Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Կարեն Կարապետյան. Հայաստանը և Վրաստանը համաձայնության են եկել Վերին Լարսի այլընտրանքի հարցի շուրջ
24/02/2017 18:08
Կիսվել

Կարեն Կարապետյան. Հայաստանը և Վրաստանը համաձայնության են եկել Վերին Լարսի այլընտրանքի հարցի շուրջ

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը Վրաստանի իր պաշտոնակից Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ համաձայնության Է եկել Վերին Լարսի այլընտրանքի հարցի շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին, նա հայտնել Է լրագրողների հետ կայացած զրույցի ընթացքում:

«Եթե ձեզ հետաքրքրում Է՝ լինելու Է արդյոք Լարսի այլընտրանքը, ապա կարող եմ ձեզ հավաստիացնել, որ, այո՛, լինելու Է: Մնացածի մասին՝ հետո, առայժմ չեմ բացում փակագծերը: Մենք համաձայնության ենք եկել ինչպես Լարսի, այնպես Էլ Էներգետիկական միջանցքի շուրջ»,-ասել Է Կարապետյանը:

ՀՀ վարչապետն իր այցը գնահատել Է արդյունավետ, ջերմ ու կառուցողական, նշելով, որ ամբողջությամբ կատարել Է այն ծրագիրը, որով ժամանել Է Վրաստան: Կողմերը համաձայնել են, որ հայ-վրացական հարաբերություններն անհրաժեշտ Է դիտարկել նաեւ տարածաշրջանային համատեքստում՝ օգտագործելով երկու երկրների հնարավորությունները: «Այն ժառանգությունը, որ մենք ունենք, անհրաժեշտ Է պահպանել եւ փոխանցել հաջորդ սերունդներին»,-հայտարարել Է Կարապետյանը:

Բանակցությունների շրջանակներում երկու երկրների վարչապետները քննարկել են նաեւ Վրաստանում ապրող հայերի վիճակը: Ինչ վերաբերում Է Հայաստանին, ապա 20-30 տարի անց Կարապետյանը Հայաստանը տեսնում Է որպես մի երկիր, որով հպարտանալու են բոլորը:

Ինչպես նշվում Է, առավոտից Հայաստանի կառավարական պատվիրակության ներկայացուցիչները՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, այցելել են «Սբ. Գեւորգ» եւ «Սբ.Էջմիածին» հայկական եկեղեցիներ: Հայկական պատվիրակությանը դիմավորել Է Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի ղեկավար Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Հայաստանցի հյուրերը մոմեր են վառել «Սբ.Գեւորգ»-ում եւ եկեղեցու բակում ծաղիկներ դրել հայ նշանավոր գործիչների շիրիմներին:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12