Կարեն Կարապետյան. արևային էներգետիկայից չօգտվելն արդեն անտրամաբանական է
ՀՀ վարաչպետ Կարեն Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով անհատներին և գործարարներին կոչ է արել ակտիվորեն օգտվել արևային էներգիայից։
«Կոչ եմ անում բոլորին տեղադրել արևային վահանակներ իրենց տներում և բիզնեսներում։ Մենք ստեղծել ենք այնպիսի պայմաններ, որ արևային էներգետիկայից չօգտվելն արդեն անտրամաբանական է։ Այս տարի կառավարությունն աշխատում է բազմաթիվ ուղղություններով, որպեսզի այս ոլորտում ունենանք աննախադեպ աճ», – ասված է գրառման մեջ։