Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.50+0.50 EUR SELL - 407.00-0.50
OIL:  BRENT - 106.33+0.84 WTI - 94.74+2.27
COMEX:  GOLD - 4152.90-0.31 SILVER - 59.16-1.63
COMEX:  PLATINUM - 1671.70-2.00
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 158.23-0.04 EUR/GBP - 1.1209+0.35
FOREX:  EUR/USD - 1.1209+0.35 GBP/USD - 1.3271+0.41
STOCKS RUS:  RTSI - 913.94+2.19
STOCKS US: DOW JONES - 51670.10-0.35 NASDAQ - 27204.38-0.15
STOCKS US: S&P 500 - 7805.45-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10650.33-0.06 CAC40 - 7827.63-0.07
STOCKS EUR:  DAX - 25259.90-0.07
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
Կառավարության հաշվետվություն. Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի կողմից այժմ իրականացվում է 26 ծրագիր
14/09/2017 09:56
Կիսվել

Կառավարության հաշվետվություն. Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի կողմից այժմ իրականացվում է 26 ծրագիր

Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը սկսել է իր գործունեությունը 2017 թվականի հունվարի 12-ին: Կենտրոնն այժմ ունի 22 աշխատակից, որոնցից 6-ը վարձատրվում են դոնոր կազմակերպությունների կողմից: Այժմ իրականացվում է 26 ծրագիր, որոնք վերաբերում են պետական կառավարման համակարգին, հարկային և մաքսային վարչարարության, կրթության, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, տուրիզմի և գյուղատնտեսության ոլորտներին, ինչպես նաև դատական համակարգին և հանրային-մասնավոր գործընկերության ոլորտին: Կենտրոնի կողմից արդեն իսկ ավարտին են հասցվել համակարգային բարեփոխումներին ուղղված 6 ծրագիր՝

Հարկային և մաքսային վարչարարության ոլորտում արագ հաղթանակներ

ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի հետ մշակվել և 2017 թվականի մարտին հրապարակվել է 2-րդ սերնդի բարեփոխումների ծրագիրը (հիմնական գործընկեր՝ Պետական եկամուտների կոմիտե):

Օտարերկրյա մասնագետների ներգրավման համար խթաններ

Մի շարք ՏՏ ընկերությունների հետ համատեղ մշակվել է ծրագիր, համաձայն որի ռազմավարական ոլորտներում բարձր որակավորում ունեցող Հայաստանի ռեզիդենտ չհամարվող անձանց տրամադրվելու են ֆինանսական խթաններ (հիմնական գործընկեր՝ ՀՀ ֆինանսների նախարարություն և Պետական եկամուտների կոմիտե):

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և ՀՀ գյուղատնտեսության նախարարության ֆունկցիոնալ վերլուծություն

«Արար» հիմնադրամի և Ի-Վի Քոնսալթինգ ՓԲԸ աջակցությամբ իրականացվել է 2 նախարարությունների ֆունկցիոնալ վերլուծություն  (վերլուծության արդյունքներով պիլոտային ծրագիրը կսկսվի իրականացվել սույն թվականի հոկտեմբերից) (հիմնական գործընկեր՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն, ՀՀ գյուղատնտեսության նախարարություն և ՀՀ կառավարության աշխատակազմ)

Ջերմուկի և Վանաձորի որպես զբոսաշրջային ուղղությունների զարգացում

Մշակվել են Ջերմուկի և Վանաձորի զբոսաշրջային ուղղությունների զարգացման ծրագրերը (հիմնական գործընկեր՝ Տուրիզմի պետական կոմիտե, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն):

Կայուն Զարգացման Նպատակների Ազգային Ինովացիոն Կենտրոն

ՄԱԿ-ի հետ համատեղ Կենտրոնի հովանու ներքո ստեղծվել է Կայուն Զարգացման Նպատակների Ազգային Ինովացիոն Կենտրոն՝ ՄԱԿ-ի ԿԶՆ իրականացման համար (ՀՀ՝ ՄԱԿ-ում ստանձնած պարտավորություն) (հիմնական գործընկեր՝ ՀՀ կառավարության աշխատակազմ և Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակ):

YES (Young Experts Scheme)

Եվրամիության աջակցությամբ նախաձեռնվել է YES ծրագիրը, որի միջոցով պետական տարբեր մարմիններում 1 տարի ժամկետով ներգրավվելու են Հայաստանից և Սփյուռքից բարձր որակավորում ունեցող մոտ 20 երիտասարդներ՝ ռազմավարական ուղղություններով ծրագրեր մշակելու և իրականացնելու նպատակով:

Մինչև տարվա վերջ ավարտին կհասցվեն հետևյալ ծրագրերը

Հայաստանի Զարգացման Ռազմավարություն 2030

Մշակվում է և մինչև տարվա վերջ ՀՀ կառավարությանը կհանձնվի Հայաստանի Զարգացման Ռազմավարություն 2030 (աշխատանքային խմբերի աշխատանքներն արդեն սկսվել են և հանրային քննարկումները կիրականացվեն սույն թվականի նոյեմբերին) (հիմնական գործընկեր՝ ՀՀ կառավարության աշխատակազմ):

Հայաստանի Թվային Օրակարգ 2030

Մշակվում է և մինչև տարվա վերջ ՀՀ կառավարությանը կհանձնվի Հայաստանի Թվային Օրակարգ 2030 (հիմնական գործընկեր՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն, Թվային Հայաստան Հիմնադրամ):

Հանրային-մասնավոր գործընկերության իրավական և ինստիտուցիոնալ համակարգ

ՎԶԵԲ-ի աջակցությամբ մշակվում է հանրային-մասնավոր գործընկերության օրենսդրական բազան (օրենք և ենթաօրենսդրական ակտեր), ինչպես նաև աշխատանքներ են տարվում հանրային-մասնավոր գործընկերության մասնագիտացված միավորի ձևավորման ուղղությամբ (հիմնական գործընկեր՝ ՀՀ կառավարության աշխատակազմ և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն):

Կրթության զարգացման պետական ծրագիր 2030

Մշակման փուլում է գտնվում Կրթության զարգացման պետական ծրագիրը (հիմնական գործընկեր՝ ՀՀ կրթության և գիտության նախարարություն):

Կրթության ազգային ինստիտուտի (ԿԱԻ) ֆունկցիոնալ վերլուծություն

Իրականացվում է ԿԱԻ ֆունկցիոնալ վերլուծություն, որի արդյունքներով կառաջարկվի ԿԱԻ բարեփոխման և արդյունավետության բարձրացման ծրագիր (հիմնական գործընկեր՝ ՀՀ կրթության և գիտության նախարարություն):

Դպրոցների կառավարման համակարգի բարեփոխումների ծրագիր

Իրականացվում է դպրոցների կառավարման համակարգի բարեփոխումների ծրագրի մշակում (հիմնական գործընկեր՝ ՀՀ կրթության և գիտության նախարարություն):

Ֆինանսավորում

Մինչ օրս Կենտրոնն իր գործունեությունը (աշխատավարձ և պահպանման ծախսեր) իրականացնելու համար ստացել է շուրջ 120 միլիոն ՀՀ դրամ (որից 100 միլիոնը ՀՀ պետական բյուջեից, իսկ 20 միլիոնը մասնավոր նվիրատվությունների միջոցով): Կենտրոնի կողմից իր ծրագրերն իրականացնելու համար բանակցություններ են վարվել միջազգային դոնոր կազմակերպությունների հետ, որի արդյունքում արդեն ապահովվել է շուրջ 3,100,000 ԱՄՆ դոլարի տեխնիկական աջակցություն՝ նպատակային համատեղ ծրագրերի իրականացման համար և 500,000 ԱՄՆ դոլար՝ ՌՆԿ ընթացիկ գործունեությունը ֆինանսավորելու համար:

Բանակցություններ են վարվում ևս շուրջ 3,500,000 ԱՄՆ դոլարի աջակցություն ստանալու վերաբերյալ՝ փորձագետների ներգրավման և նոր ծրագրերի մշակման և իրականացման համար: 

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41