Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Հայաստանում  մեկնարկել են խաղողի մթերումները
19/09/2017 18:16
Կիսվել

Հայաստանում մեկնարկել են խաղողի մթերումները

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ վերամշակող ընկերությունները սկսել են խաղողի մթերումների գործընթացը:

 Մասնավորապես՝  ՀՀ Արարատի մարզում մթերումները սկսել են «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ն՝ Այգավանի մթերման կետում, «Երևանի «Արարատ» գինու-օղու-կոնյակի կոմբինատ» ԲԲԸ-ն՝ Մասիսի մթերման կետում, «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ն՝ Մրգավանի մթերման կետում, «Բագրատ գրուպ» ՍՊԸ-ն՝ «Մրգանուշի գինու կոնյակի գործարան» և «Տավինկո» ՍՊԸ-ների մթերման կետերում, «Արարատի գինու գործարան», «Վեդի Ալկո», «Տավինկո», «Վան-777» ՍՊԸ-ները: Սեպտեմբերի 19-ից խաղողի մթերումներ է իրականացնում նաև «Ավշարի գինու գործարան» ՍՊԸ-ն:

Սեպտեմբերի 20-ից մթերումները կսկսեն «Շատո Առնո» ՍՊԸ-ն, սեպտեմբերի 21-ից`  «Արտաշատ վինկոն» ՓԲԸ-ն, սեպտեմբերի 23-ից` «Արեգակ», սեպտեմբերի 26-ից` «Շահումյան վին» և «Մրգանուշի գինու կոնյակի գործարան», իսկ սեպտեմբերի 30-ից` «Սիսավանի գինու գործարան» ՍՊԸ-ները:

ՀՀ Արմավիրի մարզում խաղողի մթերումները սկսել են «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ն՝ Արմավիրի մթերման կետում, «Երևանի «Արարատ» գինու-օղու-կոնյակի կոմբինատ» ԲԲԸ-ն՝ Ամասիայի մթերման կետում, «Իջևանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ն՝ Նորապատի մթերման կետում, «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ն՝ Արմավիրի մթերման կետում, «ՄԱՊ» և «Տիեռաս դե Արմենիա» ՓԲԸ-ները, «Սամկոն» ՍՊԸ-ն՝ Հացիկի մթերման կետում և «Մերձավանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ն:

Սեպտեմբերի 25-ից խաղողի մթերումներ կիրականացնեն նաև «Արփենիկ գ/կ գործարան», սեպտեմբերի 26-ից` «Ալվան»  և հոկտեմբերի 1-ից` «Ինտերալկո» ՍՊԸ-ները:

ՀՀ Արագածոտնի մարզում մթերումները սկսել են «Արմենիա վայն» գործարան», «Վան Արդի», «Ոսկեվազի գինու գործարան», «Հայասի գրուպ» և «Գոլդն գրեյպ արմաս» ՍՊԸ-ները:   

ՀՀ Կոտայքի մարզում «Երևանի շամպայն գինիների գործարան» ԲԲԸ-ն՝ Քանաքեռավանի մթերման կետում և «Եղվարդի գինու գործարան» ԲԲԸ-ն են մթերումներ իրականացնում: Այստեղ  սեպտեմբերի 21-ից մթերումները կմեկնարկեն նաև «Բյուրեղ ալկո», իսկ սեպտեմբերի 22-ից` «Գլանժ ալկո» ՍՊԸ-ներում:

ՀՀ Տավուշի մարզում «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ն Բերդի մթերման կետում և «Երևանի շամպայն գինիների գործարան» ԲԲԸ-ն Դեբեդավանի մթերման կետում  սեպտեմբերի 20-ից  կսկաեն խաղողի մթերումները:

«Իջևանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ն մարզում մթերումներ կիրականացնի սեպտեմբերի 25-ից:

ՀՀ Վայոց Ձորի մարզում մթերումները կսկսվեն հոկտեմբերի 1-ին տասնօրյակում:

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը խաղողի մթերման պայմանագիր չունեցող գյուղացիական տնտեսություններին առաջարկում է պայմանավորվածություններ ձեռք բերել մթերող ընկերությունների հետ՝ խաղողի իրացումն առանց հերթերի կազմակերպելու նպատակով:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52