Տնտեսական

USD BUY - 401.00+0.00 USD SELL - 403.50+0.00
EUR BUY - 438.00+1.00 EUR SELL - 442.00+0.00
OIL:  BRENT - 86.71+1.20 WTI - 82.52+1.38
COMEX:  GOLD - 2164.90+0.64 SILVER - 25.34+0.40
COMEX:  PLATINUM - 918.00-1.63
LME:  ALUMINIUM - 2272.50+0.04 COPPER - 9083.00+0.78
LME:  NICKEL - 17900.00-2.45 TIN - 28725.00+0.61
LME:  LEAD - 2122.00+0.19 ZINC - 2560.00-0.31
FOREX:  USD/JPY - 149.84+0.49 EUR/GBP - 1.0874-0.11
FOREX:  EUR/USD - 1.0874-0.11 GBP/USD - 1.2721-0.11
STOCKS RUS:  RTSI - 1129.50+0.88
STOCKS US: DOW JONES - 38790.43+0.20 NASDAQ - 16103.45+0.82
STOCKS US: S&P 500 - 5149.42+0.63
STOCKS JAPAN:  NIKKEI - 39740.44+2.67 TOPIX - 2721.99+1.92
STOCKS CHINA:  HANG SENG - 16737.12+0.10 SSEC - 3084.93+0.99
STOCKS EUR:  FTSE100 - 7722.55-0.06 CAC40 - 8148.14-0.20
STOCKS EUR:  DAX - 17932.68-0.02
18/03/2024  CBA:  USD - 401.96-0.67 GBP - 511.98-1.33
18/03/2024  CBA:  EURO - 438.10-0.36
18/03/2024  CBA:  GOLD - 27958.94-12.30 SILVER - 325.93+2.70
«Նոյյան տապան». Հայաստանում թողարկված առաջին ներդրումային դրամը
22/10/2017 21:19
Կիսվել

«Նոյյան տապան». Հայաստանում թողարկված առաջին ներդրումային դրամը

ՀՀ կենտրոնական բանկի կողմից թողարկված առաջին ներդրումային դրամը «Նոյյան տապան»-ն է: Հայաստանի Հանրապետության սահմաններում այն հանդիսանում է օրինական վճարամիջոց իր անվանական արժեքով:

Ինչպես նշվում է ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական կայքում՝ «Նոյյան տապան» ներդրումային դրամի թողարկումը և դրա ձեռքբերումը աշխարհի տարբեր երկրների ներդրողների, հավաքորդների և դրամագետների կողմից կարող է նպաստել Հայաստանի դարավոր պատմության ճանաչմանն ու մշակութային արժեքների տարածմանը:

ՀՀ կենտրոնական բանկը «Նոյյան տապան» արծաթե ներդրումային դրամի հատման, գովազդման, տարածման և վաճառքի իրավունքը տվել է «GEIGER EDELMETALLE GmbH» գերմանական ընկերությանը: «GEIGER EDELMETALLE GmbH» ընկերությունը զբաղվում է թանկարժեք մետաղների արդյունահանմամբ, ունի տարբեր քաշերի ոսկե, արծաթե, պլատինե ձուլակտորների և ներդրումային դրամների հատման արտադրամասեր, միջազգային շուկայում հանդիսանում է թանկարժեք մետաղներից պատրաստված արտադրանքի վաճառքն իրականացնող առաջատար ընկերություններից մեկը:

«Նոյյան տապան» արծաթե ներդրումային դրամը պատրաստված է 999 հարգի արծաթից և թողարկել 1/4, 1/2, 1, 5, 10 տրոյան ունցիա և 1 և 5 կգ քաշերով:

Ներկայումս ՀՀ կենտրոնական բանկը «Նոյյան տապան» արծաթե ներդրումային դրամի վաճառք չի իրականացնում, սակայն այլ տեղերից ձեռք բերված դրամները կարող են ընդունվել ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրենց անվանական արժեքով, եթե դրանք իսկական են և պահպանել են իրենց ամբողջական տեսքը և քաշը:

1/4 տրոյան ունցիա քաշով «Նոյյան տապան» արծաթե ներդրումային դրամի անվական արժեքը 100 ՀՀ դրամ է և շրջանառության մեջ է դրվել 2011 թվականին: 1/2 տրոյան ունցիա քաշով «Նոյյան տապան» արծաթե ներդրումային դրամի անվական արժեքը 200 ՀՀ դրամ է: Այն ևս շրջանառության մեջ է դրվել 2011 թվականին:

1 տրոյան ունցիա քաշով «Նոյյան տապան» արծաթե ներդրումային դրամի անվական արժեքը 500 ՀՀ դրամ է (թողարկվել է 2011 թվականին): 5 տրոյան ունցիա քաշով «Նոյյան տապան» արծաթե ներդրումային դրամի անվական արժեքը 1000 ՀՀ դրամ է (թողարկվել է 2012 թվականին): 10 տրոյան ունցիա քաշով «Նոյյան տապան» արծաթե ներդրումային դրամի անվական արժեքը 5000 ՀՀ դրամ է և շրջանառության մեջ է դրվել 2012 թվականին:

1 կիլոգրամ քաշով «Նոյյան տապան» արծաթե ներդրումային դրամի անվական արժեքը 10,000 ՀՀ դրամ է և շրջանառության մեջ է դրվել 2012 թվականին: 5 կիլոգրամ քաշով «Նոյյան տապան» արծաթե ներդրումային դրամի անվական արժեքը 20,000 ՀՀ դրամ է և այն ևս շրջանառության մեջ է դրվել 2012 թվականին:

Ստորև ներկայացնում ենք 5 կիլոգրամ քաշով «Նոյյան տապան» արծաթե ներդրումային դրամը.

«Նոյյան տապան». Հայաստանում թողարկված առաջին ներդրումային դրամը

18/03/2024
դրամ
Դոլար (USD)
401.96
-0.67
Եվրո (EUR)
438.10
-0.36
Ռուբլի (RUR)
4.37
-0.01
Լարի (GEL)
148.32
-1.13
27958.94
-12.30
Արծաթ
325.93
+2.70