Տնտեսական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
ՀԱՐԿԵՐԻ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ. Ի՞նչ է պետական տուրքը
24/05/2017 22:26
Կիսվել

ՀԱՐԿԵՐԻ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ. Ի՞նչ է պետական տուրքը

«Բիզնես 24»-ը մեկնարկել է տեղեկատվական հոդվածների շարք՝ մեր երկրում գործող հարկերի և հարկային վարչարարության մասին: Յուրաքանչուր հոդվածում ներկայացվում են հարկային համակարգի սկզբունքները, հարկատեսակները և հարկերի կիրառման շրջանակները: Աղբյուրը՝ ՀՀ Հարկային Ծառայություն:

Պետական տուրքի հասկացությունը

Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը պետական մարմինների լիազորությունների իրականացմամբ պայմանավորված` սույն օրենքով սահմանված ծառայությունների կամ գործողությունների համար ֆիզիկական և իրավաբանական անձանցից Հայաստանի Հանրապետության պետական և (կամ) համայնքների բյուջեներ մուծվող օրենքով սահմանված պարտադիր վճար է:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով սահմանված կարգով պետական տուրքի հաշվարկման և գանձման կարգի պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է ՀՀ կառավարության լիազորած՝ հարկային մարմինը:

Պետական տուրքի դրույքաչափերը սահմանվում են գնահատման ենթակա գույքի արժեքի կամ նույն օրենքով սահմանված բազային տուրքի նկատմամբ: Բազային տուրքի չափ է սահմանվում 1000 դրամը:

Պետական տուրք վճարողները

Պետական տուրք վճարողներ են համարվում օրենքով նախատեսված հետևյալ ծառայություններից կամ գործողություններից օգտվող ֆիզիկական և իրավաբանական անձինք՝

-դատարան տրվող հայցադիմումների, դիմումների ու գանգատների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար, ինչպես նաև դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար.  

-նոտարի կողմից նոտարական գործողություններ կատարելու համար.

-քաղաքացիական կացության ակտեր գրանցելու, դրանց մասին քաղաքացիներին կրկնակի վկայականներ, քաղաքացիական կացության ակտերում կատարված գրառումների փոփոխությունների, լրացումների, ուղղումների և վերականգնման վկայականներ տալու համար.

-Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոխելու համար.

-հյուպատոսական ծառայություններ կամ գործողություններ իրականացնելու համար.

-պետական գրանցման համար.

-մշակութային արժեքները արտահանելու կամ ժամանակավոր արտահանելու իրավունքի վկայագիր տալու համար.

-գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների, ապրանքային նշանների, աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների, երաշխավորված ավանդական արտադրանքի, ֆիրմային անվանումների (արդյունաբերական սեփականության օբյեկտների), ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պահպանության հետ կապված իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների համար.

-ֆիզիկական անձանց տրվող իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթղթերի, որոշակի ծառայությունների կամ գործողությունների համար.

-լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ տալու համար.

-սույն օրենքի 14.2-րդ հոդվածով, 19-րդ հոդվածի 15.4-րդ ենթակետով, 191, 192, 194 և 20 հոդվածներով սահմանված ծառայությունների կամ գործողությունների համար.

-օրենքով սահմանված դեպքերում ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար:

Պետական տուրք վճարողների իրավունքներն ու պարտականությունները

Պետական տուրք վճարողներն իրավունք ունեն՝

-պահանջել պետական տուրք գանձող մարմնից` կատարելու տուրքի հաշվարկ, իuկ անհրաժեշտության դեպքում` նաև վերահաշվարկ,

-վերադաuության, ինչպեu նաև դատական կարգով գանգատարկել պետական տուրք  գանձող մարմնի կամ պաշտոնատար անձանց գործողությունները,

-դիմել համապատաuխան պետական մարմիններ` պետական տուրքի վճարման արտոնություններ uտանալու համար,

-uտանալ պետական տուրքի վճարման մաuին տեղեկանք,

-սույն օրենքով uահմանված դեպքերում պահանջել և uտանալ վերադարձման  ենթակա պետական տուրքի գումարը։

Պետական տուրք վճարողները պարտավոր են՝

-ժամանակին և լրիվ վճարել նույն oրենքով uահմանված պետական տուրքերը,

-պետական տուրքի վճարումով ծառայություններ կամ գործողություններ իրականացնող մարմիններ կամ պաշտոնատար անձանց ներկայացնել պետական տուրքի վճարումը հիմնավորող փաստաթղթերը, բացառությամբ այն դեպքերի, երբ պետական տուրքը վճարվում է լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու համար.

-ներկայացնել պետական տուրքի վճարման գծով իրեն վերապահված արտոնությունները հաuտատող փաuտաթղթերը,

-սույն օրենքով uահմանված դեպքերում պետական բյուջե վճարել պետական տուրքը ժամանակին չվճարելու համար հաշվարկված տույժի գումարները։

Պետական տուրքի գծով պարտավորության դադարումը

Ընդհանուր առմամբ, պետական տուրքի վճարման իրավաբանական անձանց պարտավորությունը դադարում է այդ պարտականության կատարումով, պետական տուրքի վճարումից ազատումով, պետական տուրքի վերացումով կամ օրենքով սահմանված այլ հիմքերով, իսկ ֆիզիկական անձանց համար՝ պարտավորության կատարումով, պետական տուրքի վճարումից ազատումով, պետական տուրքի վերացումով կամ պետական տուրք վճարողի մահվան դեպքում։ Առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար տարեկան պետական տուրքի գծով արտոնություններ կարող են սահմանել ՀՀ կառավարությունը և տեղական ինքնակառավարման մարմինները` վճարողի փոխարեն պետական տուրքը վճարելու միջոցով։ Պետական տուրքի վճարման գծով այլ արտոնություններ սահմանվում են միայն օրենքով։

Պետական տուրքը հաշվարկելու, վճարելու, վերադարձնելու կարգը

Պետական տուրքը գանձվում է մինչև համապատասխան ծառայության մատուցումը կամ գործողության իրականացումը` համապատասխան պաշտոնատար անձանց կողմից, եթե օրենքով այլ կարգ  սահմանված չէ (տարեկան պետական տուրքերի մասով) կամ վճարողին պետական տուրքի գծով արտոնություն  տրված չէ։ Պետական տուրքի հաշվարկման և գանձման նպատակով գործողությունների կատարման և ծառայությունների մատուցման պահ է ճանաչվում դրանց ավարտման պահը։

Օրենքով սահմանված դեպքերում ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար պետական տուրք սահմանված լինելու դեպքում համապատասխան ծառայության մատուցում կամ գործողության իրականացում է համարվում լիազոր մարմնի կողմից համապատասխան անձին հաշվառելը:

Պետական տուրքի գանձման օբյեկտ հանդիսացող մի քանի գործողություններ միաժամանակ կատարելու կամ ծառայություններ մատուցելու դեպքում պետական տուրքը հաշվարկվում է յուրաքանչյուրի համար առանձին և փոխանցվում համապատասխան բանկային հաշվին։ Պետական տուրքը ճիշտ հաշվարկելու, ժամանակին գանձելու պատասխանատվությունը դրվում է համապատասխան ծառայություններ կամ գործողություններ իրականացնող պաշտոնատար անձանց վրա, իսկ գումարները կանխիկ գանձված (ստացված) լինելու դեպքում՝ դրանք ժամանակին բյուջե փոխանցելու պատասխանատվությունը դրվում է պետական տուրք գանձող մարմնի պատասխանատու պաշտոնատար անձի վրա։

Օրենքով սահմանված չափից ավել վճարված պետական տուրքը վերադարձվում է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից` վճարողի դիմումը ստանալուց հետո 30 օրվա ընթացքում, եթե`

-այն ներկայացվել է ֆինանuական մարմին` պետական տուրքի կամ նրա մի մաuը վերադարձնելու իրավունքի առաջացման oրվանից 3 տարուց ոչ ուշ ժամկետում։ Ֆինանuական մարմին դիմում տալը կաuեցնում է նշված ժամկետի ընթացքը,

-կցված են պետական տուրք գանձող մարմինների տեղեկանքները` պետական տուրքը մաuնակի կամ լրիվ վերադարձնելու հանգամանքների հիմնավորման մաuին, ինչպեu նաև պետական տուրքի վճարումը հաuտատող փաuտաթղթերը։

Տարեկան պետական տուրք

Լիցենզավորման և ծանուցման ենթակա գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաների, պետական սեփականություն հանդիսացող ընդերքի և բնական ռեսուրսների օգտագործման (շահագործման) համար արտոնագրերի, թույլտվությունների, լիցենզիաների տրման, ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար օրենքով սահմանված են տարեկան պետական տուրքի դրույքաչափեր։

Տարեկան հերթական պետական տուրքի վճարումը յուրաքանչյուր առաջիկա տարվա համար կատարվում է մինչև առաջիկա տարին սկսելը` լիազոր մարմնի կողմից տարեկան պետական տուրքի գանձման օբյեկտ հանդիսացող ծառայությունների մատուցման կամ գործողությունների կատարման արդյունքում փաստաթղթերի (իրավունքների, թույլտվությունների, արտոնագրերի, լիցենզիաների, որակավորման վկայականների) վրա նշված փաստաթղթերի (իրավունքների, թույլտվությունների, արտոնագրերի, լիցենզիաների, որակավորման վկայականների) տրման կամ օրենքով սահմանված դեպքերում գործունեության որոշ տեսակներ իրականացնելու վերաբերյալ ծանուցում ներկայացրած անձանց հաշվառման ամսաթվից ոչ ուշ:

Արտոնագրի, թույլտվության, լիցենզիայի կամ որակավորման վկայականի գործողությունը կամ ծանուցված գործունեությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կասեցվելու դեպքում (բացառությամբ կասեցված լինելու ժամանակահատվածում դիմումի համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ արտոնագրի, թույլտվության, լիցենզիայի կամ որակավորման վկայականի գործողության ուժը կորցրած ճանաչելու դեպքերի կամ ծանուցված գործունեության դադարեցման դեպքերի) հերթական տարեկան պետական տուրքերի գումարները ենթակա են վճարման անկախ արտոնագրի, թույլտվության, լիցենզիայի կամ որակավորման վկայականի գործողության կամ ծանուցված գործունեության կասեցման հիմքերից ու ժամկետներից:

Տարեկան պետական տուրքը վճարվում է հայկական դրամով, վճարված է համարվում ՀՀ բյուջեի համապատաuխան հաշվին հաշվեգրվելու oրվանից։

Տարեկան պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթում վճարման նպատակը (լիցենզիայի, թույլտվության, արտոնագրի կամ որակավորման վկայականի համարը և պարտավորության ժամանակահատվածը, իսկ օրենքով սահմանված դեպքերում գործունեության որոշ տեսակներ իրականացնելու վերաբերյալ ծանուցում ներկայացրած անձանց հաշվառման մասով միայն պարտավորության ժամանակահատվածը) չնշելու կամ վճարումից հետո՝ երեսունօրյա ժամկետում, վճարման նպատակի վերաբերյալ գրավոր հայտարարություն լիազոր մարմին չներկայացնելու դեպքում տարեկան պետական տուրք վճարողի կողմից վճարված տարեկան պետական տուրքի գումարների հաշվին առաջին հերթին մարվում են հերթական տարեկան պետական տուրքի գումարները (ըստ դրանց վճարման համար սահմանված ժամկետի վաղեմության), ապա սույն օրենքով սահմանված տարեկան պետական տուրքի տույժերի գծով պարտավորությունները: Նշված ժամկետում գրավոր հայտարարություն չներկայացնելու կամ ներկայացված հայտարարությունում նշված վճարման նպատակը նոր հայտարարությամբ փոփոխելու դեպքում տարեկան պետական տուրքի պարտավորությունները վերահաշվարկման ենթակա չեն:

Լիցենզիաների, արտոնագրերի, թույլտվությունների և որակավորման վկայականների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գործողության ծանուցված գործունեության ժամկետներից շուտ դրանց գործողության ծանուցված գործունեության դադարեցման դեպքում դադարեցման օրվանից, դիմումի հիման վրա լիցենզիայի, արտոնագրի, թույլտվության կամ որակավորման վկայականի գործողության ծանուցված գործունեության դադարեցման դեպքում դիմումի ներկայացման (դիմումում դադարեցման ավելի ուշ ժամկետ նշված լինելու դեպքում` այդ օրվանից, իսկ դիմումում ավելի վաղ ժամկետ, քան դիմումի ներկայացման օրը նշված լինելու դեպքում` դիմումի ներկայացման օրվանից) օրվանից, եթե այդ դիմումը հետագայում բավարարվել է:

Տարեկան պետական տուրքի վճարման պարտավորությունը դադարում է.

-այդ պարտավորության կատարմամբ` օրենքով սահմանված դրույքաչափերով ու ժամկետներում հերթական տարեկան պետական տուրքի գումարների (պետական տուրքի գումարը համարվում է վճարված Հայաստանի Հանրապետության բյուջեի համապատասխան հաշվին հաշվեգրվելու օրվանից), ինչպես նաև դրանց վճարումն ուշացնելու համար սույն օրենքով սահմանված տույժերի գումարների վճարմամբ, տարեկան պետական տուրքի վճարումից ազատումով, օրենքով տարեկան պետական տուրքի վերացմամբ, ինչպես նաև ֆիզիկական անձի մահվան դեպքում.

-մինչև հերթական տարեկան պետական տուրքի վճարման համար սույն օրենքով սահմանված ժամկետի վերջին օրը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազոր մարմնի կողմից տարեկան պետական տուրքի գանձման օբյեկտ հանդիսացող ծառայությունների մատուցման կամ գործողությունների կատարման արդյունքում տրված փաստաթղթերի (իրավունքների, թույլտվությունների, արտոնագրերի, լիցենզիաների, որակավորման վկայականների) գործողության դադարեցման (ուժը կորցրած ճանաչվելու) կամ ծանուցված գործունեության դադարեցման դեպքերում.

-եթե տարեկան պետական տուրք վճարողը մինչև հերթական տարեկան պետական տուրքի վճարման կամ ծանուցված գործունեության դադարեցման համար սույն օրենքով սահմանված ժամկետի վերջին օրը լիազոր մարմին դիմում է ներկայացնում լիազոր մարմնի կողմից տարեկան պետական տուրքի գանձման օբյեկտ հանդիսացող ծառայությունների մատուցման կամ գործողությունների կատարման արդյունքում տրված փաստաթղթերի (իրավունքների, թույլտվությունների, արտոնագրերի, լիցենզիաների, որակավորման վկայականների) գործողության դադարեցման (ուժը կորցրած ճանաչվելու) կամ ծանուցված գործունեության դադարեցման համար և այդ դիմումի հետագա բավարարման դեպքում:

-եթե տարեկան պետական տուրք վճարողն իրավունքի, թույլտվության, արտոնագրի, լիցենզիայի կամ որակավորման վկայականի գործողության դադարեցման (ուժը կորցրած ճանաչվելու) կամ ծանուցված գործունեության դադարեցման համար դիմումը լիազոր մարմին ներկայացնում է հերթական տարեկան պետական տուրքի վճարման համար սույն օրենքով սահմանված ժամկետի վերջին օրվանից հետո, ապա դրա բավարարման դեպքում հերթական տարեկան պետական տուրքի վճարման համար սույն օրենքով սահմանված ժամկետի վերջին օրվանից (դիմումում դադարեցման ավելի ուշ ժամկետ նշված լինելու դեպքում` այդ օրվանից) սկսած հաշվարկվում է միայն տույժ` մինչև գործողության կամ ծանուցված գործունեության դադարեցման (ուժը կորցրած ճանաչվելու) համար դիմումի ներկայացման օրը: Եթե դիմումում նշված է ավելի վաղ ժամկետ, քան դիմումի ներկայացման օրը, ապա տույժը հաշվարկվում է մինչև իրավունքի, թույլտվության, արտոնագրի, լիցենզիայի կամ որակավորման վկայականի գործողության դադարեցման (ուժը կորցրած ճանաչվելու) կամ ծանուցված գործունեության դադարեցման համար դիմումի ներկայացման օրը.

-արտոնագրման, թույլտվության, լիցենզավորման, որակավորման կամ ծանուցման ենթակա գործունեության տեսակն օրենքով արտոնագրման, թույլտվության, լիցենզավորման, որակավորման կամ ծանուցման ենթակա չհամարվելու դեպքում` համապատասխան օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից` հերթական տարեկան պետական տուրքի մասով:

Տարեկան պետական տուրքի վճարման առանձնահատկություններ

1. Գործունեության արտոնագրի, թույլտվության, լիցենզիայի կամ որակավորման վկայականի գործողությունը կամ ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի կասեցնելու, դադարեցնելու (բացառությամբ տարեկան պետական տուրքը չվճարելու դեպքերի) մասին լիազոր մարմինների որոշումները վերադասության կամ դատական կարգով անվավեր ճանաչվելու դեպքում սույն մասով սահմանված տարեկան պետական տուրքի վճարման ժամկետը երկարաձգվում է արտոնագրի, թույլտվության, լիցենզիայի կամ որակավորման վկայականի գործողությունը կամ ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի կասեցնելու, դադարեցնելու որոշման ընդունման օրվանից մինչև այդ որոշումն անվավեր ճանաչվելու մասին ակտն ուժի մեջ մտնելու օրն ընկած ժամանակահատվածով:

2. Լիցենզիայի, արտոնագրի կամ թույլտվության գործողության ժամկետն oրենuդրությամբ uահմանված կարգով, բացառապեu ոչ լրիվ տարով երկարաձգվելու դեպքում պետական տուրք գանձող մարմնի կողմից oրենքով uահմանված տարեկան պետական տուրքը ենթակա է համամաuնորեն հաշվարկման և գանձման` հաշվի առնելով լիցենզիայի գործողության երկարաձգված ժամկետի ոչ լրիվ տարվա ամիuների թիվը (լիցենզիայի, արտոնագրի կամ թույլտվության գործողության ժամկետը ոչ լրիվ տարով oրենuդրությամբ uահմանված կարգով կարող է երկարաձգվել բացառապեu ամիuներով)։

3. Եթե լիցենզավորված անձը պարտավոր է լիցենզավորման ենթակա գործունեությունն իրականացնել միայն լիցենզիայում նշված վայրում և յուրաքանչյուր վայրի համար ստանում է առանձին լիցենզիա, մեկից ավելի յուրաքանչյուր վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու համար տարեկան պետական տուրքի վճարման համար սահմանված են հետևյալ առանձնահատկությունները.

-այն ենթակա է վճարման տվյալ լիցենզիայի տրման համար սահմանված պետական տուրքի դրույքաչափի 50%-ի չափով, բացառությամբ օրենքով սահմանված առանձնահատուկ գործունեության այն տեսակների, որոնց տարեկան պետական տուրքի դրույքաչափը սահմանված է յուրաքանչյուր վայրի համար (այս դեպքում յուրաքանչյուր վայրի լիցենզիայի համար վճարվում է տարեկան պետական տուրքի դրույքաչափի 100%-ի չափով),

-մեկից ավելի վայրերում գործունեության իրականացման լիցենզիաներ ստանալու համար հայտերը միաժամանակ ներկայացնելու դեպքում հայտատուն կարող է ինքնուրույն ընտրել այն լիցենզիան (հինական լիցենզիա), որի համար տարեկան պետական տուրքը ենթակա է գանձման (վճարման) օրենքով սահմանված դրույքաչափերի 100%-ով, եթե լիցենզավորված անձն ունի հիմնական և ածանցյալ լիցենզիա (լիցենզիաներ), հիմնական լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելու կամ դրա տրման համար սահմանված տարեկան հերթական պետական տուրքը սահմանված ժամկետում չվճարելու հիմքով կասեցված համարվելու օրվանից հետո եռօրյա ժամկետում լիցենզավորված անձը պարտավոր է ածանցյալ լիցենզիայի (կամ դրանցից որևէ մեկի) համար կատարել լիցենզիայի տրման համար սահմանված տարեկան պետական տուրքի դրույքաչափի 50%-ի չափով լրավճարում՝ ածանցյալ լիցենզիան (կամ դրանցից որևէ մեկը) հիմնական համարվելու և հետագայում դրա համար տարեկան պետական տուրքի դրույքաչափի 100%-ով վճարումներ կատարելու համար։ Լրավճարումը չկատարելու դեպքում լիցենզավորված անձի ածանցյալ լիցենզիան (լիցենզիաները) համարվում է (են) կասեցված 3-օրյա ժամկետին հաջորդող օրվանից։

4. Եթե «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ծանուցում ներկայացրած անձը պարտավոր է ծանուցման ենթակա գործունեությունն իրականացնել միայն ծանուցման մեջ նշված վայրում, ապա մեկից ավելի վայրերում ծանուցման ենթակա նույն գործունեության իրականացման իրավունք ձեռք բերելու համար տարեկան պետական տուրքի վճարման համար սահմանված են հետևյալ առանձնահատկությունները.

-բացառությամբ ծանուցման ենթակա առևտրի իրականացման վայրի կազմակերպման իրականացում գործունեության տեսակից, մեկից ավելի յուրաքանչյուր վայրում ևս ծանուցման ենթակա նույն տեսակի գործունեության իրականացման իրավունք ձեռք բերելու համար տարեկան տվյալ գործունեության իրականացման իրավունք ձեռք բերելու համար՝ սահմանված պետական տուրքի դրույքաչափի 50%-ի չափով,

մեկից ավելի վայրերում ծանուցման ենթակա նույն գործունեության իրականացման վերաբերյալ միաժամանակ ծանուցումներ ներկայացնելու դեպքում ծանուցում ներկայացրած անձը կարող է ինքնուրույն ընտրել այն ծանուցումը, որում նշված վայրում գործունեության իրականացման իրավունք ձեռք բերելու համար սույն օրենքով սահմանված տարեկան պետական տուրքերը ենթակա են գանձման (վճարման) սահմանված պետական տուրքի դրույքաչափի 50%-ի չափով,

-ծանուցում ներկայացրած անձի կողմից ինքնուրույն չորոշելու և (կամ) «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված լիազոր մարմնին չհայտնելու դեպքում լիազոր մարմինն իր հայեցողությամբ որոշում է, թե վայրերից որում նույն գործունեության իրականացման իրավունք ձեռք բերելու համար է օրենքով սահմանված տարեկան պետական տուրքը ենթակա գանձման (վճարման) սահմանված պետական տուրքի դրույքաչափի 50%-ի չափով:

-եթե ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձը ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք է ձեռք բերել՝ վճարելով սահմանված պետական տուրքի դրույքաչափի 50%-ի չափով, ապա ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար օրենքի այլ կետերով սահմանված կարգով վճարված պետական տուրքի հիման վրա ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի դադարեցման կամ սահմանված տարեկան հերթական պետական տուրքը սահմանված ժամկետում չվճարելու հիմքով կասեցված համարվելու օրվանից վճարած տուրքը եռօրյա ժամկետում ենթակա է լրավճարման այդ ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու որևէ մեկի համար` սույն օրենքի այլ կետերով տվյալ գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար սահմանված պետական տուրքի դրույքաչափի 50 տոկոսի չափով:

Եռօրյա ժամկետում լրավճարումը չկատարելու դեպքում վճարված տարեկան պետական տուրքի հիման վրա ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը (իրավունքները) համարվում է (են) կասեցված եռօրյա ժամկետին հաջորդող օրվանից:

Տարեկան պետական տուրքի վճարումն ուշացնելու համար պատասխանատվությունը

Պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգման գծով արտոնություն ունեցող վճարողի կողմից պետական տուրքի վճարման համար սահմանված ժամկետներում վճարումը, ինչպես նաև սույն օրենքով սահմանված տարեկան պետական տուրքերի վճարման համար սահմանված ժամկետներում վճարումը չկատարելու դեպքում բյուջե չվճարված պետական տուրքի գումարները ենթակա են վճարողից բռնագանձման պետական բյուջե` ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 0.15 տոկոսի չափով հաշվարկված տույժի հետ միասին:

Նախատեսված տույժը կիրառվում է ժամանակին չվճարված (չգանձված) պետական տուրքի գումարի նկատմամբ՝ դրա վճարման ժամկետից անցած ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց ոչ ավելի, քան 365 օրվա համար:

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75