Տնտեսական

USD BUY - 387.00+0.50 USD SELL - 390.00+1.00
EUR BUY - 407.00+0.00 EUR SELL - 411.00-1.00
OIL:  BRENT - 71.04-1.57 WTI - 66.95-2.02
COMEX:  GOLD - 2567.40-0.19 SILVER - 30.34-0.75
COMEX:  PLATINUM - 946.00-0.01
LME:  ALUMINIUM - 2516.50-0.55 COPPER - 8990.00-0.63
LME:  NICKEL - 15619.00-0.71 TIN - 28932.00-2.46
LME:  LEAD - 1960.00-2.41 ZINC - 2942.50-1.29
FOREX:  USD/JPY - 154.34-1.36 EUR/GBP - 1.0541-0.03
FOREX:  EUR/USD - 1.0541-0.03 GBP/USD - 1.2617-0.48
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43444.99-0.70 NASDAQ - 18680.12-2.24
STOCKS US: S&P 500 - 5870.62-1.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 38642.91+0.28 TOPIX - 2711.64+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 19426.34-0.05 SSEC - 3330.73-1.45
STOCKS EUR:  FTSE100 - 8063.61-0.09 CAC40 - 7269.63-0.58
STOCKS EUR:  DAX - 19210.81-0.27
15/11/2024  CBA:  USD - 388.25+0.61 GBP - 491.99+2.05
15/11/2024  CBA:  EURO - 410.42+3.01
15/11/2024  CBA:  GOLD - 32046.39-341.61 SILVER - 374.35-10.88
Վահան Մարտիրոսյան. մինչև մայիսի 15-20-ը ճանապարհների փոսային նորոգման աշխատանքները կավարտվեն
05/05/2017 21:12
Կիսվել

Վահան Մարտիրոսյան. մինչև մայիսի 15-20-ը ճանապարհների փոսային նորոգման աշխատանքները կավարտվեն

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը մայիսի 5-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում ներկայացրեց նախարարության վերջին 6 ամսվա գործունեության արդյունքները, ձեռքբերումներն ու խնդիրները:

Նախարարն առանձնացրեց հասարակության համար առավել խնդրահարույց թեմաները՝  նախանշելով դրանց լուծման հնարավորությունները, ներկայացնելով այդ ուղղությամբ արդեն իսկ կատարված աշխատանքները։

Անդրադառնալով միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին շարունակվող փոսային նորոգման աշխատանքներին՝ Վահան Մարտիրոսյանը նշեց, որ եղանակային բարենպաստ պայմանների դեպքում դրանք կավարտվեն սահմանված ժամկետից շուտ:

«Մայիսի 15-20-ը փոսային նորոգման աշխատանքները կավարտենք։  ՀՀ նախագահի կողմից  շատ խիստ հանձնարարական է տրվել  հսկողություն սահմանել ճանապարհների սպասարկման վրա։  Այդ աշխատանքները նաև ՀՀ վարչապետի հսկողության ներքո են։ Վստահեցնում եմ, որ ժամանակին ամեն ինչ կարվի»,- ընդգծեց նախարարը։

Անդրադառնալով «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 1-ի Երևան-Արտաշատ ճանապարհի մի շարք  հատվածների միակողմանի երթևեկությանը՝ նախարարը պարզաբանեց.«Երկու կամուրջների տակ երթևեկությունն արդեն երկկողմանի բաց է։ Մինչև  մայիսի 25-ը շինարարները խոստացել են երկկողմանի երթևեկությունն ամբողջությամբ բացել։ Պայմանագրով այն նախատեսված է սեպտեմբերին։ Աշխատանքները կամուրջների վրա կշարունակվեն բաց երթևեկության պայմաններում։ Դրանք ամբողջությամբ կավարտվեն սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին»: Նախարարը նաև հավելեց, որ  «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով» աշխատանքներն ընթացքի մեջ են և բնականոն հունով շարունակվում են։

Կարևորելով տրանսպորտային համակարգի բարեփոխումները՝ նախարարը նշեց, որ ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն՝ տրանսպորտը պետք է հասանելի լինի հանրապետության բոլոր համայնքների բնակիչներին։

«Գույքագրումից հետո պարզվեց, որ 220 համայնք մասամբ կամ ընդհանրապես չի սպասարկվում: Դրանք բոլորը մարզային նշանակության երթուղիներն են։ Չսպասարկվող համայնքների 40%-ից ավելին արդեն ներառվել է գործող երթուղային ցանցում: Այսօր ունենք չսպասարկվող շուրջ 90 համայնք։ Աշխատանքներ են տարվում, որպեսզի այդ համայնքները ևս առաջիկայում սպասարկվեն»,- մանրամասնեց Վահան Մարտիրոսյանը։

Նախարարը տեղեկացրեց, որ մշակվում է տրանսպորտային նոր համակարգ, որի ընդունումից հետո կկիրառվի նաև միասնական օպերատորի գաղափարը։

Անդրադարձ եղավ նաև տաքսի ծառայություններին։ Նշվեց, որ տաքսի ծառայությունների մատուցման որակը բավարար մակարդակի չէ,  շարունակական քայլեր են կատարվելու ոլորտը բարելավելու ուղղությամբ։

Հաջորդը մեքենաների տեխնիկական զննության խնդիրներն էին։ Այստեղ ևս բարեփոխումներ են սպասվում։ Կտրոնային համակարգին կփոխարինի  էլեկտրոնայինը, որի դեպքում մինչև մեքենան տեխզննման կայանում չստուգվի, այն էլեկտրոնային համակարգում չի ներառվի։

Նախարարն առանձնացրեց նաև միջպետական ուղևորափոխադրումներին վերաբերող հարցերը։ Նա նշեց, որ միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների գործընթացը կանոնակարգվել է: Միջպետական ուղևորափոխադրումներում և բեռնափոխադրումներում պարտադիր պահանջ է սահմանվել թվային և անալոգային տախոգրաֆների կիրառումը: Սահմանվել է նաև, որ փոխադրումները կազմակերպվեն ավտոկայանային ծառայություն մատուցող կազմակերպություններից, որտեղ վարորդները պետք է անցնեն բժշկական, իսկ մեքենաները՝ տեխնիկական զննություն։

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը խթանելու և միջազգային ընկերությունների մուտքը հայաստանյան շուկա ապահովելու նպատակով մի շարք քայլեր են կատարվել։ Մասնավորապես, 2017թ. փետրվարին  նախարարի գլխավորած պատվիրակությունները մասնակցել են Գերմանիա-Հայաստան միջազգային տնտեսական ֆորումի աշխատանքներին (մասնակցել են նաև  15 հայկական մասնավոր ընկերություններ), ինչպես նաև Իսպանիայի Թագավորությունում անցկացված GMSA շարժական աշխարհի համաշխարհային ժողովի նախարարական ծրագրին, որտեղ ներկայացվել է «Զանգի» հավելվածը:

ՏՀՏ ոլորտը խթանելու և թիրախային շուկաներում 16 ներկայացուցչական գրասենյակներ ստեղծելու նպատակով ՀՀ կառավարությունը՝ ի դեմս նախարարության, մասնավոր հատվածի հետ ստորագրել է փոխըմբռնման հուշագիր: Նախատեսվում է 3 մլն դոլարի ներդրում կատարել: Ծրագրի շրջանակներում ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Բելգիայում ու Բոլիվիայում արդեն իսկ բացվել են ներկայացուցչական գրասենյակներ:

Մասնավոր ընկերությունների հետ համագործակցության արդյունքում հնարավոր է դարձել նորարարական գաղափարներ կյանքի կոչելու համար շուրջ 200.000 ԱՄՆ դոլարի ֆինանսական աջակցություն տրամադրել ստարտափներին: Մրցութային հայտ ներկայացրած մի քանի տասնյակ ստարտափներից ընտրվել են 9-ը,  որոնք մրցութային երկրորդ փուլում արդեն ներկայացրել են իրենց բիզնես պլանը:

Նախարարը սպառիչ պատասխանեց լրատվամիջոցների ներկայացուցիչների բազմաթիվ ու տարաբնույթ հարցերին:

15/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.25
+0.61
Եվրո (EUR)
410.42
+3.01
Ռուբլի (RUR)
3.90
+0.00
Լարի (GEL)
142.19
+0.41
32046.39
-341.61
Արծաթ
374.35
-10.88