Տնտեսական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 366.50-0.50
EUR BUY - 415.00+2.00 EUR SELL - 421.00+3.00
OIL:  BRENT - 88.09-1.65 WTI - 82.35-1.61
COMEX:  GOLD - 4075.60+0.48 SILVER - 59.20+2.26
COMEX:  PLATINUM - 1644.20+2.30
LME:  ALUMINIUM - 3192.50+1.33 COPPER - 13808.00+2.09
LME:  NICKEL - 17234.00+1.61 TIN - 53922.00+1.30
LME:  LEAD - 1896.50+0.72 ZINC - 3591.50+1.87
FOREX:  USD/JPY - 160.68-1.72 EUR/GBP - 1.1506+0.48
FOREX:  EUR/USD - 1.1506+0.48 GBP/USD - 1.3445+0.76
STOCKS RUS:  RTSI - 871.74-1.84
STOCKS US: DOW JONES - 52208.06+1.19 NASDAQ - 25122.18+2.78
STOCKS US: S&P 500 - 7437.63+1.66
STOCKS JAPAN:  NIKKEI - 61867.43+0.71 TOPIX - 3952.50-0.54
STOCKS CHINA:  HANG SENG - 25858.88+0.20 SSEC - 3804.69-0.62
STOCKS EUR:  FTSE100 - 10897.27-0.10 CAC40 - 8485.64+0.92
STOCKS EUR:  DAX - 25612.03+0.60
30/07/2026  CBA:  USD - 366.63+0.43 GBP - 491.1+4.35
30/07/2026  CBA:  EURO - 420.67+3.71
30/07/2026  CBA:  GOLD - 47160-196 SILVER - 676.54+3.44
Առաջիկայում հայկական ավիաշուկա մուտք կգործեն նոր ավիաընկերություններ
27/02/2017 14:17
Կիսվել

Առաջիկայում հայկական ավիաշուկա մուտք կգործեն նոր ավիաընկերություններ

Հայկական ավիաշուկան առաջիկայում կունենա նոր ուղղություններ, կհամագործակցի նոր ավիաընկերությունների հետ

«Զվարթնոց» օդանավակայանում 2017  թվականի հունվար-փետրվարին, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ուղւորահոսքն աճել է 25 տոկոսով: Աճի պատճառների, «Բաց երկնքի» քաղաքականության օգուտների ւ վնասների, դեպի Հայաստան նոր ուղղությունների ւ ավիաշուկայում այլ հետաքրքիր նորությունների մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում փակագծեր է բացել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը:

-Պարոն Ավետիսյան, 2013 թվականին՝ «Բաց երկնքի» քաղաքականության ընդունումից հետո, լայնածավալ աշխատանքներ սկսվեցին միջազգային հարթակներում՝ ՀՀ շուկայի նոր հնարավորությունների ներկայացման և նոր քաղաքականության իրականացման նպատակով: Խոշոր հաշվով ի՞նչ տվեց այս քաղաքականությունը մեր երկրին ւ չե՞ք կարծում, որ «Բաց երկնքի» քաղաքականության պայմաններում ռիսկային է հայկական ավիափոխադրող ունենալը:

-Ռիսկային չէ. դժվար է ավելի, քանի որ ցանկացած դաշտում բաց ւ լիբերալ շուկայական պայմաններում տնտեսավարողները հայտնվում են դժվար մրցակցության մեջ: Տվյալ դեպքում, եթե մենք խոսում ենք ազգային ավիափոխադրող ունենալու մասին, տեղական ավիաընկերությունը մտնում է ուղիղ մրցակցության մեջ այնպիսի խոշոր ավիաընկերությունների հետ ինչպիսին է «Քաթար Էյրվեյզ»-ը, «Էյր Ֆրանս»-ը, «Աէրոֆլոտ»-ը: Մենք ներկայում ունենք գործող հայկական ավիաընկերություն, որն ինչ -որ չափով իր տեղը գտել է շուկայում: «Բաց երկնքի» քաղաքականությունը տվեց մեզ ուղւորահոսքի աճ, իսկ աճի հետ մեկտեղ նվազում են տոմսերի գները: Մենք մեր առջւ դրել ենք նպատակ` ավելացնել ներգնա զբոսաշրջային հոսքերը, աշխարհագրությունը` դիվերսիֆիկացնելով շուկան:

-2016 թվականին «Զվարթնոց» օդանավակայանում աճ է արձանագրվել թե ուղևորահոսքի, ւ թե բեռնափոխադրումների ցուցանիշներում: Ինչի՞ հետ է կապված այդ աճը, ւ 2017 թվականի համար արդեն ունե՞ք կանխատեսումներ: Ի՞նչ տվեց որոշ երկրների հետ վիզային ռեժիմների դյուրացումը:

-Եթե չլինեն խոչընդոտներ, մենք պլանավորում ենք ունենալ ուղւորահոսքի աճ: 2017  թվականի հունվար, փետրվար ամիսների դրությամբ արդեն իսկ  25 տոկոսի աճ ենք արձանագրել: Հուսով ենք, որ ցուցանիշը կպահպանվի: Գարուն-ամառ նավիգացիոն շրջանի համար մենք պլանավորում ենք ունենալ ուղւորահոսքի աճ, աշխարհագրության ավելացում: Շարունակական քայլերից է նաւ վիզային ռեժիմների դյուրացումը ւ մասնավորապես որպես կարւոր քայլ ես կառանձնացնեի Պարսից ծոցի երկրներում բնակվող Հնդկաստանի քաղաքացիների համար դյուրացված մուտքը Հայաստան: Նրանք արդեն կարող են ՀՀ վիզան ստանալ տեղում`խուսափելով  նախկին քաշքշուկներից: Ռուսաստանի քաղաքացիների ներքին անձնագրերով ՀՀ մուտքի իրավունքը ւս կարւոր քայլ է: Սա  ներգնա զբոսաշրջության զարգացմանն ուղղված շատ լավ ազդակ է: Նովրուզ Բայրամ տոնի  շրջանում մենք կունենանք բավական բարձր ուղւորահոսք: Արդեն իսկ մի շարք հայտեր ենք ստացել տարբեր ավիաընկերություններից, ւ ես կարծում եմ, որ մենք այդ երեք շաբաթվա կտրվածքով 50-ից ավելի թռիչք կիրականացնենք` օրվա կտրվածքով  չվերթների  հաճախականությունը հասցնելով 6-7-ի:

-Այս տարվա համար  նախանշվա՞ծ են արդեն նոր ուղղություններ, համագործակցություն ավիաընկերությունների հետ:

-Նոր ուղղությունների մասով որոշումը վերջնական չի համարվում, մինչւ ավիաընկերությունները չեն ստանում համաձայնություն օդանավակայանից: Առաջիկայում  մենք սպասում ենք նոր ուղղություններ, սպասում ենք նոր ավիաընկերությունների մուտք դեպի մեր շուկա  ւ գործող ավիաընկերությունների թռիչքների հաճախականության ավելացում:

-2016 թվականին Ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունը սկսեց թռիչքներ իրականացնել Գյումրու «Շիրակ» օդանավակայանից բավական ցածր սակագներով: Առաջիկայում  «Շիրակ» օդանավակայանում նախատեսվու՞մ է այլ բյուջետային ավիաընկերության մուտք ւ առհասարակ ի՞նչ է արվում այդ օդանավակայանը ավիափոխադրողների համար գրավիչ դարձնելու ուղղությամբ:

-Գյումրու«Շիրակ» օդանավակայանը ավիաընկերությունների համար գրավիչ դարձնելու ուղղությամբ արված առաջին քայլը եղել է  օդանավակայանից մեկնող ուղւորների համար օդի տուրքի վերացումը, այնուհետւ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը կտրուկ իջեցրել է մատուցվող ծառայությունների  սպասարկման սակագները:  Աէրոնավիգացիոն ծառայությունների սակագինը ւս իջեցվել է 50 տոկոսով, վերացվել է նաւ օդերւութաբանական ծառայության վճարը: «Պոբեդա» ավիաընկերությունը միջինում ունի 95 տոկոսի չափով բեռնվածություն, ինչը շատ լավ ցուցանիշ է:

Ինչ վերաբերում է դեպի Գյումրու «Շիրակ» օդանավակայան նոր բյուջետային ավիաընկերությունների մուտքին, կարող եմ ասել որ դա մեկ շաբաթվա կամ մեկ ամսվա ընթացքում լուծվող հարց չէ: Մենք աշխատում ենք տարբեր ավիաընկերությունների հետ:

-Երբ ՀՀ-ն կմիանա ԵՄ միասնական ավիացիոն գոտուն: ՀՀ-ԵՄ խորհրդի միջև ավիահաղորդակցության համաձայնագրի շուրջ բանակցությունները ո՞ր փուլում են ւ ի՞նչ կտա այդ համաձայնագիրը:

– Պաշտոնական բանակցությունների առաջին փուլը նախատեսվում է իրականացնել այս տարվա գարնանը: Մեր գործընկերները Բրյուսելից կժամանեն Հայաստան,  ես հույս ունեմ, որ մենք կստորագրենք Հայաստանի քաղաքացիական ավիացիայի զարգացման համար նախատեսված այդ կարւոր  փաստաթուղթը:

Հարցազրույցը՝ Անի Դանիելյանի

30/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.63
+0.43
Եվրո (EUR)
420.67
+3.71
Ռուբլի (RUR)
4.572
-0.0378
Լարի (GEL)
139.64
+0.17
47160
-196
Արծաթ
676.54
+3.44