Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50-1.00
EUR BUY - 402.00-6.00 EUR SELL - 408.00-1.00
OIL:  BRENT - 102.29+0.69 WTI - 89.80-0.45
COMEX:  GOLD - 4113.80-0.64 SILVER - 59.90-1.61
COMEX:  PLATINUM - 1669.70-2.14
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 158.17-0.11 EUR/GBP - 1.12-0.34
FOREX:  EUR/USD - 1.12-0.34 GBP/USD - 1.3207-0.33
STOCKS RUS:  RTSI - 857.80-0.10
STOCKS US: DOW JONES - 51179.87-0.66 NASDAQ - 27538.69-0.22
STOCKS US: S&P 500 - 7801.77-0.22
STOCKS JAPAN:  NIKKEI - 69042.11-1.42 TOPIX - 4091.46-1.51
STOCKS CHINA:  HANG SENG - 23785.79-1.43 SSEC - 3811.90-0.79
STOCKS EUR:  FTSE100 - 10458.50-0.79 CAC40 - 7769.21-1.22
STOCKS EUR:  DAX - 25104.36-1.35
08/10/2026  CBA:  USD - 361.97-0.35 GBP - 477.76-1.08
08/10/2026  CBA:  EURO - 404.72-0.72
08/10/2026  CBA:  GOLD - 47661-756 SILVER - 699.25-11.33
Հայաստանում այս տարի 2.6 հազար աշխատատեղ է ստեղծվել
08/08/2017 14:24
Կիսվել

Հայաստանում այս տարի 2.6 հազար աշխատատեղ է ստեղծվել

Հայաստանում ընթացիկ տարում ստեղծվել  է 2 հազար 600-ից ավելի աշխատատեղ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Ճյուղային տնտեսական քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանը:

Նրա տեղեկացմամբ, թեթև արդյունաբերության ոլորտում ձեռնոցների արտադրությամբ զբաղվող «Տավուշ տեքստիլ»-ն այս տարի գործարկեց Արծվաբերդի մասնաճյուղը, ընդլայնեց Չորաթանի մասնաճյուղը, Մովսեսում ևս գործում է ընկերության մասնաճյուղը: Արդյունքում ստեղծվեց 200-250 նոր աշխատատեղ:

Այս տարի «Ալեքս տեքստիլ»-ը բացեց նոր արտադրամաս՝ ստեղծելով մոտ 300 աշխատատեղ: Սեպտեմբերին նախատեսվում է «Ալեքս տեքստիլ»-ի երկու մասնաճյուղի գործարկում, որը արդյունքում կստեղծվի ևս 500-600 աշխատատեղ:

«Խմիչքների արտադրության ոլորտում նորություններ ունեցանք: Մասնավորապես, Դիլիջանում գարեջրի գործարան գործարկվեց: Առաջիկայում Սյունիքում պահածոների գործարան կբացվի, որը լրացուցիչ նոր աշխատատեղեր կստեղծի: Ընդհանուր առմամբ, ըստ մեր կողմից համակարգած ծրագրերի, նախատեսվում է մոտ 7 հազար աշխատատեղի ստեղծում: Այս պահի դրությամբ արդեն 2 հազար 600-ից ավելի աշխատատեղեր ստեղծվել են»,-ասաց Արմեն Եգանյանը:

Նոր ընկերությունները կամ արտադրությունն ընդլայնող կազմակերպություններն արտադրանքն իրացնում են տեղում կամ արտահանում տարբեր երկրներ: Մեր այն դիտարկմանը, թե ԵԱՏՄ երկրներից միայն Ռուսաստանի հետ է գլխավոր առևտրաշրջանառությունը, իսկ մյուս անդամ երկրների հետ ավելի քիչ, Արմեն Եգանյանը նշեց, որ մյուս ուղղություններն ակտիվացնելու մասով աշխատանք տարվում է:

«Տեսեք, պետությունը ձևավորում է որոշակի միջավայր, որը հնարավորություն է տալիս բիզնեսին մրցունակ արտադրանք թողարկել և արտահանել: Պետությունը դրա համար սահմանում է ռեժիմներ՝ այլ երկրներ մուտք գործելու համար, ինչպես նաև կիրառում է որոշակի աջակցման գործիքներ: Հետևաբար` եթե Հայաստանն անդամակցում է ԵԱՏՄ-ին, այդ միությունից  դուրս այլ երկրների հետ մի շարք գործիքներ է սահմանում, ապա բիզնեսը պետք է ճկուն լինի, արձագանքի, ագրեսիվ քաղաքականություն վարի այս կամ այն շուկա մուտք գործելու համար»,-ասաց Արմեն Եգանյանը: Նրա խոսքով, նման գործիքների, հնարավորությունների պայմաններում էլ, բիզնեսն ինքն է որոշում, թե որ երկրի շուկա մուտք գործի: Ամեն դեպքում, Արմեն Եգանյանը նկատեց, որ  բիզնեսն աշխատում է ԵԱՏՄ երկրների ուղղություններով: Ղազախական կողմի հետ փորձում են աշխատել ոսկու շուկայում, իրենց շատ հետաքրքիր է ոսկերչական աշխատանքը:

«Բիզնեսն ինքը պետք է ճկուն լինի, կազմակերպի, արձագանքի, խնդիրները բարձրացնի: Միգուցե ոմանք բավարար չափով տեղեկացված չեն ստեղծված հնարավորությունների մասին, բայց մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»,-ասաց նա՝ ընդգծելով, որ դիվանագիտական կորպուսը նույնպես ակտիվ ներգրավված է ապրանքների արտահանման և ներդրումներ ներգրավելու գործում:

Աննա Գզիրյան

08/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.97
-0.35
Եվրո (EUR)
404.72
-0.72
Ռուբլի (RUR)
4.2413
-0.0068
Լարի (GEL)
139.19
-0.16
47661
-756
Արծաթ
699.25
-11.33