Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00-1.00
OIL:  BRENT - 100.70-1.86 WTI - 89.75-1.49
COMEX:  GOLD - 4128.40-0.13 SILVER - 60.87+1.48
COMEX:  PLATINUM - 1718.90+1.11
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.96+0.08 EUR/GBP - 1.1218-0.28
FOREX:  EUR/USD - 1.1218-0.28 GBP/USD - 1.3217-0.18
STOCKS RUS:  RTSI - 862.45+0.26
STOCKS US: DOW JONES - 51267.90+0.18 NASDAQ - 27477.31+1.05
STOCKS US: S&P 500 - 7773.95+0.66
STOCKS JAPAN:  NIKKEI - 69946.86+2.40 TOPIX - 4145.22+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24040.34+0.28 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10497.94+0.34 CAC40 - 7834.10-0.80
STOCKS EUR:  DAX - 25254.21+0.09
05/10/2026  CBA:  USD - 361.81-0.74 GBP - 478.42-0.4
05/10/2026  CBA:  EURO - 405.3-1.99
05/10/2026  CBA:  GOLD - 48741+348 SILVER - 709.99-0.11
Վարդան Արամյան. Հայաստանի ՀՆԱ 60% ձևավորվում է Երևանում և հարակից հատվածներում
25/09/2017 18:10
Կիսվել

Վարդան Արամյան. Հայաստանի ՀՆԱ 60% ձևավորվում է Երևանում և հարակից հատվածներում

Հայաստանի ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նոր վարկերի ներգրավման առումով պահպանողական վարքագիծ որդեգրելու անհրաժեշտություն է տեսնում: Սեպտեմբերի 25-ին կայացած ասուլիսի շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանը նախարարն ընդգծեց, որ ՀՀ կառավարությունն ունի բազմաթիվ վարկային ծրագրեր, որոնք բանակցման գործընթացում են և փորձել է այդ գործընթացն ավելի պահպանողական դարձնել: «Ես չեմ ցանկանում տվյալ դեպքում օգտագործել կասեցնել բառը, որովհետև մենք ունենք արդեն ստորագրված համաձայնագրեր, որոնք ենթադրում են շուրջ 1.7 միլիարդ ԱՄՆ դոլարի չափով գումարի ներդրում մեր տնտեսության մեջ առաջիկա 7-8 տարիների ընթացքում: Ի լրումն սրա, որպեսզի մենք կարողանանք արդյունավետ կերպով ավելացնել այդ 1.7 միլիարդի պաշարը, պետք է ունենանք պահպանողական վարքագիծ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Արամյանը:

Նախարարը հավելեց, որ մի կողմից կառավարությունն ունի պարտքի կայունացման խնդիր, մյուս կողմից տնտեսական աճն ուժեղացնելու և հենքերն ավելացնելու խնդիր: «Այս խնդիրները պետք է միմյանց հետ բալանսավորվեն: Դրա համար, որպեսզի մենք ապագա տարիներին խնդիրներ չունենանք, պետք է ունենանք խիստ պահպանողական վարքագիծ և նոր վարկերը վերցնենք կանոններով: Կանոններից մեկն այն է, որ անհրաժեշտ է նախապատվություն տալ այն վարկային ծրագրերին, որոնք ենթավարկով տրամադրվում են տնտեսավարողին, և հետագայում դա մեր հարկատուների միջոցների հաշվին չի փակվելու: Այսինքն, պետությունը որպես միջնորդ կարողանում է վարկն արտոնյալ պայմաններով վերցնել և տալ տնտեսավարողներին, տնտեսավարողները կարողանում են ապահովել տնտեսական ակտիվություն և աճ ու իրենց կանխիկ հոսքերի հաշվին հետ են մարում, իսկ մենք հետ ենք մարում մեր դոնորներին»,- պարզաբանեց Վարդան Արամյանը:

Նա նաև հավելեց, որ պետք է առաջնայնություն տրվի այն ծրագրերին, որոնք կարող են որևէ ոլորտի արտադրողականությունն անմիջապես էականորեն բարձրացնել: «Երրորդ ուղղությունն այն է, որ մենք պետք է ավելի մեծ շեշտադրում կատարենք տարածաշրջանային ծրագրերի վրա: Այսինքն, մենք վտանգավոր ենք համարում այն հանգամանքը, որ մեր ՀՆԱ-ի շուրջ 60 տոկոսը ձևավորվում է Երևանում և նրան հարակից հատվածներում: Մենք պետք է այնպես անենք, որ մյուս տարածքներում ևս տնտեսությունն ակտիվանա: Սրանք են այն կրիտերիաները, որոնցով մենք առաջնորդվելու ենք վարկեր ներգրավելու պարագայում: Եթե կլինեն խիստ անհրաժեշտ ծրագրեր, նոր մենք կգնանք բանակցությունների»,- մանրամասնեց Վարդան Արամյանը:

05/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.81
-0.74
Եվրո (EUR)
405.3
-1.99
Ռուբլի (RUR)
4.2671
-0.0692
Լարի (GEL)
139.08
-0.17
48741
+348
Արծաթ
709.99
-0.11