Տնտեսական

USD BUY - 360.50-0.50 USD SELL - 362.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00+0.00
OIL:  BRENT - 100.70-1.86 WTI - 89.75-1.49
COMEX:  GOLD - 4128.40-0.13 SILVER - 60.87+1.48
COMEX:  PLATINUM - 1718.90+1.11
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.96+0.08 EUR/GBP - 1.1218-0.28
FOREX:  EUR/USD - 1.1218-0.28 GBP/USD - 1.3217-0.18
STOCKS RUS:  RTSI - 862.45+0.26
STOCKS US: DOW JONES - 51267.90+0.18 NASDAQ - 27477.31+1.05
STOCKS US: S&P 500 - 7773.95+0.66
STOCKS JAPAN:  NIKKEI - 70683.98+1.05 TOPIX - 4183.56+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24280.56+1.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10497.94+0.34 CAC40 - 7834.10-0.80
STOCKS EUR:  DAX - 25254.21+0.09
06/10/2026  CBA:  USD - 362.14+0.33 GBP - 479.69+1.27
06/10/2026  CBA:  EURO - 407.19+1.89
06/10/2026  CBA:  GOLD - 48222-519 SILVER - 719.72+9.73
ՊԵԿ. Էլեկտրոնային տվյալների փոխանակում՝ Հայաստանի և Իրանի մաքսային մարմինների միջև
20/05/2017 14:36
Կիսվել

ՊԵԿ. Էլեկտրոնային տվյալների փոխանակում՝ Հայաստանի և Իրանի մաքսային մարմինների միջև

Մաքսային ոլորտում Հայաստան-Իրան համագործակցության սերտացմանն ուղղված քայլերը շարունակվում են. բարեփոխումների առանցքում այս անգամ մաքսային տեղեկատվության փոխանակում ապահովելու միջոցառումների իրականացումն է: «Հստակ հանձնարարական է տրվել էականորեն ակտիվացնել Հայաստան-Իրան համագործակցությունը՝ նպաստելով ինչպես ուղևորների, այնպես էլ բեռների փոխադրման ծավալների աճին»,-նշել է Պետական եկամուտների կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետ Սուրեն Մելիք-Իսրայելյանը: Ապրիլ ամսին Իրանում, ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի և Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության ղեկավար Մասուդ Քարբասիանիի հանդիպմանը նոր ընթացք է տրվել տվյալների փոխանակման գործընթացի կազմակերպման աշխատանքներին:  Պայմանավորվածության համաձայն՝ կարճ ժամանակում համաձայնեցվել և մայիսի 18-ին ՊԵԿ-ում նախաստորագրվել է  «ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի և ԻԻՀ մաքսային ծառայության միջև ուղևորների, տրանսպորտային միջոցների և ապրանքների միջազգային տեղափոխման վերաբերյալ էլեկտրոնային տվյալների փոխանակման մասին» արձանագրությունը: «Արձանագրության հիմնական նպատակը երկու երկրների գործարարների համար ապրանքների տեղափոխման գործընթացը դյուրացնելն է՝ այդպիսով նպաստելով Իրանի և Հայաստանի միջև տնտեսական փոխգործակցության ակտիվացմանը»,-ընդգծել է ԻԻՀ մաքսային ծառայության տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության ղեկավարի տեղակալ Ալի Ռամեզանին: Մաքսային մարմինների միջև տվյալների փոխանակումը միտված է ամրապնդելու Հայաստան-Իրան  առևտրային հարաբերությունները, արագացնելու ուղևորների, տրանսպորտային միջոցների և ապրանքների սահմանահատման ու մաքսային ձևակերպումների գործընթացը:  ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանի խոսքով՝ փոխանակվող տվյալները կծառայեն նաև ռիսկերի կառավարման ժամանակակից գործիքների կիրառմանը: Օրերս կոմիտեում սկիզբ է դրվել նաև «Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման» ծրագրին: Երկրի հարավային դարպասների արդիականացումը նոր ազդակ կհաղորդի Հայաստան-Իրան առևտրաշրջանառության աշխուժացմանը: Ունենալով միջազգային չափանիշերին համապատասխանող սահմանային անցակետ՝ բարենպաստ պայմաններ կստեղծվեն բիզնեսի և ապրանքաշրջանառության համար, այդ թվում՝ ապահովելով մարդկանց դյուրին տեղաշարժը սահմանին:

06/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.14
+0.33
Եվրո (EUR)
407.19
+1.89
Ռուբլի (RUR)
4.241
-0.0261
Լարի (GEL)
139.23
+0.15
48222
-519
Արծաթ
719.72
+9.73