Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.50+0.50 EUR SELL - 407.00-0.50
OIL:  BRENT - 106.33+0.84 WTI - 94.74+2.27
COMEX:  GOLD - 4152.90-0.31 SILVER - 59.16-1.63
COMEX:  PLATINUM - 1671.70-2.00
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 158.23-0.04 EUR/GBP - 1.1209+0.35
FOREX:  EUR/USD - 1.1209+0.35 GBP/USD - 1.3271+0.41
STOCKS RUS:  RTSI - 913.94+2.19
STOCKS US: DOW JONES - 51670.10-0.35 NASDAQ - 27204.38-0.15
STOCKS US: S&P 500 - 7805.45-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10650.33-0.06 CAC40 - 7827.63-0.07
STOCKS EUR:  DAX - 25259.90-0.07
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
Կարեն Կարապետյան. ոռոգելի հողատարածքները պետք է ավելացվեն
24/08/2017 13:58
Կիսվել

Կարեն Կարապետյան. ոռոգելի հողատարածքները պետք է ավելացվեն

Համաձայն հողային հաշվեկշռի տվյալների, հանրապետության ոռոգելի հողատարածքները կազմում են շուրջ 208 հազար հեկտար, սակայն վերջին տարիներին փաստացի ոռոգվող հողատարածքները տատանվում են 90-130 հազար հեկտարի սահմաններում: Այդ մասին կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նրա խոսքով, կատարված վերլուծություններից հետևում է, որ ոռոգվող և ոռոգելի հողատարածքների այդպիսի տարբերությունը, հատկապես, պայմանավորված է հողային և ջրային ռեսուրսների, ինչպես նաև ոռոգման ենթակառուցվածքների  հնարավորությունների ոչ արդյունավետ  օգտագործմամբ, ինչն անթույլատրելի է որդեգրված գյուղացիական տնտեսությունների զարգացման ծրագրերի պայմաններում:

Ելնելով վերոնշյալից՝ վարչապետը Տարածքային կառավարման և զարգացման, բնապահպանության և գյուղատնտեսության նախարարներին և ՀՀ մարզպետներին հանձնարարեց մեկամսյա ժամկետում Ջրային տնտեսության պետական կոմիտեին տրամադրել ոռոգելի հողատարածքների ավելացման վերաբերյալ անհրաժեշտ նյութեր, տվյալներ և տեղեկատվություն՝ ըստ պատկանելության: Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին էլ հանձնարարվեց առաջին կետով սահմանված տեղեկատվությունը ստանալուն  պես 2-ամսյա ժամկետում ոլորտի շահագրգիռ մարմինների հետ համատեղ ձեռնարկել միջոցներ՝ ոռոգման համակարգերի շահագործման արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ և կառավարության աշխատակազմ ներկայացնել ոռոգելի հողատարածքների ավելացման վերաբերյալ առաջարկություն՝ նախատեսելով համապատասխան միջոցառումների ժամանակացույց:

«Խնդիրն, ինձ թվում է շատ պարզ է ձևակերպված, մենք այստեղ շատ անելիք ունենք: Իրականում այն ծրագրերը, որոնք նախատեսում ենք գյուղատնտեսության ոլորտում՝ ապագա չեն ունենա, եթե մենք այս խնդիրը ֆունդամենտալ չլուծենք: Եթե հիշում եք, մենք ջրային ռազմավարության վերաբերյալ ունենք հանձնարարություն՝ փոքր և միջին ջրամբարների կառուցման առումով… Այսօր Ջրային տնտեսության կոմիտեի առջև պետք է հստակ ձևակերպել պահանջարկը, հանձնարարականը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ պետք է առավելագույն հսկողություն սահմանել այս հանձնարարականի կատարման վրա:

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41