Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39849.14+1.21 TOPIX - 2773.03+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 20397.05+1.20 SSEC - 3461.50+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
12/12/2024  CBA:  USD - 394.31-0.04 GBP - 502.43+0.70
12/12/2024  CBA:  EURO - 413.87+0.00
12/12/2024  CBA:  GOLD - 34297.96+197.47 SILVER - 401.87-2.58
ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՐՄԻՆՆԵՐԻ ԲԱՌԱՐԱՆ. Ի՞նչ պետք է իմանալ հարկերի մասին
10/07/2017 23:05
Կիսվել

ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՐՄԻՆՆԵՐԻ ԲԱՌԱՐԱՆ. Ի՞նչ պետք է իմանալ հարկերի մասին

«Բիզնես 24»-ը ներկայացնում է ամենատարածված հարկային տերմիններն ու դրանց բացատրությունները, որոնք կօգնեն առավել լավ հասկանալու մեր երկրում հարկային վարչարարության սկզբունքները: Աղբյուրը՝ ՀՀ Հարկային Ծառայություն:

հարկ / հարկը պետական և հասարակական կարիքների բավարարման նպատակով համապարտադիր և անհատույց վճար է, որը գանձվում է ֆիզիկական և իրավաբանական անձանցից (այդ թվում` ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանցից, օտարերկրյա իրավաբանական անձանց հիմնարկներից, օտարերկրյա իրավաբանական անձանց մասնաճյուղերից, ներկայացուցչություններից), հիմնարկներից, տեղական ինքնակառավարման մարմիններից` հարկային օրենսդրությամբ նախատեսված կարգով, չափերով և սահմանված ժամկետներում

հարկային գործակալ / հարկային գործակալը հարկ վճարողներին եկամուտներ վճարող (հատկացնող կամ բնամթերային ձևով տրամադրող) իրավաբանական անձն է (այդ թվում` օտարերկրյա իրավաբանական անձի հիմնարկը, օտարերկրյա իրավաբանական անձի մասնաճյուղը կամ ներկայացուցչությունը), անհատ ձեռնարկատերը, նոտարը, հիմնարկը, տեղական ինքնակառավարման մարմինը, որի վրա օրենքի համաձայն, դրված է հարկ վճարողներին եկամուտներ վճարելիս (հատկացնելիս կամ տրամադրելիս) նրանց եկամուտներից հարկերը (այդ թվում` անուղղակի) հաշվարկելու, պահելու (գանձելու) և Հայաստանի Հանրապետության և համայնքների բյուջեներ վճարելու պարտավորությունը

պետական հարկեր / պետական հարկերն են՝ շահութահարկը, եկամտահարկը, ակցիզային հարկը, ավելացված արժեքի հարկը: Oրենքով կարող են սահմանվել վերոհիշյալ հարկատեսակներին փոխարինող հաստատագրված վճարներ կամ արտոնագրային վճարներ

տեղական հարկեր / տեղական հարկերն են՝ գույքահարկը, հողի հարկը, հյուրանոցային հարկը: Այլ օրենքներով կարող են սահմանվել այլ տեղական հարկատեսակներ

հարկային արտոնություններ / հարկային արտոնությունների տեսակներն են՝ հարկվող օբյեկտի նվազեցում, հարկի դրույքաչափի նվազեցում, հարկի նվազեցում, հարկի հաշվարկման ժամկետի հետաձգում, հարկի վճարման ժամկետի հետաձգում, հարկային օրենսդրությունը և Հայաստանի Հանրապետությունում հարկային հարաբերությունները կարգավորող մյուս իրավական ակտերը խախտելու համար հաշվարկված հարկային օրենսդրությամբ սահմանված տույժերից և տուգանքներից ազատում, նվազեցում, վճարման ժամկետների հետաձգում, բանկի կամ վարկային կազմակերպության կողմից հարկային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար տուժանքների ու այլ ֆինանսական պատժամիջոցների վճարման պարտավորության հետաձգում` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկի կամ վարկային կազմակերպության պարտատերերի պահանջների սառեցման (մորատորիումի) ժամանակահատվածում: Հարկային արտոնությունները սահմանվում են օրենքով, եթե առանձին հարկատեսակների մասին օրենքներով այլ բան նախատեսված չէ

հարկային պարտավորություն / հարկային պարտավորությունը ներառում է հարկերի (այդ թվում` թաքցված կամ պակաս ցույց տրված հարկվող օբյեկտի համար նախատեսված), ինչպես նաև հարկային օրենսդրությունը և Հայաստանի Հանրապետությունում հարկային հարաբերությունները կարգավորող մյուս իրավական ակտերը խախտելու համար հաշվարկված` հարկային օրենսդրությամբ սահմանված տույժերի և տուգանքների գումարների վճարումը

հարկ վճարող / հարկեր և (կամ) այլ պարտադիր վճարներ վճարելու պարտավորություն կրող ֆիզիկական և իրավաբանական անձ (այդ թվում՝ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձ, օտարերկրյա իրավաբանական անձի հիմնարկ, օտարերկրյա իրավաբանական անձի մասնաճյուղ, ներկայացուցչություն), հիմնարկ, տեղական ինքնակառավարման մարմին, ինչպես նաև ներդրումային ֆոնդ

հարկ վճարողի հաշվառում / պետական գրանցում ստացած կազմակերպությունների և հաշվառված անհատ ձեռնարկատերերի, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկ վճարողի հաշվառման համարների տրամադրում և հաշվառում             

հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ) / պետական գրանցում կամ հաշվառում ստացած կազմակերպությունների և հաշվառված անհատ ձեռնարկատերերի, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց տրամադրվող հաշվառման համար

հարկ վճարողների վերաբերյալ տվյալների միասնական բանկ / Հայաստանի Հանրապետության հարկային մարմնում հաշվառված կազմակերպությունների և ֆիզիկական անձանց (այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերի) վերաբերյալ տվյալների միասնական բանկ

անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ / հարկեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտավորություն կրող ֆիզիկական անձ, ում եկամուտները չեն ձևավորվում բացառապես հարկային գործակալ հանդիսացող անձանցից ստացվող եկամուտների հաշվին

հարկ վճարողի հարկային գործ / հարկային մարմնի կողմից վարվող յուրաքանչյուր հարկ վճարողի անհատական թղթապանակ, որում ամփոփվում են հարկ վճարողից ստացված, հարկային մարմնի կազմված, ինչպես նաև երրորդ անձանցից ստացված նրան վերաբերող բոլոր փաստաթղթերը` սկսած հիմնադիր փաստաթղթերից մինչև հարկ վճարողի լուծարումը (գործունեության դադարեցումը)` հարկային հաշվառումից հանելը հավաստող փաստաթղթերը

հարկային մարմնի ներկայացուցիչ / հարկային մարմնի ներկայացուցիչը հարկ վճարողի մոտ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած կարգով և ցանկում ներառված ու հարկային մարմնի ղեկավարի հրամանում նշված հարկ վճարողի մոտ արտադրանքի և ապրանքների ֆիզիկական ծավալների, հարկ վճարողի կողմից մատուցվող ծառայությունների ծավալների, դրանց գների հաշվառման, առաքվող, տրամադրվող, տեղափոխվող կամ վաճառվող ապրանքի, արտադրանքի, մատուցվող ծառայությունների փաստաթղթավորման, ինչպես նաև գնորդներին արտադրանքի և ապրանքների առաքման, տրամադրման, տեղափոխման կամ վաճառքի, ծառայությունների մատուցման ուսումնասիրություն իրականացնող (ընթացիկ հարկային հսկողություն) հարկային ծառայողն է

հարկային մարմին ներկայացվող տեղեկություն / հարկային մարմին ներկայացվող տեղեկություն է համարվում հարկ վճարողների կողմից իրենց, ինչպես նաև այլ հարկ վճարողների վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով իրենց մոտ առկա կամ պահվող բացառապես հարկերի հաշվարկմանն առնչվող գործարքների, ապրանքների ֆիզիկական ծավալների, դրանց տեղաշարժի, իրացման փաստացի գների, իրենց կողմից և իրենց հաշվին վճարված եկամուտների, պահված հարկերի, գույքի կամ եկամուտների, հարկման նպատակով անհրաժեշտ այլ տվյալների վերաբերյալ տեղեկությունները, որոնք հարկային մարմին են ներկայացվում օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում: Հարկային մարմին ներկայացվող տեղեկություն է համարվում նաև երրորդ անձի կողմից ներկայացվող տեղեկությունը

գերավճար / գերավճար՝ սահմանված կարգով հաշվարկվող որևէ հարկային պարտավորության գումարից ավելի վճարված գումար, պարտավորության բացակայության պայմաններում (ներառյալ` օրենքով չնախատեսված դեպքերում)` տվյալ հարկային պարտավորության համապատասխան գանձապետական հաշվին հարկ վճարողի կամ հարկ վճարողի անունից այլ անձի կողմից փաստացի փոխանցված (վճարված) գումար, դատարանի վճռի կատարման արդյունքում կամ վերադաս հարկային մարմնի գանգատարկման հանձնաժողովի որոշումների հիման վրա հարկ վճարողի օգտին (այդ թվում` նախկինում կատարված պարտավորության հետ վերադարձին վերաբերող) հաշվեգրված գումար, հարկային պարտավորությունները, սոցիալական վճարների պարտավորությունները կամ հարկերին և վճարներին չվերաբերող տուգանքների պարտավորությունները գերազանցող գումարով այլ հարկատեսակից (կամ հաստատագրված վճարներից), հարկային այլ տուգանքներից, սոցիալական վճարներից կամ հարկերին և վճարներին չվերաբերող տուգանքներից տվյալ հարկատեսակին (կամ հաստատագրված վճարին) կամ հարկային այլ տուգանքին հարկային մարմնի կողմից հաշվանցված գումար (այլ վճարների կամ պետական տուրքերի պարտավորությունները գերազանցող գումարով տվյալ հարկատեսակին (կամ հաստատագրված վճարներին) կամ հարկային այլ տուգանքին հաշվանցումներ չեն կատարվում)

ապառք / ապառքը սահմանված ժամկետում չկատարված հարկի (կամ հաստատագրված վճարի) վճարման գումար:

էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ներկայացում / էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ներկայցումն առանց թղթային կրիչի հաշվետվությունները հարկային մարմին ներկայացնելն է էլեկտրոնային տեխնոլոգիաների օգտագործմամբ: Վերջինն իրականացվում է էլեկտրոնային թվային ստորագրության, էլեկտրոնային ծածկագրի և գաղտնաբառի կիրառման միջոցով:

ստուգում / ստուգումն օրենքի հիման վրա իրականացվող ընթացակարգ է, որով պարզվում է տնտեսավարող սուբյեկտի ներկայացրած հաշվետվությունների, ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հայտարարագրերի, հարկերի և պարտադիր այլ վճարների գծով նախատեսված հաշվարկների, ելակետային տվյալների, այլ փաստաթղթերի արժանահավատությունը և վերջինիս ծավալած փաստացի գործունեության համապատասխանությունն օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին

ուսումնասիրություն / ուսումնասիրությունը տնտեսավարող սուբյեկտի ֆինանսական ու փաստացի գործունեության վիճակը` վերջինիս ներկայացրած հաշվապահական հաշվեկշռի, ֆինանսական և ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ հաշվետվությունների հիման վրա, ստուգումն իրականացնող մարմնի կողմից ստուգող մարմնում` պարզաբանելու նպատակով իրականացվող ներքին ընթացակարգ է

հսկիչ գնում / հuկիչ գնում է համարվում հարկային պարտավորությունների հաշվարկման (գնահատման) նպատակով հարկային մարմնի կողմից իրականացվող ապրանքների, առարկաների, աշխատանքների, ծառայությունների գների, Հայաստանի Հանրապետությունում ռեզիդենտների ու ոչ ռեզիդենտների կողմից իրականացվող արժութային գործարքների վերահսկողության և հuկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների պահպանման ուuումնաuիրությունը

չափագրում / չափագրում է համարվում հարկային մարմնի կողմից տնտեսավարող սուբյեկտի ներկայացուցչի անմիջական մասնակցությամբ (անհրաժեշտության դեպքում ներգրավելով լիազոր պետական կառավարման համապատասխան մարմնի ներկայացուցչի կամ անկախ փորձագետի) իրականացվող ուսումնասիրությունը, որի նպատակն է պարզել` օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները չներկայացնելու դեպքում արտադրանքի արտադրության, օգտակար հանածոների արդյունահանման և իրացման, ապրանքների շրջանառության և ծառայությունների մատուցման իրական ծավալները, ինչպես նաև իրացման փաստացի գները (սակագները), տնտեսավարող սուբյեկտի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացված հաշվետվություններում, ներառյալ` դրանց համար հիմք հանդիսացած հաշվապահական, արտադրատեխնոլոգիական փաստաթղթերում և այլ ներքին հաշվառման տվյալներում ներառված արտադրանքի արտադրության (այդ թվում` ծախսումների և կորուստների), օգտակար հանածոների արդյունահանման և իրացման, ապրանքների շրջանառության և ծառայությունների մատուցման իրական ծավալների, ինչպես նաև իրացման փաստացի գների (սակագների) ճշտությունը

հողի հարկ / հողի հարկի չափը կապված չէ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից և սահմանվում է հողակտորի միավոր մակերեսի համար հաստատագրված վճարի ձևով, որը վճարվում է տարվա համար

գույքահարկ / գույքահարկը սեփականության իրավունքով գույքահարկ վճարող անձանց պատկանող հարկվող օբյեկտ համարվող գույքի համար նույն օրենքով սահմանված կարգով և չափով համապատասխան բյուջեներ վճարվող ուղղակի հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից

պետական տուրք / պետական տուրքը Հայաստանի Հանրապետությունում պետական մարմինների լիազորությունների իրականացմամբ պայմանավորված` նույն օրենքով սահմանված ծառայությունների կամ գործողությունների համար ֆիզիկական և իրավաբանական անձանցից Հայաստանի Հանրապետության պետական և (կամ) համայնքների բյուջեներ մուծվող օրենքով սահմանված պարտադիր վճար է

բնապահպանական վճար / բնապահպանական վճարը բնապահպանական միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ դրամական միջոցների գոյացման նպատակով նույն օրենքին համապատասխան պետական բյուջե, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` համայնքի բյուջե վճարվող պարտադիր վճարն է

բնօգտագործման վճար / բնօգտագործման վճարը պետական սեփականություն համարվող բնական պաշարների արդյունավետ, համալիր օգտագործման, ինչպես նաև բնական պաշարների օգտագործումը փոխհատուցելու նպատակով այդ պաշարների օգտագործման և (կամ) իրացման համար նույն օրենքին համապատասխան Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող վճարն է

ռոյալթի / ռոյալթին մետաղական օգտակար հանածոների օգտագործումը փոխհատուցելու նպատակով, ինչպես նաև մետաղական օգտակար հանածոների և դրանց վերամշակման արդյունքում ստացված արտադրանքի իրացումից ստացվող բարձր շահութաբերության համար նույն օրենքին համապատասխան Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող վճար է

հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարներ / հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարներ վճարողներ են համարվում հանրային ծառայությունների ոլորտում կարգավորվող գործունեություն իրականացնող և ծառայություն մատուցող անձինք, որոնց համար հանձնաժողովը սահմանում է կարգավորվող սակագներ, բացառությամբ էլեկտրաէներգետիկական համակարգի մինչև 10 ՄՎտ դրվածքային հզորություն ունեցող արտադրող կայանների

ճանապարհային վճար / ճանապարհային վճարը Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման աշխատանքները կազմակերպելու և իրականացնելու համար անհրաժեշտ դրամական միջոցների գոյացման նպատակով նույն օրենքով սահմանված կարգով և չափով պետական բյուջե վճարվող պարտադիր վճար է

12/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.31
-0.04
Եվրո (EUR)
413.87
+0.00
Ռուբլի (RUR)
3.81
+0.01
Լարի (GEL)
138.84
-0.95
34297.96
+197.47
Արծաթ
401.87
-2.58