7 ամսում՝ 7% անկում
Ընթացիկ տարվա հունվար-հուլիս ամիսներին հեռահաղորդակցության ոլորտի հայաստանյան ընկերություններն ապահովել են 77.85 մլրդ ՀՀ դրամի հասույթ: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը կրճատվել է շուրջ 7%-ով:
Հաշվետու յոթ ամսում հեռահաղորդակցական ընկերությունների եկամուտների անկումը զգալիորեն պայմանավորվել է բջջային ծառայություններից եկամուտների կրճատմամբ:
Նշենք նաև, որ 2016 թվականին հեռահաղորդակցության ոլորտում գործող ընկերությունները միասին ապահովել էին 143 մլրդ 18.1 մլն ՀՀ դրամի հասույթ: 2015 թվականին համեմատ եկամուտները կրճատվել էին ավելի քան 20%-ով: