Տնտեսական

USD BUY - 390.00-3.00 USD SELL - 397.00-1.00
EUR BUY - 411.00-2.50 EUR SELL - 420.00+0.00
OIL:  BRENT - 71.87+0.66 WTI - 68.06+0.84
COMEX:  GOLD - 2692.30+1.20 SILVER - 32.62+3.62
COMEX:  PLATINUM - 945.00+0.93
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.03+0.31 EUR/GBP - 1.0555-0.09
FOREX:  EUR/USD - 1.0555-0.09 GBP/USD - 1.2744-0.15
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44401.93-0.54 NASDAQ - 19736.69-0.62
STOCKS US: S&P 500 - 6052.85-0.61
STOCKS JAPAN:  NIKKEI - 39367.58+0.53 TOPIX - 2741.41+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 20311.28-0.50 SSEC - 3422.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8352.08+0.52 CAC40 - 7480.14+0.72
STOCKS EUR:  DAX - 20345.96-0.19
10/12/2024  CBA:  USD - 394.87-0.91 GBP - 503.74-1.87
10/12/2024  CBA:  EURO - 415.64-3.10
10/12/2024  CBA:  GOLD - 33920.74+362.10 SILVER - 401.55+5.69
Երկարաձգվել է ստուգումների իրականացման արգելքի ժամկետը
20/07/2017 15:25
Կիսվել

Երկարաձգվել է ստուգումների իրականացման արգելքի ժամկետը

Տեսչական բարեփոխումների շրջանակում ներկայում իրականացվում են տեսչությունների օպտիմալացման աշխատանքներ: Մինչև նոր տեսչական մարմինների վերջնական ձևավորումն անհրաժեշտություն է առաջացել երկարաձգել ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ ընդունված ստուգումների կասեցման արգելքը` նվազագույնի հասցնելով տնտեսվարող սուբյեկտներում ստուգումների քանակը: Այդ նպատակով կառավարությունը փոփոխություններ և լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներում: Ըստ այդմ՝ տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը խթանելու և վերջիններիս աջակցություն ցուցաբերելու նպատակով նախատեսվում է ստուգումների իրականացման արգելքի ժամկետը երկարաձգել՝ մինչև 2017 թ. դեկտեմբերի 30-ը:

Կառավարությունը համապատասխան որոշումներով գերակա ոլորտում ներդրումային ծրագրի շրջանակում «Գրին Ֆարմեր» ՍՊԸ ընկերությանը տրամադրել է ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու և ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություն: «Գրին Ֆարմեր» ընկերությունը նախատեսում է ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքում կառուցել տեխնոլոգիապես առաջադեմ ինտենսիվ այգիներ՝ կատարելով շուրջ 1,3 մլրդ ՀՀ դրամի չափով ներդրում։ Արդյունքում հնարավոր կլինի ներդնել իտալական արտադրության ժամանակակից սարքավորումներ, ստեղծել մոտ 230 աշխատատեղ, որից 200-ը սեզոնային, իսկ 30-ը՝ հիմնական: Միջին աշխատավարձը կկազմի՝ 2018 թ.-ին 120, 2019 թ.-ին 130, 2020 թ.-ին 150 հազար ՀՀ դրամ:

10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
33920.74
+362.10
Արծաթ
401.55
+5.69