Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 401.00+2.00 EUR SELL - 407.50+0.50
OIL:  BRENT - 103.22-1.50 WTI - 95.64-1.07
COMEX:  GOLD - 3927.90-0.73 SILVER - 49.59-2.23
COMEX:  PLATINUM - 1396.10-3.18
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.62-0.16 EUR/GBP - 1.1248+0.55
FOREX:  EUR/USD - 1.1248+0.55 GBP/USD - 1.3466+0.48
STOCKS RUS:  RTSI - 943.73-1.93
STOCKS US: DOW JONES - 51786.72-0.38 NASDAQ - 25372.01+0.83
STOCKS US: S&P 500 - 7568.92+0.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 62188.63-1.42 TOPIX - 3895.38-0.89
STOCKS CHINA:  HANG SENG - 23919.50+1.67 SSEC - 3686.17+2.16
STOCKS EUR:  FTSE100 - 10638.43-1.14 CAC40 - 8020.31-0.34
STOCKS EUR:  DAX - 25864.62-0.45
04/11/2026  CBA:  USD - 360.12+0.05 GBP - 485.41+2.48
04/11/2026  CBA:  EURO - 405.03+2.33
04/11/2026  CBA:  GOLD - 45579-209 SILVER - 567.39-12.88
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Սևան» ազգային պարկի բարեփոխումների և զարգացման հայեցակարգի նախագիծը
31/05/2017 16:41
Կիսվել

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Սևան» ազգային պարկի բարեփոխումների և զարգացման հայեցակարգի նախագիծը

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են «Սևան» ազգային պարկի բարեփոխումներին վերաբերող հարցեր:

Մասնավորապես, ներկայացվել է «Սևան» ազգային պարկի բարեփոխումների և զարգացման հայեցակարգի նախագիծը: ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը նշել է, որ հայեցակարգի նպատակը տնտեսական և բնապահպանական շահերի հավասարակշռմամբ, ներդրումների ներգրավման միջոցով տարածքում տնտեսական ակտիվության բարձրացումն է և զբոսաշրջության զարգացումը: Այդ նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է միջոցառումներ իրականացնել լճի՝ որպես ազգային և տարածաշրջանային նշանակության քաղցրահամ ջրավազանի պահպանման, էկոհամակարգի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման ու բարելավման, հանգստյան գոտու զարգացման և ներդրումային գրավչության համար անհրաժեշտ իրավական (հարկային) միջավայրի ձևավորման, կառավարման, տնտեսական, բնապահպանական, քաղաքաշինական, հողօգտագործման խնդիրների լուծման և մի շարք այլ ուղղություններով:

Քննարկվել են հայեցակարգով առաջարկվող բարեփոխումների, ինչպես նաև «Սևան» ազգային պարկի կառավարման համակարգի բարեփոխումների և զարգացման հիմնադրույթների, Սևանա լճի ափամերձ հատվածի 2018-2030 թթ. տնտեսական զարգացման տեսլականի, ներդրումային ծրագրերի իրականացման վերաբերյալ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացրած առաջարկությունները: Կառավարության ղեկավարին զեկուցվել է նաև «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի գործունեության վերաբերյալ ՀՀ վարչապետի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին:

Հավանության արժանացնելով հայեցակարգով առաջարկվող լուծումները և մոտեցումները՝ վարչապետը կարևորել է տնտեսվարող սուբյեկտների գործունեության հստակ կանոնների սահմանումը և հանձնարարել համապատասխան առաջարկություններ ներկայացնել

04/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
+0.05
Եվրո (EUR)
405.03
+2.33
Ռուբլի (RUR)
4.3947
-0.0362
Լարի (GEL)
138.61
-0.18
45579
-209
Արծաթ
567.39
-12.88