Տնտեսական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.50
EUR BUY - 417.00-1.00 EUR SELL - 424.50+2.50
OIL:  BRENT - 78.28-7.91 WTI - 74.52-8.22
COMEX:  GOLD - 4129.50+1.79 SILVER - 60.06+4.14
COMEX:  PLATINUM - 1769.70+6.98
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 157.49-0.06 EUR/GBP - 1.1535+0.25
FOREX:  EUR/USD - 1.1535+0.25 GBP/USD - 1.3454+0.21
STOCKS RUS:  RTSI - 881.14-1.02
STOCKS US: DOW JONES - 54085.88+1.71 NASDAQ - 26584.99+2.59
STOCKS US: S&P 500 - 7736.52+1.79
STOCKS JAPAN:  NIKKEI - 63957.53+0.32 TOPIX - 3961.78+0.04
STOCKS CHINA:  HANG SENG - 25852.92-0.60 SSEC - 3822.28+0.33
STOCKS EUR:  FTSE100 - 10879.38+0.20 CAC40 - 8666.63+0.61
STOCKS EUR:  DAX - 26202.35+0.77
04/08/2026  CBA:  USD - 367.01+1.03 GBP - 493.33+0.68
04/08/2026  CBA:  EURO - 422.5+0.74
04/08/2026  CBA:  GOLD - 47531+152 SILVER - 683.97+4.75
Վարդան Արամյան. տարեկան 5% տնտեսական աճի ապահովումը հավակնոտ, սակայն իրագործելի է
16/06/2017 16:56
Կիսվել

Վարդան Արամյան. տարեկան 5% տնտեսական աճի ապահովումը հավակնոտ, սակայն իրագործելի է

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը Հայաստանի կառավարության կողմից տարեկան 5 տոկոս տնտեսական աճը որպես թիրախ սահմանելը համարում է հավակնոտ, բայց իրագործելի ծրագիր: Հունիսի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը, որ կառավարությունը նոր ծրագրով առաջարկելու է տնտեսական աճի համար տարեկան թիրախ սահմանել 5 տոկոսը, նշեց, որ իրենք չեն վախենում իրենց առջև բարձր ցուցանիշներ դնելուց: «Գիտեք, որ մենք այս տարվա համար տնտեսական աճի նվազագույն շեմ ենք սահմանել 3.2 տոկոսը, որը պետք է իրագործենք: Սակայն մի քանի անգամ ասել ենք, որ դա բավարար չէ, որպեսզի կարողանանք մեր երկրում առկա սոցիալական խնդիրները լուծել: Որպեսզի կարողանանք լուծել այդ խնդիրները, պետք է հավակնենք ավելի մեծ տնտեսական աճի, ինչը մենք անում ենք: Կհաջողվի՞ դա մեզ, ցույց կտա ժամանակը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց նախարարը:

Վարդան Արամյանն ընդգծեց, որ տնտեսական աճի բարձր ցուցանիշներ ապահովելու համար հարկավոր է լուրջ ջանքեր գործադրել: Անդրադառնալով ՀՀԿ խոսնակի հայտարարությանը, որ կառավարությունը նաև առաջարկելու է 5 տարվա կտրվածքով 25 տոկոսով բարձրացնել նվազագույն աշխատավարձը, նախարարը նշեց, որ դա վերցված է մայիսի 18-ին Ազգային ժողովի առաջին նիստում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից, որում նա կառավարության առաջ նման հանձնարարական է դրել: «Ես կարծում եմ, որ հարկավոր է ուշադրություն դարձնել հանրապետության ղեկավարի ելույթի այն հատվածին, որում ներկայացվում է, թե ինչպիսին պետք է լինի մեր տնտեսությունը: Նախագահը խոսում է մեր տնտեսության մրցունակության մասին: Իսկ եթե մենք կարողանում ենք կառուցել մրցունակ տնտեսություն, դա իր հերթին հանգեցնելու է տնտեսական աճի: Իսկ եթե արձանագրում ենք տնտեսական աճ, չենք կարող մոռանալ սոցիալական խնդիրների մասին»,- եզրափակեց Վարդան Արամյանը:

04/08/2026
դրամ
Դոլար (USD)
367.01
+1.03
Եվրո (EUR)
422.5
+0.74
Ռուբլի (RUR)
4.526
-0.0379
Լարի (GEL)
140.08
+0.54
47531
+152
Արծաթ
683.97
+4.75