Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39849.14+1.21 TOPIX - 2773.03+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 20397.05+1.20 SSEC - 3461.50+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
12/12/2024  CBA:  USD - 394.31-0.04 GBP - 502.43+0.70
12/12/2024  CBA:  EURO - 413.87+0.00
12/12/2024  CBA:  GOLD - 34297.96+197.47 SILVER - 401.87-2.58
Սուրեն Կարայանը ԱՄՀ պատվիրակությանն է ներկայացրել Կառավարության տնտեսական առաջնահերթությունները
15/09/2017 18:06
Կիսվել

Սուրեն Կարայանը ԱՄՀ պատվիրակությանն է ներկայացրել Կառավարության տնտեսական առաջնահերթությունները

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Հոսսեին Սամիեիի գլխավորած պատվիրակությանը։

Հոսսեին Սամիեին նախարարին առաջարկել է քննարկել Կառավարության 5-ամյա ծրագրի առաջնահերթությունները և մասնավորապես՝ տնտեսական աճի ապահովման և արտահանման խթանման քաղաքականությունները։

Նախարար Կարայանը նշել է, որ կայուն տնտեսական աճը պետք է հիմնվի արտահանման վրա, և Կառավարության առաջնահերթություններից է հենց արտահանման խթանումը։ Նախարարի խոսքով՝ գործադիրը ջանքերը կուղղի Հայաստանի համար արտոնյալ շուկաներում հայկական ապրանքների առաջմղմանը և դիրքերի ամրապնդմանը։ Այդ համատեքստում ձգտելու ենք, որ առավել արդյունավետ օգտագործվեն եվրասիական շուկայի, ԵՄ-ի հետ GSP+ համակարգի, ԱՄՆ և մի շարք այլ պետությունների հետ առկա GSP համակարգի, ԱՊՀ երկրների հետ ազատ առևտրի գոտիների հնարավորությունները։ Սուրեն Կարայանը նշել է, որ մշակվում է համապաստախան գործիքակազմ հայկական ապրանքը արտոնյալ շուկաներում առավել մրցունակ դարձնելու և այլ շուկաներ դյուրին մուտք ապահովելու համար։ «Ուրախ ենք արձանագրել, որ արդյունաբերությունն ու արտահանումն առաջանցիկ տեպերով աճում են և դրա մեջ առավել մեծ կշիռ են կազմում մշակող արդյունաբերության ճյուղերը։ Կան ոլորտներ, որտեղ մենք արտահանման լուրջ ներուժ ենք տեսնում՝ հանքարդյունաբերություն, թեթև արդյունաբերություն, խմիչքների արտադրություն, դեղագործություն, սննդի վերամշակում, թանկարժեք քարերի արտադրություն»-, ասել է Սուրեն Կարայանը։

Նախարարն անդրադարձել է նաև ներդրումների ներգրավման քաղաքականությանը՝ ներդրումային և գործարար միջավայրի բարելավման, ներդրողների պաշտպանության մեխանիզմների կատարելագործման, աջակցող ենթակառուցվածքների զարգացման միջոցով։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ծառայությունների արտահանման խթանման հնարավորությունները։

Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Հոսսեին Սամիեին, շնորհակալություն հայտնելով համապարփակ ներկայացման, համար նշել է, որ ԱՄՀ-ի համար կարևոր է ուսումնասիրել ՀՀ կառավարության ծրագրով ամրագրված նպատակադրումները, տնտեսական աճին և զարգացմանն ուղղված քաղաքականությունների ուղղություններն ու ծրագրերը՝ ՀՀ կառավարության հետ համագործակցության ներքո Հիմնադրամի նոր ծրագիրը ձևավորելու տեսանկյունից։

12/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.31
-0.04
Եվրո (EUR)
413.87
+0.00
Ռուբլի (RUR)
3.81
+0.01
Լարի (GEL)
138.84
-0.95
34297.96
+197.47
Արծաթ
401.87
-2.58