Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.50
EUR BUY - 419.00-1.00 EUR SELL - 424.50+0.50
OIL:  BRENT - 101.00+1.73 WTI - 96.12+2.06
COMEX:  GOLD - 4418.30+0.56 SILVER - 67.94+2.47
COMEX:  PLATINUM - 1892.40+2.81
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.42-0.01 EUR/GBP - 1.1634+0.03
FOREX:  EUR/USD - 1.1634+0.03 GBP/USD - 1.3553+0.06
STOCKS RUS:  RTSI - 834.57+0.74
STOCKS US: DOW JONES - 52380.66-0.77 NASDAQ - 26253.34-0.64
STOCKS US: S&P 500 - 7636.36-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 65142.78-0.19 TOPIX - 4046.64-0.09
STOCKS CHINA:  HANG SENG - 25274.96-0.17 SSEC - 3951.51+0.28
STOCKS EUR:  FTSE100 - 10670.06-1.31 CAC40 - 8156.67-1.94
STOCKS EUR:  DAX - 25576.45-1.66
09/09/2026  CBA:  USD - 363.58-0.06 GBP - 492.14+0.24
09/09/2026  CBA:  EURO - 422.88+0.62
09/09/2026  CBA:  GOLD - 51423-49 SILVER - 770.5+3.9
2016 թվականին Հայաստանում գազաֆիկացվել է 8601 բնակարան և բնակելի տուն
03/05/2017 19:35
Կիսվել

2016 թվականին Հայաստանում գազաֆիկացվել է 8601 բնակարան և բնակելի տուն

Հայաստանում 2016 թվականին բնական գազ են ստացել քաղաքային բնակավայրերի 91.8 տոկոսը, գյուղական բնակավայրերի` 59.8 տոկոսը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները, բնական գազով գազաֆիկացված չեն եղել Շամլուղ, Մեղրի, Ագարակ և Դաստակերտ քաղաքները:

2016 թվականի տարեսկզբին գազաֆիկացված բնակարանների և բնակելի տների քանակը կազմում էր 670 հազար 826 միավոր: Տարվա ընթացքում գործարկվել է 8 հազար 601 միավոր, որի արդյունքում տարեվերջին գազաֆիկացված բնակարանների և բնակելի տների քանակը կազմել է 679 հազար 421-ը:

1997թ. սեպտեմբերից մինչև 2017թ. հունվարի 1-ը բնական գազով գազաֆիկացվել է 679 հազար 421 բնակարան և բնակելի տուն:

Գազի փողոցային ցանցի միագիծ երկարությունը 2016 թվականի տարեսկզբին կազմել է 11 հազար 851,70 կիլոմետր, իսկ տարվա ընթացքում գործարկվել է 269,53 կիլոմետր: Արդյունքում տարվա վերջում գազի փողոցային ցանցի միագիծ երկարությունը կազմել է 12 հազար 120,51 կիլոմետր:

Բնակչությանը տրված բնական գազի ծավալը 2016 թվականին կազմել է 581 մլրդ 454 մլն խորանարդ մետր: Այդ թվում 445 մլրդ 916 մլն-ը քաղաքային, իսկ 135 մլրդ 538 մլն խորանարդ մետրը` գյուղական բնակավայրերում:

Հանրապետությունում բնակչությանը տրված բնական գազի ծավալը մեկ բնակչի հաշվով կազմել է 194,3 խորանարդ մետր: Այդ թվում քաղաքային բնակավայերերում այն կազմել է 234,2 խորանարդ մետր, իսկ գյուղականում`124,6 մլն խորանարդ մետրը` գյուղական բնակավայրերում:

2016 թվականին ընթացքում բնական և հեղուկ գազի իրացումից ստացված ֆինանսական ընդհանրացված մուտքերը կազմել են 260 մլրդ 290,4 մլն դրամ, որից բնակչության հաշվին` 73 մլրդ 434 մլն: Միևնույն ժամանակ ծախսերը կազմել են 258 մլրդ 179,6 մլն դրամ:

Հանրապետությունում իրացված բնական գազի դիմաց չվճարելու պատճառով տարիների ընթացքում կուտակված պարտքը 2017թ. հունվարի 1-ի դրությամբ կազմել է 34 մլրդ 277.7 մլն. դրամ, որից բնակչությունից` 16 մլրդ 74.3 մլն. դրամ:

09/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.58
-0.06
Եվրո (EUR)
422.88
+0.62
Ռուբլի (RUR)
4.2331
+0.0335
Լարի (GEL)
139.3
+0.03
51423
-49
Արծաթ
770.5
+3.9