Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 103.43-3.35 WTI - 89.78-4.51
COMEX:  GOLD - 4177.60+1.09 SILVER - 60.67-0.90
COMEX:  PLATINUM - 1719.30+0.27
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 156.69-0.39 EUR/GBP - 1.1334-0.25
FOREX:  EUR/USD - 1.1334-0.25 GBP/USD - 1.3227-0.11
STOCKS RUS:  RTSI - 843.22+0.46
STOCKS US: DOW JONES - 51349.92-0.26 NASDAQ - 26797.54-0.09
STOCKS US: S&P 500 - 7670.84-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 65481.27-0.60 TOPIX - 4041.13-1.72
STOCKS CHINA:  HANG SENG - 24523.57-0.48 SSEC - 3830.45+0.18
STOCKS EUR:  FTSE100 - 10636.71-0.45 CAC40 - 8035.87-0.53
STOCKS EUR:  DAX - 25399.21+0.10
29/09/2026  CBA:  USD - 363.18-0.16 GBP - 480.71-0.93
29/09/2026  CBA:  EURO - 412.14-1.05
29/09/2026  CBA:  GOLD - 48394-1382 SILVER - 716.12-43.36
Կստեղծվի գյուղատնտեսական տեխնիկայի կայան
30/03/2017 20:14
Կիսվել

Կստեղծվի գյուղատնտեսական տեխնիկայի կայան

Կառավարությունն ընդունել է «Գյուղատնտեսական տեխնիկայի կայանի կազմակերպման» ծրագրի մասին որոշում: Հիմնավորման համաձայն՝ գյուղատնտեսության զարգացման և արդյունավետության բարձրացման գործում առանձնակի կարևորվում է գյուղատնտեսական տեխնիկայի կայանների ստեղծման, օգտագործվող գյուղատնտեսական տեխնիկայի վերազինման և դրանց օգտագործման արդյունավետության բարձրացման խնդիրները: Ծրագրի իրականացումը նախապայմաններ կստեղծի գյուղատնտեսական նշանակության հողատարածքների արդյունավետության բարձրացման, մշակվող հողատարածքների քանակի ավելացման, գյուղացիական տնտեսությունների բարեկեցության բարձրացման և գյուղական համայնքների զարգացման համար: Ծրագրի նպատակն է` բարձրորակ ծառայությունների մատակարարմամբ, նպաստել որակական և ինքնարժեքի տեսանկյունից մրցունակ գյուղմթերքի արտադրությանը, միևնույն ժամանակ ապահովելով հանրապետությունում առկա գյուղտեխնիկայի վերազինում, ինչպես նաև հնարավորություն տալ ֆերմերին խուսափել տեխնիկայի ձեռքբերմանը ուղղված ներդրումներից: Սա հատկապես արդիական է փոքր հողատարածքներ մշակող ֆերմերների համար, քանի որ ակնհայտ է, որ նրանց համար որևէ տեսակի գյուղտեխնիկայի ձեռքբերումը խնդրահարույց է: Ծրագրի նպատակն է պետություն–մասնավոր հատված համագործակցության շրջանակում ստեղծել գյուղատնտեսական տեխնիկայի կայան, որի միջոցով համապատասխան ծառայություններ կմատուցվեն ոլորտի սուբյեկտներին: Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ վարչապետը նշել է, որ հանրապետությունում գյուղտեխնիկայի վերազինումն ապահովելու համար որոշ միջոցներ են տրամադրվել այն կառույցներին, ֆերմերներին և բիզնես օղակներին, որոնք ուզում են դրանով զբաղվել: Ըստ այդմ՝ լիզինգի 9 տոկոսի 7 տոկոսը պետությունը սուբսիդավորում է և այդ բիզնեսով զբաղվողները հնարավորություն կունենան այն վերցնել 2 տոկոսով: «Մենք կարծում ենք, որ տրամադրվող այս օղակը բավականին կփոխի գյուղտեխնիկայի մակարդակը և որակը»,- ընդգծել է վարչապետը:

Գործադիրը փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստման և պատշաճ իրականացման, մշակության, բերքահավաքի աշխատանքների կազմակերպման համար ընթացիկ տարում պահանջվող մատչելի վարկային ռեսուրսների ապահովման համար: Որոշման համաձայն՝ տոկոսադրույքի սուբսիդավորմամբ վարկերի տրամադրման ժամկետը 2017թ. համար սահմանվում է ապրիլի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը: Վարչապետը հանձնարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարարին վերլուծություն իրականացնել այդ վարկերի օգտագործման արդյունքների վերաբերյալ և հստակ հայտանիշեր ձևակերպել դրանց տրամադրման համար:

29/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.18
-0.16
Եվրո (EUR)
412.14
-1.05
Ռուբլի (RUR)
4.3187
+0.0144
Լարի (GEL)
139.42
-0.11
48394
-1382
Արծաթ
716.12
-43.36