
Վերջին 6 ամսում բենզինը թանկացել է 10%-ով, դիզելային վառելիքը՝ 14%-ով
Հունիսին, մայիսի համեմատ, հանրապետությունում բենզինի և դիզելային վառելիքի գները մնացել են անփոփոխ: Այս մասին տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:
Ըստ հրապարակված տվյալների՝ հաշվետու ամսում՝ հունիսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, հանրապետությունում գրանցվել է բենզինի 1.1% գնանկում և դիզելային վառելիքի 13.4% գնաճ:
Միևնույն ժամանակ, 2016թ. դեկտեմբերի համեմատ բենզինը թանկացել է 10.4%-ով, դիզելային վառելիքը՝ 13.9%-ով: