Տնտեսական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Նոր առցանց ամրագրման համակարգ հյուրանոցային տնտեսության օբյեկտների համար
26/10/2017 14:31
Կիսվել

Նոր առցանց ամրագրման համակարգ հյուրանոցային տնտեսության օբյեկտների համար

Հոկտեմբերի 25-ին ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում տեղի ունեցավ www.allhotels.am հյուրանոցային տնտեսության օբյեկտների ամրագրման համակարգի պաշտոնական բացման արարողությունը։

AllHotels.am նախագիծը հյուրանոցային տնտեսության օբյեկտների առցանց ամրագրման համակարգ է, որը տրամադրում է լայն հնարավորություններ թե՛ իր գործընկերներին, թե՛ հաճախորդներին: Կայքը հիմնադրվել է օժանդակելու հաճախորդներին՝ անկախ ազգությունից և գտնվելու վայրից, հեշտությամբ ամրագրել հյուրանոցներ Հայաստանի և Արցախի Հանրապետություններում: Համակարգը առցանց ամրագրման հարթակ է, որում ներկայացված են բոլոր հյուրանոցները, հյուրատները (B&B), հոսթելները:

«Կայքում ներառված են Արցախի Հանրապետության հյուրանոցային տնտեսության օբյեկտները, ինչը էական նշանակություն ունի Արցախը արտասահմանցի զբոսաշրջիկներին ներկայացնելու համար: Այսօր շատ կարևորվում է տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործումը զբոսաշրջային ոլորտում, և այս նախաձեռնությունն իրականացվել է երկու ոլորտների համագործակցության շրջանակում», – իր խոսքում ընդգծել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոﬕտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը։

Նախագիծն առաջինն է Հայաստանում, որը հանդիսանում է B2B և B2C հյուրանոցային տնտեսության օբյեկտների առցանց ամրագրման համակարգ, այն ունի հյուրանոցային սենյակների 3D/360° լուսանկարներ, տալիս է բնակարանների առցանց ամրագրման հնարավորություն, ունի Android և IOS հավելվածներ։

Կայքի հիմնադիր Վլադիﬕր Գևորգյանը տեղեկացրել է, որ հյուրանոցային տնտեսության օբյեկտները սեփական նախաձեռնությամբ կարող են գրանցվել համակարգում բացառապես անվճար հիմունքներով։ Նա նաև հավելել է, որ նախագիծը վերջնական կատարյալ արդյունքի հասցնելու համար պահանջվել է 3.5 տարի ժամանակ և շուրջ 35.000 ԱՄՆ դոլար:

Նախագիծն իրականացվել է ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աջակցությամբ։

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75