Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի շրջանակներում քննարկվում է Հայաստանի տնտեսական օրակարգը
18/09/2017 17:40
Կիսվել

Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի շրջանակներում քննարկվում է Հայաստանի տնտեսական օրակարգը

Այսօր Երևանում մեկնարկել է Հայաստան-Սփյուռք համահայկական վեցերորդ համաժողովը: Համաժողովն անցկացվում է 4 ուղղություններով՝ Հայաստանի զարգացման հիմնախնդիրներ, Հայաստանի Հանրապետության պաշտպանական քաղաքականության առանձնահատկությունները ժամանակակից մարտահրավերների պայմաններում, Արտաքին քաղաքականության օրակարգ, Հայապահպանության հիմնախնդիրներ:

Հայաստանի զարգացման հիմնախնդիրներ ուղղության առաջին թեմատիկ նիստը անցկացվում է «Հայաստանի տնտեսության զարգացումը և ներդրումները» խորագրի ներքո: Նիստի շրջանակներում ելույթներով են հանդես գալիս Հայաստանի զարգացման հիմնադրամի տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը, «Քեյ Փի Էմ Ջի Արմենիա» ընկերության ղեկավար գործընկեր Տիգրան Գասպարյանը, Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի նախագահ Արա Հովսեփյանը, Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիայի գործադիր տնօրեն Դիանա Սարումովան, Եվրասիական գործընկերության միջազգային 2-րդ ֆորումի կազմկոմիտեի փոխնախագահ Կարեն Գալուստյանը, ամերկյան «Քեփիթալ մոթորս» ընկերության հիմնադիր Սեմ Սամուելյանը:

Իրենց ելույթներում պանելի մասնակիցներն անդրադառնում են Հայաստանի տնտեսության առջև ծառացած խնդիրների ու մարտահրավերների, սփյուռքի դերակատարության ու արդյունավետության բարձրացմանը ՀՀ տնտեսության զարգացման գործում, ԱՄՆ-ի, ԵՄ երկրների, ԵԱՏՄ անդամ պետությունների հետ Հայաստանի առևտրատնտեսական փոխգործակցությանը, Հայաստանում բիզնես սկսելու ու վարելու առավելություններին:

Նիստը վարում է «Ամերիաբանկ» ՓԲԸ, զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը:

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90