Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Սուրեն Կարայան. Հայաստանը Կատարին առաջարկում է կոնկրետ ներդրումային ծրագրեր
15/05/2017 16:42
Կիսվել

Սուրեն Կարայան. Հայաստանը Կատարին առաջարկում է կոնկրետ ներդրումային ծրագրեր

Հայաստանի Հանրապետությունը և Կատարի Պետությունը պայմանավորվածություն են ձեռք բերել երկկողմ առևտրաշրջանառության աճին նպաստող քայլեր նախաձեռնելու ուղղությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, այս մասին հայտարարեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը Կատարի Պետության էկոնոմիկայի և առևտրի նախարար Շեյխ Ահմադ բին Ջասիմ Ալ Թանիի հետ հանդիպումից հետո: Կարայանը Կատար է մեկնել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի պատվիրակության կազ մում:

«Կատարի Պետության էկոնոմիկայի նախարարի հետ հանդիպման հիմնական նպատակը պայմանավորվածություններ ձեռք բերելն էր հետագա համագործակցության ձևաչափերի շուրջ. մենք այդ պայմանավորվածությունները ձեռք բերեցինք: Ներկայացրեցինք ՀՀ ներդրումային միջավայրի գրավչությունը, մի քանի կոնկրետ ներդրումային ծրագրեր, որոնք նրանք կարող են հենց առաջին իսկ փուլում իրականացնել: Ես հրավիրեցի իմ գործընկերոջը այցելել Հայաստան»,- նշեց Սուրեն Կարայանը:

Նախարարի խոսքով` հայկական կողմը առաջարկել է ներդրումներ իրականացնել խոստումնալից՝ գյուղատնտեսության, քաղաքաշինության, ճանապարհաշինության և զբոսաշրջության ոլորտներում: «Չի բացառվում, որ քննարկումների ընթացքում նոր ներդրումային ծրագրեր ծնվեն, նոր գաղափարներ ի հայտ գան: Մասնավորապես խոսել ենք նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտում հնարավոր ներդրումների մասին: Նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել նաև հնարավոր երկկողմ տնտեսական ֆորումի անցկացման վերաբերյալ»,- ընդգծեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը: Նրա ներկայացմամբ` երկու կողմերն էլ ընդունում են, որ երկկողմ առևտրաշրջանառության ծավալները ներկայում շատ ցածր մակարդակի վրա են, և առկա է ցանկություն դրանք կտրուկ ավելացնել: «Պայմանավորվեցինք իմ գործընկերոջ հետ, որ կլինենք մշտական կապի մեջ, կփորձենք պետական-մասնավոր և մասնավոր-մասնավոր համագործակցության շրջանակներում քայլեր ձեռնարկել, որպեսզի առևտրաշրջանառությունն աճի»,- ամփոփեց Կարայանը:

ՀՀ և Կատարի Պետության միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել 1997թ. նոյեմբերի 5-ին: 2016թ. երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է 468.3 հազար (աճ` 45.2%) դոլար: Արտահանումը կազմել է 14.7 հազար (աճ՝ 3.5 անգամ) դոլար: Ներմուծումն` ըստ ապրանքի ծագման երկրի` 453.6 հազար (աճ՝ 42.5%) դոլար, ներմուծումն ըստ առևտուր անող երկրի` 430.2 մլն (աճ՝ 84.9%) դոլար: Այս տարվա հունվար-մարտին առևտրաշրջանառությունը կազմել է 38.3 հազար (աճ` 4.1 անգամ) դոլար:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52