Կառավարությունը կրճատում է մաքսատուրքերից ազատման հայտերի դիտարկման ժամկետները
ՀՀ վարչապետի համապատասխան հանձնարարականի հիման վրա կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարեց նախկինում ընդունած որոշումներից մեկում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը նշեց, որ նախատեսվող փոփոխությունների նպատակն է կրճատել գերակա ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակում մաքսատուրքի ազատման արտոնությունից օգտվելու համար ներկայացված հայտերի դիտարկման ժամկետները: «Դա կնպաստի գործարար միջավայրի զարգացմանը խոչընդոտող դրույթների վերացմանը, պետության կողմից քաղաքացիներին և բիզնես միավորներին մատուցվող ծառայությունների բարելավմանն ու պարզեցմանը: Գործող կարգով՝ հայտերի դիտարկման ժամկետի ընդհանուր տևողությունը կազմում է 35 աշխատանքային օր, որոշմամբ առաջարկվում է կրճատել հայտերի դիտարկման ժամկետները»,- ասաց Խաչատրյանը: